«Լխճել է» «Range Rover»-ին

02/09/2009

Որքան էլ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն իր ողջ լծակները գործի դրեց սեպտեմբերի 1-ին ճանապարհային պատահարներից խուսափելու համար, այդուհանդերձ, ինչպես ամեն տարի, այնպես էլ` սեպտեմբերի 1-ին լուրջ պատահարներ են գրանցվել: Ականատեսների վկայությամբ` սեպտեմբերի 1-ին ժամը 13։00-ից 14։00-ի սահմաններում «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող նորակառույց ստորգետնյա ավտոճանապարհը շրջանցող հատվածում պատահար է գրանցվել: Ականատեսների տվյալներով` «Range Rover» մակնիշի ջիփ մեքենան փորձել է վազանց կատարել այդ ուղղությամբ երթեւեկող տրոլեյբուսին: Սակայն, քանի որ ճանապարհը հատող «բորդյուրի» եւ տրոլեյբուսի միջեւ ընկած երթեւեկելի հատվածը բավականին նեղ է եղել, ուստի «Range Rover»-ը բառիս բուն իմաստով «լխճվել է բորդյուրի» եւ տրոլեյբուսի միջեւ: Այս միջադեպի մասին հաղորդագրություն ՀՀ Ոստիկանության կայքէջում տեղադրված չէ, հետեւաբար՝ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: