«Մեր արտաքին գործերի նախարարը ճանաչողական այցերով շրջում է աշխարհով: Իհարկե, դա դրական եմ համարում: Բայց վատ չէր լինի` նրան առաջին հերթին ծանոթացնեին Հայաստանի հետ: Էդվարդ Նալբանդյանը բավական լուրջ կերպով կտրված է Հայաստանի իրականությունից: Անհասկանալի է, թե նա ի՞նչն է ներկայացնում դրսում»,- «7 օրին» ասել է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը: