հասարակություն

Մեր երկրի ուրվականները

10.10.2009

Նուբարաշենի կենտրոնական աղբավայրի հարակից տարածքում «խոզանոց» կոչվող թաղամաս կա, որտեղ ոչ թե խոզեր են ապրում, այլ 43 ընտանիքներ: Եթե չփնտրես խոզանոցի տարածքը, աչքովդ չտեսնես` չես հավատա այն «լեգենդներին», որոնց մասին խոսում են մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ առիթ են ունեցել ոտք դնել այդ տարածք: Երեկոյան ժամերին, երբ մայրաքաղաքի աղբատար մեքենաները ժամանում են աղբավայր` խոզանոցում ապրող …

կարդալ ավելին

Աշխատավարձերը չեն տալիս

10.10.2009

Երեկ մեր թերթի խմբագրություն եկավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արթուր Գրիգորյանը, ով ամիսներ առաջ դատի էր տվել համալիրի տնօրինությանը` աշխատավարձը չտալու համար: Ա. Գրիգորյանը համալիրում ընդունվել է աշխատանքի 2008թ. օգոստոսից եւ այնտեղ աշխատել է մինչ 2009թ. ապրիլի 9-ը: Այս ամիսների ընթացքում, ըստ համալիրի անվտանգության նախկին աշխատակցի, իրենք վարձատրվել են մասնակիորեն եւ շատ …

կարդալ ավելին

Գաֆեսջյանը վերադառնում է

08.10.2009

Ամերիկահայ գործարար, բարերար Ջերարդ Գաֆեսջյանն ամենայն հավանականությամբ Հայաստանում առաջիկայում կդադարեցնի իր բիզնես ծրագրերը` խորհրդանշական ներկայության համար թողնելով միայն «Գաֆեսջյան թանգարանը»: Բանն այն է, որ վերջին տարիներին Հայաստանում տասնյակ-միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարած Գաֆեսջյանին հետեւողականորեն խաբել են` բառի բուն իմաստով նրանից միլիոնավոր դոլարներ «քցելով»: Դա, բնականաբար, կատարվել է ամենատարբեր մեխանիզմների ու ֆինանսական սխեմաների միջոցով, որոնց սկզբնական շրջանում …

կարդալ ավելին

Ադրբեջան. Պետության անտուն զավակները

08.10.2009

Սաբինա ՎԱԳԻՖԳԶԻ «Ազատություն» ռ/կ թղթակից, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից «Նա ուզում էր նկարիչ դառնալ: Բայց հոր կամքով հովիվ դարձավ: Մի անգամ նա կընդհարվի գայլի հետ եւ կենաց ու մահու պայքարի կմտնի: Հաղթանակը կլինի նրանը: Որովհետեւ նա աստվածային էակ է…» Ես առաջինն եմ, ում Ջորջը պատմեց ֆիլմի մասին, որտեղ նա նկարահանվել է: Նա ասում է, որ …

կարդալ ավելին

Հայաստան. Անչափահասները երազում են հարստանալ

08.10.2009

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Հետքի» թղթակից, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից 13-ամյա Հարությունը գումար է վաստակում ծանր, իրենից մեծ բեռնասայլակներով մթերք տեղափոխելով, իսկ 15-ամյա Լիպարիտը` մարդկանց կշռելով: 13-ամյա Հարությունի կյանքը ամռանը առավոտ 6-ին արթնանալով ու ողջ օրը իրենից մեծ բեռնասայլակ հրելով է անցել: Ամեն օր նա երազում էր, որ այդ օրը վերջին անգամ է Մալաթիայի շուկայում բեռներ կրելու: …

կարդալ ավելին

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ

08.10.2009

Հարգելի ընթերցող, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) ձեր ուշադրությանն է ներկայացնում իր` հայ-ադրբեջանական «Հարեւաններ» նախագծի շրջանակներում պատրաստված չորրորդ ներդիրը: «Հարեւաններ» նախագծի թղթակիցներն այս համարի էջերում վեր են հանում մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք առկա են Ադրբեջանում ու Հայաստանում: Ինչ երազանքներ ունեն Հայաստանում ու Ադրբեջանում սոցիալական ծանր պայմաններում կամ մանկատներում բնակվող երեխաները, ինչպես են ապրում …

կարդալ ավելին

Հայաստան. Ինչպես են ընդունում աշխատանքի

08.10.2009

Արման ՂԱՐԻԲՅԱՆ «Հետքի» թղթակից, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից Գրեթե 25 տարվա գործազուրկ 60-ամյա Փիրուզա Գոզեյանն այլեւս հույս չունի, որ երբեւէ կարող է աշխատանք գտնել: Նրա 35-ամյա դուստրը` Մերին, նույնպես չի հավատում, որ մի օր իրեն աշխատանքի կընդունեն: Փիրուզան եւ Մերին նկարներ են վաճառում Երեւանի կենտրոնում գտնվող Վերնիսաժում: «Ես նկարչուհի եմ, բարձրագույն կրթություն եմ ստացել, բայց …

կարդալ ավելին

Հայաստան. Ինչպե՞ս ապրել ամիսը 53.000 դրամով

08.10.2009

Լիլիթ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ «Հետք»-ի թղթակից, IWPR-ի Հարեւաններ նախագծի մասնակից Թոշակառուները Հայաստանում ամենալավ մաթեմատիկոսներն են, քանի որ նրանք իրենց ստացած գումարը մեկ ամսվա ընթացքում խնայողաբար ծախսելու բարդ հաշվարկներ են անում: 46 տարվա ամուսիններ 71-ամյա Արամայիս Մարտիրոսյանն ու 62-ամյա Անահիտ Հարությունյանը ստիպված են իրենց ամսական համատեղ 53.000 դրամ թոշակը այնպես բաշխել ամսվա օրերին, որ ամսվա վերջում քաղցած չմնան: …

կարդալ ավելին

Ադրբեջան. Տտանսպորտը՝ մեր օրերի աղետ

08.10.2009

Լեյլա ԼԵՅՍԱՆ Անկախ լրագրող, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից Հարցն այստեղ ոչ միայն վարորդների, այսպես կոչված, անփույթ ու անկանոն մեքենա վարելու մեջ է, այլեւ ուղեւորը երբեք չգիտի, թե ինչքան ուղեվարձ կպահանջի այս կամ այն վարորդը, եթե գինը նախօրոք չպայմանավորվի: Օրվա մութ ժամերին ուղեւորության գինը կարող է կրկնապատկվել, անգամ` եռապատկվել: Որպես կանոն, այս իրավիճակից փրկում են մասնավոր …

կարդալ ավելին

Ադրբեջան. Առանց փաստաթղթերի անօթեւանները

08.10.2009

Այթեն ՖԱՐՀԱԴՈՎԱ «Էքսպրես» թերթի լրագրող, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից «Փաստորեն ես գոյություն չունեմ, քանի որ չունեմ ոչ մի փաստաթուղթ: Հետաքրքիր է, եթե ես մահանամ, ի՞նչ գրված կլինի գերեզմանիս վրա: Միայն անո՞ւնս, որն ինձ տվել են մանկատանը: Իսկ արդյո՞ք ես գերեզման կունենամ»,- վհատված ասում է 18 տարին վերջերս բոլորած Ռադիկը: Անցյալ տարի նա լքել է ինտերնատը, …

կարդալ ավելին

Հայաստան. Ճգնաժամը երկրում է պահել բազմաթիվ տղամարդկանց

08.10.2009

Գայանե ԱՎԱԳՅԱՆ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, IWPR-ի Հարեւաններ նախագծի մասնակից Տարվա որոշակի ամիսներին, Հայաստանի հեռավոր գյուղերում հայտնվելով՝ կարելի է տեսնել մեծ մասամբ կանանց եւ երեխաների: Պատճառը` աշխատանքային միգրացիան է, ինչը դատարկում է գյուղերը տղամարդկանցից: Արդյունքում՝ գյուղերում մնում են կանայք, երեխաներ, ծերեր եւ սակավաթիվ տղամարդիկ: Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ 26-ամյա Գայանե Հարությունյանի ամուսինը` 29-ամյա Արտակ …

կարդալ ավելին

Ադրբեջան.Բաքվի ոչ փոխադրելի հաշմանդամները

08.10.2009

Սամիրա ՀԱՍԱՆԼԻ Բաքվի պետական համալսարանի ուսանողուհի, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից Բաքվի Խաթաինյան շրջանի Ահմեդլի ավանում բնակվող երկրորդ կարգի հաշմանդամ, 51-ամյա Բայրամ Կազիմզադեն հազվադեպ է դուրս գալիս փողոց. «Տանից դուրս եմ գալիս ոչ հաճախ, շաբաթական երկու անգամ, բժշկի եմ գնում: Նաեւ ամռանը որդիս երբեմն տանում է այգի: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ նա թողնելով իր բոլոր …

կարդալ ավելին

Ադրբեջան. Հոգեբանական ինքնագործունեություն

08.10.2009

Նիգյար ՄՈՒՍԱԵՎԱ Անկախ լրագրող, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից Այսօր Ադրբեջանում միանշանակ չեն վերաբերվում հոգեվերլուծաբաններին: Մասնագետի մոտ սեփական ներքին խնդիրներով գալը մի կողմից՝ նորաձեւ է դարձել, մյուս կողմից՝ դեռեւս մեծ անվստահություն կա: «Թրենդ» տեղեկատվական գործակալության հարցման համաձայն` հարցվածների 35 տոկոսը հոգեբանների մոտ գնալը Արեւմուտքից եկած նոր գաղափարամիտություն է համարում, 31 տոկոսի կարծիքով` դա հարկավոր է անել …

