ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հուլիսի 8-ի դրությամբ դատարանների կողմից համաներում կիրառվել է 308 քրեական գործերով 384 հոգու նկատմամբ, մասնավորապես: Վճռաբեկ դատարան` 1 անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարան` 36 անձի նկատմամբ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` 34 անձի նկատմամբ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` 25 անձի նկատմամբ, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` 8 անձի նկատմամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան` 13 անձի նկատմամբ, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան` 22 անձի նկատմամբ, Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` 16 անձի նկատմամբ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` 6 անձի նկատմամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` 21 անձի նկատմամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` 1 անձի նկատմամբ, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` 4 անձի նկատմամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` 7 անձի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` 25 անձի նկատմամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` 21 անձի նկատմամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` 33 անձի նկատմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` 60 անձի նկատմամբ, եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` 51 անձի նկատմամբ: