Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն

08/09/2009

Մեր տեղեկություններով` սեպտեմբերի 3-ին մայրաքաղաքում կրկին արտակարգ պատահար է գրանցվել: Երեւանյան լճում դեռեւս չպարզված հանգամանքներում դիակ է հայտնաբերվել: Մենք ականատես եղանք այդ դեպքի մանրամասներին, ընդ որում, միջադեպի պատճառով խցանվել էր Երեւանյան լճին հարող մայրուղին: Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանից փորձեցինք ճշտել դեպքի մանրամասները: Վերջինս միայն տեղեկացրեց, որ` «Մեզ մոտ ժամը 10:00-10:56-ի սահմաններում կանչ է եղել: Երեւանյան լճից դուրս է բերվել 60-65 տարեկան մի տղամարդու դիակ, սակայն այն այնպիսի վիճակում է եղել, որ հնարավոր չէ առայժմ պարզել նրա ինքնությունը: Նաեւ դեռեւս ճշտված չէ` այդ մարդը խեղդվե՞լ է, թե՞ նրան խեղդել են»: Ա. Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ դիակն անմիջապես ուղարկվել է դատաբժշկական դիահերձարան: ՀՀ Ոստիկանության կայքէջի օպերատիվ ամփոփագրում այս միջադեպի մասին տեղեկատվություն չկա: