հասարակություն

Հայկական խաչքարը` Բարսելոնայում

03.10.2009

Օրերս Բարսելոնայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Կատալոնիայի բարեկամությունը խորհրդանշող եւ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը, որի նախաձեռնողը Հայաստանի Բարեկամության միության նախագահ Դավիթ Համբարձումյանն է: Այս գործին ակտիվ մասնակցություն են ունեցել Միության 18 անդամները եւ տեղի մի խումբ հայեր: Մոտ 2 ու կես տարի պահանջվեց այդ գործն իրականացնելու համար: Այս գործում սատարել են Կատալոնիայի խորհրդարանում …

կարդալ ավելին

Վիրավորվել են

02.10.2009

Մոսկվայի Ցարիցինո շրջանում կրակոցներից վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ը Հայաստանի քաղաքացիներ են: «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններին, նշում է, թե տվյալ շրջանի Տովարիշչեսկայա փողոցի վրա կրակոցների մասին տեղեկատվությունը Ոստիկանությունում ստացվել է սեպտեմբերի լույս 29-ի գիշերը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձինք տրավմատիկ զենքով վիրավորել են հայաստանցիներին եւ Հյուսիսային …

կարդալ ավելին

Հերթական ապօրինի կառույցը

02.10.2009

Այս շինությունը կառուցվել է Ազատության 18 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տարածքում: Եթե կառույցն ավարտվեր, դառնալու էր խանութ: Սա առաջին դեպքը չէ, երբ կրթական օջախի տարածքը զավթվում եւ որեւէ շահութաբեր օբյեկտ է կառուցվում: Քոլեջի մանկավարժների բողոքների արդյունքում կառույցի շինարարությունը կասեցվել է, բայց այն ամբողջությամբ չի վերացվել: Այնպես որ, վտանգը, որ մի օր …

կարդալ ավելին

Առանց տեղումների եւ տաք եղանակ

02.10.2009

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով: Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +2 +7, ցերեկը` +18 +23, ցածրադիր մասերում` գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +24, Լոռիում` գիշերը՝ +4 …

կարդալ ավելին

«Պատերազմից եկա, տեսա՝ ինձ հասանելիք հողը վաճառել են ուրիշի»,- ասում է ազատամարտիկ Ռադիկ Թովմասյանը

28.09.2009

Երեք երեխաների հայր Ռադիկ Թովմասյանը 1988-ին կամավոր մեկնեց Ղարաբաղ կռվելու. Լաչինի միջանցքի գրավման Սուզ գյուղի Ղոչաս սարի մարտական գործողությունների ժամանակ ջոկատի տղաների մեծ մասը զոհվեցին ու գերի ընկան: «Սարսափելի, դաժան օրեր էին: Տղաների մեծ մասը զոհվեցին, շրջափակման ժամանակ գերի ընկան, իսկ ինձ էստեղ համարել էին անհայտ կորած: Մինչեւ այսօր մեր կոմբատը չկա: Մարտական գործողությունների ժամանակ …

կարդալ ավելին

«Հեռանկարի» առաջին քայլը

28.09.2009

Նոյեմբերի 8-16-ը Չինաստանում կայանալիք աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցելու է նաեւ հայ դպրոցականների թիմը: Այս օլիմպիադային մեր թիմի մասնակցությունը նախորդներից տարբեր է լինելու: Երեխաները եւ նրանց մարզիչներն առաջին անգամ աջակցություն են ստացել մասնավոր հատվածի կողմից: Մոտ մեկ ամիս առաջ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի նախաձեռնած «Հեռանկար» ծրագիրը երեկ արեց առաջին քայլը` ֆինանսապես աջակցելով պատանիների թիմին: 14-18 տարեկան դպրոցականների …

կարդալ ավելին

«Բանակում» հեռուստասերիալը փակվելո՞ւ է

28.09.2009

Ըստ հավաստի աղբյուրների` «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Բանակում» հեռուստասերիալը շուտով փակվելու է: Բանն այն է, որ այդ սերիալի ինչպես բովանդակությունն, այնպես էլ կերպարները խիստ զայրացրել են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Դիտելով «Բանակում» հեռուստասերիալի մի քանի հատվածներ, նախարարը եկել է այն համոզման, որ այն վարկաբեկում է Հայոց բանակը, եւ որոշում է կայացրել միջոցներ ձեռնարկել այն …

կարդալ ավելին

Քրեական գործ են հարուցել

28.09.2009

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ բույսերի կարանտինի` Բագրատաշենի եւ Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու եւ պետությանը 22.549.280 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, Գյուղատնտեսության նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ …

կարդալ ավելին

Արգելվելու են կրիմինալ սերիալները

28.09.2009

Մեր տեղեկություններով` մինչեւ հունվարի 1-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով հեռուստաընկերություններին արգելվելու է կրիմինալ բովանդակությամբ հեռուստասերիալների ցուցադրությունը: Հայաստանում, ինչպես նաեւ սփյուռքում այդ կապակցությամբ հասարակական մեծ դժգոհությանն արձագանքելով` համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաներն այժմ չափորոշիչներ եւ դրույթներ են սահմանում, ըստ որոնց պարտավոր են առաջնորդվել Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները: ՀՀ նախագահը խստագույնս հրահանգել է ուսումնասիրել քրեական բովանդակություն ունեցող բոլոր հեռուստասերիալները …

կարդալ ավելին

Գրավել են խմբագրությունը

25.09.2009

Ղազախստանի ընդդիմադիր «Ռեսպուբլիկա» թերթի ներկայացուցիչները հաղորդել են, որ թերթի խմբագրությունը գրավվել է ոստիկանների կողմից: Դա տեղի է ունեցել թերթի հրատարակչական հզորությունները առգրավելու մասին դատարանի կայացրած որոշումից մի քանի օր անց: Թերթի փաստաբան Սերգեյ Ուտկինը «Ռոյթերզին» հայտնել է, որ հրատարակչատունը, որտեղ տպագրվում էր «Ռեսպուբլիկան», ամբողջությամբ զբաղեցրել են Ֆինանսական ոստիկանության աշխատակիցները: Իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգ են հնչեցնում Ղազախստանում …

կարդալ ավելին

Խաղողագործներին էլի խաբեցին

25.09.2009

Սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի 12 գյուղերի խաղողագործների կազմակերպված բողոքի ցույցից անցել է երեք օր, բայց գյուղացիների շրջանում բողոքի ալիքը դեռ շարունակվում է: Ավելին` գյուղացիներն արդեն կորցրել են իշխանությունների նկատմամբ վստահությունը: «Գյուղնախարարն ու մարզպետը եկան, փափուկ բարձը դրեցին մեր գլխի տակ ու գնացին, բայց մեկ ա` մենք էլ Գյուլնազ տատի հեքիաթներին չենք հավատում»,- ասում են Արարատի …

կարդալ ավելին

Նամակ Երեւանի քաղաքապետին

25.09.2009

«168 Ժամին» էին դիմել Մանթաշյան 28 շենքի բնակիչները, որոնց նամակն՝ ուղղված Երեւանի քաղաքապետին, ներկայացնում ենք ամբողջությամբ. «Երեւանի Շենգավիթ համայնքի Մանթաշյան 28 շենքը, արդեն վեց օր է, ամբողջովին ջրազրկված է: Պատճառը հարեւան շենքի նկուղում տեղի ունեցած վթարն է: Վթարի վերացման աշխատանքներով «զբաղվում է» տվյալ հասցեի համատիրությունը: Հինգ օր է` ոչինչ չի արվել: Բնակիչները, ամենօրյա կարիքները հոգալու …

կարդալ ավելին

Քաղաքապետն ընդունում է, որ կառույցն անօրինական է, բայց…

25.09.2009

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ազատության 8/1 հասցեում կառուցվող երկհարկանին հարակից Ազատության 8 եւ 10 շենքերի բնակիչների համար դարձել է իսկական պատուհաս: Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք վերոնշյալ հասցեում կառուցվող շինության քաղաքաշինական փաստաթղթերին, ինչպես նաեւ դատական գործընթացի արդյունքում կայացված որոշումներին: Ազատության 8 եւ 10 շենքերի միջնամասում կառուցվող այդ շինությունն, ըստ մասնագետների կատարած ուսումնասիրությունների` կասկածի տակ է …

կարդալ ավելին

Առանձին վերցրած դրական միտումներ

24.09.2009

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 325 խոշոր հարկատուների հերթական մոնիտորինգի ամփոփ ցուցանիշները: Հիշեցնենք, որ 2009թ. առաջին կիսամյակում թեեւ 325 խոշոր հարկատուների շրջանառությունը (վաճառված արտադրանքի քանակի ու գնի արտադրյալը) նվազել էր ընդամենը 6%-ով, սակայն նրանք նվազեցրել էին բյուջե վճարած հարկերի ու այլ պարտադիր վճարների (սոցիալական ապահովության վճար, հարկային մարմնի ստուգումներից առաջադրված գումարներ եւ այլն) ծավալը …

կարդալ ավելին

Դժբախտ պատահար

24.09.2009

Երեկ, ժամը 19:30-ի սահմաններում, Դարպաս գյուղի մոտակայքում պահեստային էլեկտրաքարշը հարվածել է Շնող գյուղի բնակչուհի, 81-ամյա Վարդուշ Բոշյանին: Տուժածը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ էլ ուշ երեկոյան մահացել է:

կարդալ ավելին

30.000-ական դրամ տուգանք

24.09.2009

2006թ. մարտի 1-ից ՀՀ պետական եւ հասարակական բոլոր հաստատություններում պետք է առանձնացվեն հատուկ գոտիներ, որպեսզի չծխողները չտուժեն: Սեպտեմբերի 11-ին Ոստիկանության վարչական շենքում ականատես եղանք, թե ինչպես էին Ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես ՀՀ Ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանը, ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, …

կարդալ ավելին

Հոշոտել են

23.09.2009

Սեպտեմբերի 22-ին, ժամը 05:00-ին գայլերի ոհմակը հոշոտել է Արագածոտնի մարզի Ավշեն համայնքի բնակիչ Իսո Շանդինյանին պատկանող 16 գլուխ ոչխարը:

կարդալ ավելին

Էլեկտրահարո՞ւմ, թե՞ սպանություն

23.09.2009

2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի թիվ N զորամասում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը, որն ըստ պաշտոնական վարկածի` ռադիոռելեային կայանի ալեհավաքի վրա գործողություն կատարելիս էլեկտրահարվել է: Վերջինս 2000 թվից բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Նա Պյատիգորսկի Պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսներ եւ վարկեր ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող եւ Սրավրոպոլի երկրամասի ձյուդոյի չեմպիոն էր: Հայրը` Սուրեն …

կարդալ ավելին

Կենդանիներին ինքնասպանության ենք դրդում

23.09.2009

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանն, արդեն 17 տարի, ղեկավարում է այգին եւ 17 տարի շարունակ ասում է, որ այգում ամեն ինչ կարգին է, կենդանիները ապահովված են անհրաժեշտ մինիմումով, գտնվում են մասնագիտական հսկողության տակ եւ … երջանիկ են: Եվ, իհարկե, նշում է, որ փողն է քիչ, եթե շատ լիներ` կենդանիները ավելի երջանիկ կլինեին: Ինչպես հիշում …

կարդալ ավելին

Հին եւ ծանոթ սյուժե

16.09.2009

Պատմությունը, որ ներկայացնելու ենք ստորեւ, վստահ ենք, ձեզ եւս կզարմացնի նույնքան, որքան մեզ: 19-ամյա Աշոտ Գրիգորյանը երկկողմանի ծնողազուրկ է: Նման ճակատագրով մարդիկ մեր երկրում, որպես կանոն, չեն ունենում օթեւան եւ վարում են թափառաշրջիկ կյանք: Ճիշտ, ինչպես այս պատմության հերոսը: 2004թ. Աշոտ Գրիգորյանն ընդգրկվում է Թուֆենկյան հիմնադրամի բավական պարտավորեցնող՝ «Մենք պարտավոր ենք ապրել» անվանումով ծրագրում: Հիմնադրամի …

կարդալ ավելին