կարդալ ավելին

Հայաստան. Բարձրագույն կրթությունը` զրկանքներով

08.10.2009

Մերի ՄԱՄՅԱՆ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից Բարձրագույն կրթություն ստանալու համար մարզերից Երեւան եկած շատ ուսանողներ ստիպված են համատեղել աշխատանքը ուսման հետ, իսկ դիպլոմը ձեռք բերել` անքուն գիշերների հաշվին: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից եկած Դավիթը մեկն է նրանցից, ով եւ աշխատում է, եւ սովորում. Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 5-րդ կուրսի …

կարդալ ավելին

Պատճառն անսարքությունն էր

06.10.2009

Հունիսի 1-ին Ռիո դը Ժանեյրո-Փարիզ չվերթն իրականացնող Airbus A-330-ի վթարի պատճառն արագության փոխանցիչների անսարքությունն էր, եւ ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել: Այս մասին երեկ հաղորդել է ֆրանսիական «Journal du Dimanche» հրատարակությունը` վկայակոչելով վթարի ուսումնասիրության արդյունքները: Նշենք, որ ինքնաթիռի վթարի մանրամասներն ուսումնասիրում է ոչ միայն Ավիավթարները հետաքննող բյուրոն, այլեւ դատարանը: Air France-ի օդաչուների արհմիությունն այս գործով …

կարդալ ավելին

«Կանաչ» գրասենյակ` նաեւ Երեւանում

06.10.2009

Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ շաբաթ օրը` հոկտեմբերի 3-ին, կայացել է Բրիտանական խորհրդի «Հպարտ ենք լինել կանաչ» խորագիրը կրող նախաձեռնության պաշտոնական ընդունելությունը, որին հաջորդել է հեծանվարշավը Երեւանի կենտրոնական փողոցներով: Միջոցառման նպատակն էր՝ ներկայացնել Բրիտանական խորհրդի «կանաչ» քաղաքականությունը, խրախուսել Հայաստանում գործող կազմակերպություններին իրենց ամենօրյա գրասենյակային աշխատանքում, հաշվի առնել այն ազդեցությունը, որը թողնում …

կարդալ ավելին

«Կառավարությունը մեզնից խուլ է»,- վստահ են խուլերի տան բնակիչները

06.10.2009

Խուլերի տան բեմի խունացած կարմիր վարագույրների վրա հայտնված սպին նույնիսկ տեսանելի է դահլիճից, ինչը չի խանգարում իրականության աղմուկը չլսող երեխաներին, ովքեր ամեն օր հաճախում են այն մեծ տունը, որտեղ բոլորն ուղղակի անաղմուկ խոսելու վարպետներ են: Պարերից մինչեւ բառեր Բեմի կենտրոնական հատվածից կախված կլոր ջահն առավել ընդգծուն է դարձնում հիպ-հոպ ոճի պարուհիների ու նրանց պարուսույց Հայկի …

կարդալ ավելին

Ո՞ր ամբիոնից պետք է հնչի հասարակության կարծիքը

03.10.2009

Զրույց փիլիսոփայության դոկտոր, «Տարածաշրջանային ինտեգրացիայի եւ կոնֆլիկտների լուծման կենտրոնի» տնօրեն, Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի ընտրված անդամ Լյուդմիլա Հարությունյանի հետ – Մինչ հասարակության բոլոր խավերը քննարկում են այն գինը, որը Հայաստանը պետք է վճարի հայ-թուրքական հարաբերությունների` առայժմ նախաստորագրված արձանագրությունների համար, ՀՀ նախագահը, հանդիպելով Հանրային խորհրդի անդամներին, ասաց, որ ինքը գիտի այդ գինը եւ պատրաստ է վճարել: …

կարդալ ավելին

Սպանել են ՀՀ քաղաքացու

03.10.2009

«Ինտերֆաքսը»` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններին, տեղեկացնում է, որ Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանում սպանել են Հայաստանի քաղաքացու: Երիտասարդ հայի մարմինը գտել են ժամը 23:00-ի սահմաններում Վվեդենսկու փողոցի թիվ 15 տան բակում: «Բժշկական դատափորձաքննությունը հաստատել է, որ մահը վրա է հասել բազմաթիվ դանակահարությունների հետեւանքով»,- նշել է աղբյուրը: Ըստ ականատեսների` Հայաստանի 19-ամյա վերաբնակի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ: …

կարդալ ավելին

Պետությունը երեխային մանկատուն գցած Աննայի մորից լավը չէ

03.10.2009

Ութ ամսական Մինասի ծնունդից հետո Աննան վերջնականապես «ջարդվել է»: Նրա մեջ նաեւ «ջարդվել» է իր կյանքում փայփայած` լավ մայր լինելու պատրանքը: Մեկ տարի առաջ հղի վիճակում ծխախոտի մի գլանակը հանգցնելով՝ մյուսն էր վառում ու ուզում էր կյանքին վերջ տալ: Նյարդային վիճակից դողացող մատներով ճմրթած ծխախոտի հետ սպանում էր նաեւ իրեն բաժին հասած ճակատագիրը: Ասում է` …

կարդալ ավելին