հասարակություն

«Կյանքը կոշիկի է նման»,- ասում է Խարբերդի մասնագիտացված մանկատան սան Համլետը

11.09.2009

Խարբերդի մասնագիտացված մանկատուն տանող ճանապարհը նույնն է, ինչ դեպի եկեղեցի տանող ճանապարհը: Երկու դեպքում էլ զգացողությունները խիստ անհասկանալի են, եւ ամենագլխավորը` որոշակի անհանգստությամբ ես ներշնչված: Տարբերությունը մեկն է` մի դեպքում չարանում ես իրականություն կոչվող կյանքի վրա, մարտահրավերներ նետում մարդկանց, իսկ մյուս դեպքում իրականության նկատմամբ պարզապես ընդունում ես հաշտ կեցվածք, շնորհակալ ես լինում այս կյանքի համար: …

կարդալ ավելին

Կառուցում են՝ թքած ունենալով ամեն ինչի վրա

11.09.2009

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանն Ազատության պողոտայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեսնելով նույն փողոցի 8/1 հասցեի կիսակառույցը՝ վրդովված ասել էր. «Էս ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է տվել այս տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվությունը»: Այնուհետեւ Գ. Բեգլարյանը բնակիչների ներկայությամբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին հանձնարարել է կիսակառույցի շինաշխատանքները կասեցնել եւ համապատասխան փաստաթղթերը …

կարդալ ավելին

Պատճառն աղացած մի՞սն է եղել

10.09.2009

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առողջապահական եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն աշխատանքներ են կատարում մանկապարտեզում արձանագրված թունավորման աղբյուրները բացահայտելու ուղղությամբ: Մինչդեռ երեխաների թունավորման պատճառն, ըստ էության, մնում է չբացահայտված: Պաշտոնական տվյալներով` սեպտեմբերի 5-ին, ժամը 17։00-ին ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն(ՊՀՀՏ) հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Սիսիանի հիվանդանոցի …

կարդալ ավելին

Մերոնք էլի պարտվեցին

10.09.2009

«Բարոյական հաղթանակ» հասկացությունը հորինողը պիտի ենթադրեր, որ վաղ թե ուշ հայտնվելու է նաեւ «անբարոյական պարտություն» հասկացությունը: Առաջին հասկացությունը մեզ դեռ դպրոցում են բացատրում: Բնականաբար` պատմության ուսուցիչները: Իսկ երկրորդը մեր նորօրյա իրականության ծնունդ է: «Անբարոյական պարտություն» ասելով՝ հայ մարդն այսօր անմիջապես հիշում է հայկական ֆուտբոլը: Հայ ֆուտբոլասերն, արդեն երրորդ տարին է, հաղթանակի երես չի տեսել: Բայց, …

կարդալ ավելին

«Բորդելներ»` ավտոկայաններում

08.09.2009

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մեր աղբյուրները երեկ մեզ բավական ուշագրավ տվյալներ հայտնեցին, որի մանրամասներն, ի դեպ, օրերս փոխանցվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ մեր աղբյուրների` Տրանսպորտի նախարարության ենթակայությամբ գործող տասնյակից ավելի ավտոկայանների տնօրեններ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ ակտիվիստներ են: Սակայն ամենաուշագրավն այն է, որ ավտոկայանների «ՕԵԿ»-ական տնօրենների նախաձեռնությամբ եւ գիտությամբ այդ հիմնարկություններում երեկոյան …

կարդալ ավելին

Մահացել է

08.09.2009

Երեկ առավոտյան սրտի կաթվածից մահացել է գեներալ-մայոր Գրիգորի Սարկիսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք զբաղեցնում էր Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը:

կարդալ ավելին

Գետտոյո՞ւմ ենք ապրում

08.09.2009

Կողբացի 18 հասցեի բնակչուհի Արմենուհի Մանուկյանը կրկին դիմել է «168 Ժամ» թերթի խմբագրություն` խնդրելով հրապարակման միջոցով ահազանգել իր ընտանիքի դեմ կատարվող ոտնձգությունների մասին: Հիշեցնենք, որ Կողբացի 18 հասցեն նույնպես «Հասարակության եւ պետության կարիքների համար գերակա շահ» ճանաչված իրացման գոտի է, հետեւաբար՝ Ա. Մանուկյանին համապատասխանաբար փոխհատուցելու հայցը դեռեւս վիճարկվում է դատական ատյաններում: Կառուցապատող «Մակարեդ» ՓԲԸ-ն տենդերով …

կարդալ ավելին

Բողոք կալանավայրից

08.09.2009

«168 Ժամ» թերթի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներից: Վերջիններիս դժգոհությունը մասնավորապես կապված է վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի աշխատանքի հետ: Օրերս մեզ էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ք/հ-ում գտնվող, 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Սեյրան Մակարյանը: Ըստ նրա, անկախ հանձնաժողովը մերժել է վաղաժամկետ ազատման իր դիմումն առանց պատճառաբանության: «Ես սպորտսմեն …

կարդալ ավելին

80 դիմում

08.09.2009

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները 50 դիմում են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը` ավելացնելով, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կուղարկվեն եւս 30 դիմումներ: «Մենք բողոք-դիմումները բաժանել ենք բլոկների: Առաջինը՝ զուտ ընտրական գործընթացներ: Երկրորդը՝ 316-ի բլոկը կամ մարտի 1-ի առավոտյան …

կարդալ ավելին

Հաստատեցին

08.09.2009

Երեկ հաստատվել է այն տեղեկությունը, որ «Նաիրիտ Գործարանի» վերագործարկման ժամկետը երկարաձգվել է մոտ մեկ ամսով: Մեկ շաբաթ առաջ մենք արդեն նշել էինք գործարանի վերագործարկման նոր ժամկետի մասին` նախապես հայտարարված օգոստոսի վերջի փոխարեն` հոկտեմբերի 1: Գործարանի գլխավոր ինժեներ Հովհաննես Հախինյանը «Արմենպրեսին» ասել է, որ գործարանն իր արտադրությունը կվերսկսի սեպտեմբերի վերջին: Վերաբացման ձգձգումները Հ. Հախինյանը պայմանավորել է …

կարդալ ավելին

«Թուրքադրբեջանական տեղեկատվական գրոհն աշխույժ ձեւով շարունակվում է»,- ասում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյա

08.09.2009

– Նախ թույլ տվեք շնորհավորել «Ազդակի» հոբելյանը: Ինչպե՞ս այն տոնեցիք: – «Ազդակը» հիմնադրվել է 1927թ.: Այսինքն` արդեն հիմնադրության 82-ամյակն է: Ամբողջ տարին հագեցած էր «Ազդակի» հիմնադրման հոբելյանական ձեռնարկներով: Այդ առիթով կազմակերպվեցին մամուլի ասուլիսներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, հայ ժամանակակից կերպարվեստի ցուցահանդես: Եվ ուրախալին այն էր, որ բոլորը եկան արժանավորապես տոնակատարելու հայ թերթի 80-ամյա երթը: Այս ամենը, իհարկե, …

կարդալ ավելին

Քարտուղարուհուն տվել են, մյուսներին` ոչ

08.09.2009

Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» գործարանի աշխատակիցները, մեկ շաբաթից ավելի է, սպասում էին տնօրինության կողմից խոստացված աշխատավարձերի մարմանը: Հիշեցնենք, որ աշխատակիցներից շատերն, արդեն 5 ամիս է` աշխատավարձ չեն ստանում: Օրեր առաջ աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ղեկավարությունը կրկին խոստացել էր, որ աշխատավարձերի պարտքերը մարելու է մինչեւ տարեվերջ: Այս կապակցությամբ փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ գործարանի ղեկավարությունից, որը, ինչպես միշտ, …

կարդալ ավելին

Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն

08.09.2009

Մեր տեղեկություններով` սեպտեմբերի 3-ին մայրաքաղաքում կրկին արտակարգ պատահար է գրանցվել: Երեւանյան լճում դեռեւս չպարզված հանգամանքներում դիակ է հայտնաբերվել: Մենք ականատես եղանք այդ դեպքի մանրամասներին, ընդ որում, միջադեպի պատճառով խցանվել էր Երեւանյան լճին հարող մայրուղին: Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանից փորձեցինք ճշտել դեպքի մանրամասները: Վերջինս միայն տեղեկացրեց, որ` «Մեզ մոտ ժամը 10:00-10:56-ի սահմաններում կանչ …

կարդալ ավելին

Ո՞վ է կանգնած տնօրենի մեջքին

08.09.2009

Հարգելի խմբագրություն Մարտունու Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Խաչիկ Կզլյանի չարաշահումների մասին կոլեկտիվի մի խումբ աշխատակիցներ բազմաթիվ բողոքներ են ուղարկել վերադաս մարմիններին, մասնավորապես՝ վաճառված դիպլոմների ու մեքենա-մեխանիզմների, տասնապատիկ ավելի ձեւակերպված սովորողների ու ֆինանսական միջոցների վատնման եւ այլնի մասին: Խ.Կզլյանի խարդախությունների գագաթնակետը ապօրինի զավթած բնակարանն է, ինչի կապակցությամբ ուսումնարանի աշխատակիցները, ովքեր ստորագրել էին դիմում-բողոքների տակ, տարբեր պատճառաբանություններով հեռացվել …

կարդալ ավելին

Ովքե՞ր են «առնող-ծախողները»

02.09.2009

Լուսանկարում պատկերված արդեն բնակելի երկհարկանին Աջափնյակ համայնքի բազմաթիվ մանկապարտեզներից մեկն է: Աջափնյակի բնակիչները երեկ ահազանգել էին խմբագրություն` տեղեկացնելով, որ թաղապետի նախաձեռնությամբ վաճառվում են համայնքի գրեթե բոլոր մանկապարտեզները եւ վերածվում են բնակելի շենքերի: Նրանց ասելով` մանկապարտեզներից մեկն էլ գնել է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը եւ այն մաս-մաս թանկ գներով վաճառել է քաղաքացիներին: «Հայտնվում է փողատեր, որն, ասենք, …

կարդալ ավելին

Խոստովանել է

02.09.2009

Երեկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է զինծառայող Արամ Մկրտչյանի մահվան հանգամանքներին: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին զինվորական հոսպիտալ տեղափոխված Արամ Մկրտչյանը վիրահատվել էր եւ տեղափոխվել հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, սակայն սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 08:05-ին մահացել է: Հաղորդագրության մեջ ասված է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին …

կարդալ ավելին

«Լխճել է» «Range Rover»-ին

02.09.2009

Որքան էլ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն իր ողջ լծակները գործի դրեց սեպտեմբերի 1-ին ճանապարհային պատահարներից խուսափելու համար, այդուհանդերձ, ինչպես ամեն տարի, այնպես էլ` սեպտեմբերի 1-ին լուրջ պատահարներ են գրանցվել: Ականատեսների վկայությամբ` սեպտեմբերի 1-ին ժամը 13։00-ից 14։00-ի սահմաններում «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող նորակառույց ստորգետնյա ավտոճանապարհը շրջանցող հատվածում պատահար է գրանցվել: Ականատեսների տվյալներով` «Range Rover» մակնիշի ջիփ մեքենան …

կարդալ ավելին

«Ո՞րն ա իմ հայրենիքը, եթե ես իմ երկրում տուն չունեմ»

02.09.2009

«Ֆրոնտ գնալու ամենացավոտ բանն այն էր, որ հայրս լաց լինելով հետեւիցս էր ընկել ու խնդրում էր, որ չգնամ»,- ասում է 40-ամյա Գագիկ Ղազարյանն, ով Չեխոսլովակիայում զինծառայությունն ավարտելուց հետո մոտ 20 տարեկան էր, երբ կամավոր, ընտանիքի անդամների կամքին հակառակ՝ մեկնեց Ղարաբաղ կռվելու: Այն ժամանակ ով հասցնում` փախնում էր Ռուսաստան՝ աշխատելու: Իսկ Գագիկն ընկերների հետ Ռուսաստան մեկնելու …

կարդալ ավելին

Դասադուլ սեպտեմբերի 1-ին

02.09.2009

Սեպտեմբերի մեկին Լոռու մարզապետարանի բակում Վանաձորի Գյուլագարակ գյուղի երեք աշակերտներ դասադուլ էին հայտարարել: Երեխաների մայրը` Կարինե Աբրահամյանն, ասաց, որ դասադուլի պատճառը պայմանավորված է գյուղի դպրոցի տնօրեն Գառնիկ Մատինյանի գործունեությամբ. «Երեխաներիս բարոյահոգեբանական վնաս է հասցնում, շատ ցածր գնահատականներ է դնում: Այս մասին միշտ էլ բողոքել եմ, բայց, միեւնույն է, ինձ չեն լսում, որովհետեւ Մատինյանը համ լավ …

կարդալ ավելին

Հերթական ախտորոշումը

31.08.2009

Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ, ի թիվս տնտեսական անկման ցուցանիշների, արձանագրված էր նաեւ Հայաստանում հանցավորության աճի ցուցանիշը, որը բացարձակապես ուշադրության չարժանացավ: 2009թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հանցագործությունների քանակն ավելացել է… 64 տոկոսով. այս տարվա առաջին 7 ամիսներին արձանագրվել է 8057 հանցագործության դեպք։ Պատկերացնելու համար, թե այս ցուցանիշը ինչի մասին է …

կարդալ ավելին