հասարակություն

40 մեղվաընտանիք եւ 500 հավի ճուտ

17.07.2009

Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 10 գյուղական համայնքներում երկրորդ տարին է` «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ «ՕՔՍՖԱՄ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության աջակցությամբ իրականացնում է «Համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում. կարողությունների եւ հանձնառությամբ հզորացում» ծրագիրը: Դրա նպատակը ֆերմերային տնտեսությունների ստեղծումն ու զարգացումն է: Ծրագրում Սյունիքից ընդգրկված են 2-ական համայնքներ Մեղրիի, Կապանի ու Սիսիանի տարածաշրջաններից: Կազմակերպության Կապանի մասնաճյուղի տնօրեն Մհեր …

կարդալ ավելին

Հակակարկտային նոր համակարգ

17.07.2009

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագրի վերաբերյալ: Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ Հայաստանի աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները նպաստավոր են մթնոլորտային վտանգավոր երեւույթների առաջացման համար, եւ դրանց վրա ակտիվ ներգործության ամբողջական համակարգի բացակայության հետեւանքով գյուղատնտեսությունը մեծ վնասներ է …

կարդալ ավելին

Քննարկվում են մի շարք վարկածներ

17.07.2009

Իրանական «Կասպյան ավիաուղիների»` Թեհրան-Երեւան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավում, ըստ նախնական տվյալների, եղել է 153 ուղեւոր, որից երկուսը՝ երեխա, եւ անձնակազմի 15 անդամները: Անձնակազմի երկու անդամները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք պայմանագրով աշխատում են «Կասպյան ավիաուղիների» համար: Վթարի ենթարկված ինքնաթիռի 153 ուղեւորներից 35-ը հայկական ազգանվամբ են, 4-ը` Հայաստանի քաղաքացիներ: Ինքնաթիռում են եղել նաեւ Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնցից …

կարդալ ավելին

«Ինչպե՞ս պաշտպանեմ իմ իրավունքները»,- վրդովված հարցնում է քաղաքացի Կ. Մանսուրյանը

17.07.2009

Մեր նախորդ համարներում արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք Կիլիկիա 1 թաղամասի բնակչուհի Կարինե Մանսուրյանի պատմությանն ու նրա խնդիրներին: Հիշեցնենք, որ ըստ նրա, նույն թաղամասի բնակիչ Բաղդասար Խաչատրյանն առանց որեւէ իրավական փաստաթղթի զավթել է 206քմ մակերես կազմող հողատարածքը եւ ապօրինի շինարարություն է իրականացնում: Կ. Մանսուրյանն արդեն քանի ամիս ահազանգում է Երեւանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներին` տեղեկացնելով, …

կարդալ ավելին

Թեհրան-Երեւան չվերթի զոհերի անունները

17.07.2009

Ստորեւ հրապարակում ենք երեկ Թեհրան-Երեւան վթարի ենթարկված չվերթի ուղեւորների եւ անձնակազմի անունները, որոնք երեկ տեղադրվել էին «Կասպիական ավիաուղիներ» ընկերության կայքում: Աբդոլլահզադե Համիդռեզա, Ահմադինորրեհ Արամ, Աջանդ Անետտ, Աքբարի Ղասեմ, Ալաի Մարիամ, Ալավիշիրխո, Ալիմոհամմադի Ահմադ, Ալիմոհամմադի Արաշ, Ալիմոհամմադի Ալիաքբար, Ալիմոհամմադի Քավեհ, Ալիռեզաի Մանիժեհ, Ալիռեզաի Մոջդեհ, Ամինալավի Անահիտա, Ամիրի Ալի, Անթաշյան Նանա, Ասադորյան Էդվին, Ավաքյան Արդաշիր, Ավանեսսյան Ազադ, …

կարդալ ավելին

Ազատվել է 264 անձ

14.07.2009

Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունված համաներման որոշմամբ հուլիսի 12-ի դրությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից (ՔԿՀ) ազատ են արձակվել թվով 265 դատապարտյալներ: Այս մասին ասված է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է 49 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից` 24, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 17, «Գորիս» ՔԿՀ-ից` 6, «Էրեբունի» ՔԿՀ-ից` 60, …

կարդալ ավելին

Թանկացրել են

12.07.2009

«Երեւան Ջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը երեկ հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 8-ի որոշմամբ, հուլիսի 8-ից ընկերության մատուցած ծառայությունների սակագինը փոխվել է: Ըստ այդմ` այսուհետ ընկերության սպասարկման տարածքում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը 172.8 դրամի փոխարեն կազմելու է 181 դրամ: Այսինքն` նախկին սակագնից 8,2 դրամով ավելի: Նոր սակագինը …

կարդալ ավելին

Քաղաքապետի որոշումն ուժ չունի՞

12.07.2009

Երեկ խմբագրություն էին եկել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ» հյուրանոցի բնակիչները, ովքեր խնդրում էին մամուլի միջոցով բարձրաձայնել իրենց խնդիրը: 1994-ից «Արտաշատ» հյուրանոցում ժամանակավոր բնակություն հաստատած այս մարդիկ վստահեցնում են, որ դեռ այդ տարիներից եղել է Արտաշատի քաղաքապետի որոշումն, ըստ որի` իրենք պետք է բնակարան ստանան: Սակայն մինչ օրս վերջիններս ապրում են կիսաքանդ հյուրանոցի աննկարագրելի …

կարդալ ավելին

Մահացել է Լեւոն Թուխիկյանը

12.07.2009

Երեկ 78 տարեկանում մահացել է դերասան, ռեժիսոր, հանրապետության ժողովրդական արտիստ Լեւոն Թուխիկյանը: Նա ստեղծել է տասնյակ հետաքրքրական կերպարներ հայ, ռուս եւ եվրոպական դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում: Խաղացել է հեռուստաներկայացումներում, նկարահանվել ֆիլմերում: Հեղինակ է վեպի, պիեսի եւ պատմվածքների:

կարդալ ավելին

Ջարդենք կարծրատիպերը

11.07.2009

Խաղատների թեման շարունակում է մնալ մոդայիկ: Որովհետեւ երկու-երեք շաբաթ առաջ խաղատների հարցը քննարկվում էր խորհրդարանում: Իսկ հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ կազինո-խաղատները բնակավայրերից դուրս բերելու մասին օրենքը: Մի տարի հետո մենք համարյա նույնությամբ կկրկնենք մեր ռազմավարական գործընկերոջը: Պառլամենտական քննարկումներից պարզ դարձավ, որ խաղատների գործունեության նկատմամբ հասարակական դժգոհությունը կիսում է նաեւ մեր պատգամավորների մի մասը: …

կարդալ ավելին

Փոքրիկ Նարեկը կարող է բուժվել

11.07.2009

Նարեկի պարզ, կրակոտ աչքերի ու խորիմաստ հայացքի արտահայտությունը բոլորին ստիպում է հավատալ կյանքի հրաշքին: 4-ամյա այս փոքրիկն արտառոց մարդ է. խորհրդավոր էներգետիկա ունի, ու նրա ներկայությունը ստիպում է հավատալ հեքիաթների: Ինքը` Նարեկը, լավ երաժշտության սիրահար է, բայց, երբ մելամաղձոտ, տխուր մեղեդի է լսում` սկսում է «մեծավարի» հեկեկալ: Մեկ էլ չի սիրում, երբ մարդիկ նայում են …

կարդալ ավելին

Ապօրինի որոշման դեմ դատավարություն

11.07.2009

Հուլիսի 7-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանում պետք է հրապարակվեր 14 օր առաջ արագացված դատաքննության անհապաղ վճիռը: Հիշեցնենք, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանն անձնական նկատառումներով աշխատանքից ազատել էր Արաբկիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Գեւորգյանին: Ընդ որում` վերջինիս ազատելուց մի քանի օր առաջ Ա. Երիցյանը Ա. Գեւորգյանի հետ կնքել էր աշխատանքային պայմանագիր: …

կարդալ ավելին

Դեդեկտիվի հրավեր

11.07.2009

«Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն 2007 թվականին անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Արուսյակ Պետրոսյանի հետ, համաձայն որի՝ պարտավորվել է Փ. Բուզանդի 13-21 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկից 66 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան վաճառել։ Գնորդը «Նարեկ Շելթերին» որպես կանխավճար տվել է ամբողջ գումարը՝ 50.853.000 դրամ։ Մի այլ պայմանագրով քաղաքացին «Նարեկ Շելթերին» է վճարել 13.869.000 …

կարդալ ավելին

«Ամեն քաղաքացու վրա դրել են չորս ոստիկան»,- ասում է կանադահայ իրավաբանը

11.07.2009

Այս անգամ Երեւանը կանադահայ իրավաբան Հայդուկ Շամլյանին ավելի շատ զարմացրել է, քան հիացրել: Իրավաբանին հատկապես զարմացրել է ոստիկանների առատությունը: «Սա հետամնաց քաղաքների է նմանվում: Ամեն քաղաքացու վրա դրել են չորս ոստիկան»,- նկատում է Հայդուկ Շամլյանը` հիշելով օրեր առաջ իր հետ կատարվածը, երբ ընտանիքի հետ գնացել էին շուկա: «Երբ ուզում էինք շուկան լուսանկարել, հսկիչը մոտեցավ մեզ …

կարդալ ավելին

Առայժմ 384 հոգի

11.07.2009

ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հուլիսի 8-ի դրությամբ դատարանների կողմից համաներում կիրառվել է 308 քրեական գործերով 384 հոգու նկատմամբ, մասնավորապես: Վճռաբեկ դատարան` 1 անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարան` 36 անձի նկատմամբ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` 34 անձի նկատմամբ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` 25 անձի նկատմամբ, Աջափնյակ …

կարդալ ավելին

Սկզբում ալեհավաքն են տեղադրում, հետո՝ թույլտվություն ստանում

06.07.2009

Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկա մուտք գործած երրորդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ-Տելեկոմ» ընկերության որոշ գործողություններ մայրաքաղաքի բնակչության շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել: Մասնավորապես, խիստ բնակելի հատվածներում ալեհավաք-աշտարակներ կառուցելու ընկերության նախաձեռնությունը բացասաբար է ընդունվել բնակչության կողմից, քանի որ անհանգստություն կա, թե ալեհավաքի ճառագայթային ազդեցությունը կարող է վնասել մարդկանց առողջությանը: «168 Ժամն» օրերս անդրադարձել էր Վարդաշեն 9-րդ փողոցում …

կարդալ ավելին

Առաջին տիկնայք` աուտիզմով հիվանդ երեխաների դպրոցում

06.07.2009

Հայաստանի եւ Կիպրոսի Հանրապետությունների առաջին տիկինները` Ռիտա Սարգսյանը եւ Էլսի Խրիստոֆիասը, երեկ այցելել են Երեւանում գտնվող աուտիզմով հիվանդ երեխաների դպրոց: Դպրոց հաճախող յուրաքանչյուր երեխայի մատուցվում են անհատական ծառայություններ, որոնք հիմնված են լավագույն բուժման մեթոդ հանդիսացող «Կիրառական վարքային վերլուծության» սկզբունքների վրա: Վերլուծության հիմքում ընկած է այնպիսի ուսումնական փորձ, որը հետազոտում է վարքի ֆունկցիաները եւ առանձնահատուկ մեթոդներ …

կարդալ ավելին

Ճանաչիր Հայաստանը

03.07.2009

«Մեր արտաքին գործերի նախարարը ճանաչողական այցերով շրջում է աշխարհով: Իհարկե, դա դրական եմ համարում: Բայց վատ չէր լինի` նրան առաջին հերթին ծանոթացնեին Հայաստանի հետ: Էդվարդ Նալբանդյանը բավական լուրջ կերպով կտրված է Հայաստանի իրականությունից: Անհասկանալի է, թե նա ի՞նչն է ներկայացնում դրսում»,- «7 օրին» ասել է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը:

կարդալ ավելին

Սուսաննան վաղուց ինքն իրեն սպանել է

03.07.2009

36-ամյա Սուսաննայի մտքերը պարբերաբար մթագնում են, ու կյանքի ակնթարթները դժբախտ տեսարանների նման շարան-շարան անցնում են նրա աչքի առջեւ: Հետո, երբ ծանր հիշողությունները «ծալում», խնամքով դնում է պահարանի մեջ` ուզում է ներկայի ու ապագայի ակնթարթները որսալ, բայցգ «Ոչ ներկա կա, ոչ էլ ապագագ անորոշ, դատարկություն է»,- ասում է նա ու շշուկով կիսում այն մտադրությունները, որոնք կանխելու …

կարդալ ավելին

Մարատի շոգեբաղնիքը

03.07.2009

Հուլիսի 1-ին, ժամը 03:30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները 1968թ. ծնված Մարատ Կ.-ի վարձակալած, Աբովյան փողոցի թիվ 50 հասցեում գործող շոգեբաղնիքից, պոռնկությամբ զբաղվելու համար բերման են ենթարկել 1979թ. ծնված Քրիստինա Կ.-ին, 1988թ. ծնված Լիլիթ Խ.-ին, 1976թ. ծնված Սուսաննա Խ.-ին եւ հաճախորդներ` 1976թ. ծնված Համլետ Կ.-ին, 1977թ. ծնված Էդուարդ Կ.-ին ու 1982թ. ծնված Հրաչյա Պ.-ին: Ոստիկանության տարածած …

կարդալ ավելին