հասարակություն

Տանում է փակուղի

23.10.2009

«Հայաստանում աշխատանքային իրավունքի իրականացման տեսանկյունից այսօր գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը»,- երեկ նման հայտարարություն է արել Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը` աշխատանքային իրավունքին, բնապահպանական խնդիրներին եւ մենաշնորհներին նվիրված ասուլիսում: Օրինակ՝ տաքսիների վարորդների իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով իրավապաշտպանի գրասենյակը դիմել է պետական տեսչություն: 70 կազմակերպություններից 5-ը ստուգելուց հետո գրանցվել են մի շարք խախտումներ: Օրինակ, վարորդներն …

կարդալ ավելին

«Մայրը փչացնում է երեխաների ապագան»

23.10.2009

Նվերը, Կարենը եւ Ռաֆիկը տեւական ժամանակ գտնվում են մանկատանը, բայց ոչ այն պատճառով, որ որբ են: Պարզապես ծնողների անհաշտության հետեւանքով երեխաները ժամանակավորապես գտնվում են պետության խնամքի տակ: Այս երեխաների ապագան նույնքան անորոշ է, որքան անհասկանալի եւ անընդունելի է նրանց ծնողների վարքագիծը: «168 Ժամն» անդրադարձել է այս ընտանիքի պատմությանը. ներկայացրել էինք նրանց հարեւանների տեղեկություններն այն մասին, …

կարդալ ավելին

Հիմա էլ` զրպարտություն

21.10.2009

«S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված «սուտ մատնություն» մեղադրանքը մեղմացվել է: Երեկ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով` զրպարտություն, որը պատժվում է տուգանքով: Այս մասին Էրեբունու քննչական բաժանմունքի առջեւ հարցաքննությունից հետո երեկ հայտարարել է Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը: Քննիչը հարց է ուղղել Մարիամ …

կարդալ ավելին

Սպասում եմ մահվան

21.10.2009

57 տարեկան տիկին Գայանեն շուտով, դժբախտաբար շուտով, կարող է մահանալ: Այնպես, ինչպես վերջերս մահացավ Լիդան, հետո՝ Արարատը, հետո՝ երկու երեխաներին որբ թողած թոքախտավոր մեկ այլ կին: Նոր-Արեշ 35 փողոցի 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները հերթով մահանում են: Ոմանք՝ թոքախտից, ոմանք՝ նյարդային համակարգի բորբոքումներից, ոմանք էլ՝ քաղցկեղից: Նկուղային հարկի բոլոր բնակիչների սենյակներում ամիսներ առաջ …

կարդալ ավելին

Պատժել պատասխանատուներին

21.10.2009

Հայաստանյան մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ կոչով դիմել են իշխանություններին` պահանջելով անհապաղ, լիարժեք, արդյունավետ եւ անկախ քննություն անցկացնել Հելսինկյան ընկերակցության իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի գործով, որի խափանման միջոց կալանքը օրերս էր փոխվել: Նրանք պահանջել են հրապարակել քննության արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանը ձերբակալվել էր հունիսի 1-ին` Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Կենտրոնի …

կարդալ ավելին

Անհիմն հեռացրել են աշխատանքից

21.10.2009

Երեկ խմբագրություն էին եկել «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի» ֆինանսական բաժնի նախկին մի քանի աշխատակիցներ, ովքեր 2008թ. սեպտեմբերի 22-ից հիմնադրամի տնօրեն Մայքլ Դոմարշի հրամանով հեռացվել էին աշխատանքից (Մ. Դոմարշը «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի» գործադիր տնօրենն է 2007թ.-ից): Խմբագրություն եկած հիմնադրամի նախկին աշխատակիցները ասում էին, որ անհիմն են հեռացվել, ինչի պատճառով արդեն մեկ տարի է` դատական գործընթացների մեջ են: …

կարդալ ավելին

Մեկ ոտքով՝ դեպի Աբովյան

21.10.2009

Երեկ մեր թերթի խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքի մի բնակիչ, ով իր դժգոհությունն էր արտահայտում Աբովյան-Երեւան միջմարզային երթեւեկի առիթով: Վերջինս խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, բայց մեզ տրամադրեց այն նամակը, որը դեռ ապրիլին նա գրել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Արդեն մի քանի տարի է, ինչ Երեւան-Աբովյան միջմարզային ուղեւորատար տրանսպորտը գտնվում է անասելի վատ վիճակում: Երթուղային …

կարդալ ավելին

«Թուրքիան կվավերացնի արձանագրությունները»,- ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Արիս Նալջին

19.10.2009

– Թուրքիայի վարչապետը սահմանի բացման հարցը շարունակ կապում է ԼՂ հարցի հետ: Այս առումով ի՞նչ տրամադրություններ կան Թուրքիայի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու հասարակ ժողովրդի շրջանում: – Եթե խոսես քաղաքական գործիչների հետ, նրանք բնականաբար սահմանի բացման հարցը կապում են ԼՂ-ի հետ: Բայց չեմ կարծում, թե ժողովուրդն էլ է սահմանի բացումը կապում ԼՂ հարցի հետ: Ժողովրդի մեծ մասը …

կարդալ ավելին

Իսկ ինչո՞ւ չկախել առաջին իսկ պատահած սյունից

19.10.2009

Բնության մեջ չկա հայ, ով կասկածի տակ է առնում Ցեղասպանության եղելությունը կամ մերժում է այն: Անգամ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում համաձայնությամբ ստեղծվել է Հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձնաժողովը: Պարզապես յուրաքանչյուրը Ցեղասպանության իր ինտերպրետացիան ունի` ելնելով կրթական ցենզից, աշխարհայացքից, անձնական շահից եւ այլն: Այս ենթատեքստում է, որ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում այնքան էլ միանշանակ (եթե …

կարդալ ավելին

«Ինչ ուզենք՝ էն էլ կանենք»

19.10.2009

Բաշինջաղյան փողոցի երկու հարեւանների «փակ» սահմանի պատմությունը նույնքան տարեգրություն ունի, որքան հայ-թուրքական սահմանների փակումը: Ճիշտ նույն թվին` 1993թ., Բաքվից հայրենադարձ Նելլի Հայրյանը Բաշինջաղյան փողոցի 73/3 հասցեում բնակարան գնեց, ավելի հստակ` սեփական տուն, որտեղ նախ բնակվում էր ամուսնու եւ ոչ հարազատ աղջկա հետ, այնուհետեւ` միայնակ (ըստ հարեւանների` նրա ամուսինը մահացավ, իսկ աղջիկը հեռացավ տնից): Այս մասին …

կարդալ ավելին

Փշալարերից այն կողմ

19.10.2009

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը համարվում է կիսաբաց տիպի կալանավայր, որտեղ պատիժ են կրում կիսաբաց, ուղղիչ հիմնարկում կալանքի նշանակված դատապարտյալները: «Էրեբունի» ք/հ-ում ներկայումս իրենց կալանքն են կրում մոտ 500 դատապարտյալներ, որոնց մեջ գերակշռում են գողության, կողոպուտի, թմրամոլության եւ մարմնական վնասվածք պատճառելու հոդվածներով դատապարտվածները: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում գերակշռում …

կարդալ ավելին

Աղքատների թիվը` 1 մլն

16.10.2009

ՄԱԿ-ի պարենի գործակալությունները ուրբաթ օրը հրապարակել են նոր զեկույց, որի համաձայն` սովյալների թիվը աշխարհում առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է անցած չորս տասնամյակում: Զեկույցում, որը պատրաստել են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն ու Համաշխարհային պարենի ծրագիրը, ասված է, որ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհում սովյալների թիվը անցած մեկեւկես տարում շեշտակի աճել …

կարդալ ավելին

Վագոն-տնակից՝ առանձնատան պահակակետ

16.10.2009

5 տարեկան Արմենի մանկությունն այնպես է դասավորվել, որ մանկական հիշողությունների մեջ դաջվել են միայն այն հիվանդասենյակները, որտեղ նա ամեն տարիքի հետ հաղթահարել է մի հիվանդություն: Մի քանի տարի առաջ մայրը` Ժաննան, որդուն լողացնելու համար ջուր է եռացրել, ու Արմենն անզգուշորեն ընկել է այդ ջրի մեջ: Ժաննան պատմում է` «Ախր էս նեղվածքից, էս զզվելի պայմաններից ինչ …

կարդալ ավելին

Սեւանը՝ հուսախաբության մեջ

16.10.2009

Մի կողմից՝ ցամաքեցնում էինք Մեծ Սեւանը, մյուս կողմից՝ լոզունգներ գրում. «Որպեսզի թեթեւանա հոգսը Սեւանի»… Ահա այսպիսի դաժան հոգեբանությամբ, ոչ խորունկ մտածելակերպով ենք վարվել Սեւանի հետ, եւ այսօր էլ ոչ պակաս խելացի կերպով ենք մոտենում նրա ճակատագրին… Թեման այնքան արդիական է, այնքան տագնապալի, որ կարծես, ուր որ է կորցնելու ենք Սեւանա լիճը: 1943թ. մորս հետ, նավով …

կարդալ ավելին

Գաֆեսջյանն արձագանքում է

15.10.2009

Երեկ մեր խմբագրությունը «ԳԱՖԵՍՋՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ից Ջերալդ Գաֆեսջյանի ստորագրությամբ ստացել է մի նամակ, որտեղ վերջինս վստահեցնում է, որ իր եւ իր հիմնադրամի գործունեության մասին «168 Ժամի» նախորդ համարներից մեկում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ «Հոկտեմբերի 8-ին տպագրված «Գաֆեսջյանը վերադառնում է» խորագրով Ձեր հոդվածը կեղծ է եւ խաբուսիկ: Ձեր հոդվածում նշված …

կարդալ ավելին

Սպանության հետ կապված փաստերն անհետանում են

15.10.2009

Ստամբուլում օրերս տեղի ունեցավ Հրանտ Դինքի դատավարության 11-րդ նիստը: Վերջին դատական նիստը տեղի էր ունեցել երկու ամիս առաջ: Ինչպես նախորդ բոլոր նիստերի ժամանակ, այնպես էլ այս անգամ դատարանի շենքի մոտ հավաքվել էին ինչպես Դինքի ընկերները, պոլսահայեր, այնպես էլ թուրքեր ու այլ ազգերի ներկայացուցիչներ` «Պահանջում ենք արդարություն», «Ով սպանել է, պետք է դատվի» պաստառներով: Վերջին այդ …

կարդալ ավելին

«Ես գիժ չեմ, հավատում ես, չէ՞»,- ասում է Անժիկը

15.10.2009

Անժիկն իր կյանքից ամաչում է, որովհետեւ իր պարտությունից տուժում է իր կյանքը: 57 տարեկանում հասկացել է, որ իրեն բաժին հասած կյանքի առաջ ինքը մնացել է սեւերես: Ասում է` «Կյանքիս ձեռքը կրակն եմ ընկել. ոնց որ ջարմա լինեմ իմ կյանքի համար: Ճիշտն ասած` մեռնել եմ ուզում»: Երիտասարդ տարիներին Անժիկը կամքի ուժ ունեցող, հաստատուն կին էր, բայց …

կարդալ ավելին

Ինչպես են «խնամում» մահամերձ մորը

12.10.2009

Մեկ ամիս առաջ «Էս թվին երեխեն ծնողին չի կարա պահի» վերնագրով հոդված էի գրել Ռոզա Հակոբջանյանի մասին, ում ճանաչում եմ արդեն ուղիղ մեկ տարի: 80-ն անց Ռոզա տատիկի պատմությունը զարմանալի էր, ապշեցուցիչ էր, վրդովեցուցիչ ու դատափետելի… Չորս երեխա լույս աշխարհ բերած այդ կինը բառի բուն իմաստով ծվարել էր իր աղջկա տան պատերի անկյունում: Ռոզա տատիկի …

կարդալ ավելին

Մեծ հաշվով անշարժ ենք

12.10.2009

Հրապարակախոսությունը ժանր է, որը կարող է հնչել ոչ միայն հրապարակներից` բարձրախոսներով, այլեւ` ներարկվել շշուկի ֆորմատով: Բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանն իր հրապարակախոսական հոդվածներում ու ֆիլմերում գրեթե միշտ փորձում է ակնարկել այդ մասին, շարժել մարդկանց երեւակայությունը: Վերջերս նա գտել էր այդ ակնարկը տեղ հասցնելու բոլորովին նոր մոդել: Նրա սցենարով ստեղծած ինքնահեգնական «Ներթափանցում» ֆիլմում հենց անշարժը շարժելու կարիքի մասին …

կարդալ ավելին

Իրանի հոգեւոր եւ քաղաքական էլիտան խուսափում է մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունների թեման

10.10.2009

– Սեպտեմբերի 27-ին Իրանի զինված ուժերը հաջողությամբ փորձարկեցին միջին` 300-700 կմ հեռահարությամբ «Շահաբ-1» եւ «Շահաբ-2» հրթիռները: Սեպտեմբերի 28-ին փորձարկվեցին նաեւ «Շահաբ-3» հրթիռները, որոնք նախատեսված են մինչեւ 2000 կմ հեռավորության նշանակետերի դեմ հարձակումներ իրականացնելու համար: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե «Այս փորձարկումները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է ոչնչացնել ցանկացած ռազմական սպառնալիք այլ երկրների կողմից»: …

կարդալ ավելին