Երեկ 78 տարեկանում մահացել է դերասան, ռեժիսոր, հանրապետության ժողովրդական արտիստ Լեւոն Թուխիկյանը: Նա ստեղծել է տասնյակ հետաքրքրական կերպարներ հայ, ռուս եւ եվրոպական դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում: Խաղացել է հեռուստաներկայացումներում, նկարահանվել ֆիլմերում: Հեղինակ է վեպի, պիեսի եւ պատմվածքների: