Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը որոշել է 50 տոկոս զեղչ կիրառել Հայաստանի բուհերի եւ քոլեջների ուսանողների համար, ովքեր օգտվում են Երեւան-Արմավիր-Երեւան տակտային գնացքից: Այդ գնացքը, որը սկսել է աշխատել հուլիսի 10-ից, օրական չորս անգամ շարժվում է դեպի Արմավիր Երեւանի գլխավոր կայարանից՝ 6:10, 11:30, 15:30 եւ 19:30, իսկ Արմավիրից Երեւան շարժվում է 8:12-ին, 13:42-ին, …
կարդալ ավելինՕրերս տեղեկացանք, որ 2005թ. օգոստոսի 11-ին Չեխով փողոցի սպանության գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 10-15 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Սահակյանի, Վլադիմիր եւ Զավեն Մկրտչյանների վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է: Հիշեցնենք, որ տղաներն արդեն 5 տարի է` պահվում են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ք/հ մեկուսարանում, քանի որ նրանց գործը մի դատարանից մյուս դատարան տեղափոխվելով՝ դատավորների …
կարդալ ավելինՀեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանին եւ նրա ընտանիքին պատկանող Աթոյան փողոցի թիվ 91 տունը նախօրեի երեկոյան ժամը 11:21-ին հրդեհվել է: Հրդեհի արդյունքում այրվել է տան տանիքը` 150 քմ մակերեսով: Ֆ. Խաչատրյանն «Ա1+»-ին ասել է, որ հրշեջները 5 մեքենա ջուր են օգտագործել, սակայն ոչինչ չի մնացել, եւ իրենց տան գույքն ամբողջությամբ այրվել է: Ըստ Ֆ. Խաչատրյանի` պատճառը հոսանքի …
կարդալ ավելինԱյս տարվա ապրիլին Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի հայոց լեզվի եւ գրաբարի դասախոս Ֆեմիդա Դավթյանին ձերբակալեցին ուսանողից կաշառք վերցնելու համար: Հիշեցնենք, որ, ըստ դասախոսի, ինքը մասնաճյուղի տնօրեն Սամվել Ալեքսանյանի կողմից նախապես զգուշացված է եղել կաշառք վերցնելու մասին: Սակայն հենց այն պահին, երբ Ֆ.Դավթյանը վերցնում էր կաշառքը, ներս են մտնում անվտանգության աշխատակիցներն ու դասախոսին ձերբակալում: Շուրջ …
կարդալ ավելինԱյսօր մեկնարկեց ուսումնական նոր տարին: Դպրոցականներից շատերը դպրոց ոտք կդնեն ընտանեկան հոգսերն ու ծնողների փոխհարաբերություններից եկող հոգեբանական բարդույթները սրտում: 15 տարեկան Վիրաբը որոշել է թողնել դպրոցը միայն նրա համար, որ մայրն անպաշտպան է, եւ իր ներկայությունն ընտանիքում շատ բան է փոխում: «Չեմ կարող մորս մենակ թողնել»,- ասում է նա: Վիրաբը Լեյլի Սեդրակյանի չորս երեխաներից մեկն …
կարդալ ավելինՕգոստոսի 27-ին, ժամը 18-19։00-ի սահմաններում Կիեւյան փողոցում գտնվող «Զանգու» ռեստորանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, որի պատճառով ռեստորանի հաճախորդները եւ սպասարկող անձնակազմը բառիս բուն իմաստով սթրեսային իրավիճակում են հայտնվել: Ականատեսների վկայությամբ՝ «Զանգու» ռեստորան այցելած ՀՀ Ոստիկանության մի ծառայող, որն, ի դեպ, եղել է ոստիկանի համազգեստով, այնքան է խմել, որ կորցնելով սթափությունն, իսկական «դեբոշ» է սարքել: …
կարդալ ավելինԵրեւանի Տէցի Կռուգ կոչվող թաղամասում միասին ապրում են Լորդը, Գրաֆը, Կասկադը, Ջրվեժը, Սկիլետը, Սիրուշոն, դավիթաշենցիք ու էլի մոտ 220 շներ: Նրանց սպանդից փրկել են հասարակ մարդիկ, ովքեր պարզապես չէին կարողանում քնել պետության իրականացրած «անտուն-անօթեւան շների ոչնչացման» միջոցառումներից՝ ուղղված թափառական շների թվաքանակի կրճատմանը: Չէ, անքնության պատճառը գիշերային կրակոցները չէին, այլեւ խղճահարությունն ու սերը կենդանիների նկատմամբ: Եվ …
կարդալ ավելինԵրեկ կրկին «168 Ժամ» թերթի խմբագրություն են դիմել Կոտայքի մարզի Եղվարդի Նատի թաղամասի բնակիչներն, ինչպես նաեւ՝ «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի աշխատակիցները: Վերջիններս դժգոհում էին «Երեւան Ջուր» ընկերության ջրամատակարարումից եւ սպառնում էին գնալ՝ ՀՀ Կառավարության դիմաց հանրահավաք կազմակերպել: Բանն այն է, որ Եղվարդի մասնավորապես Նատի թաղամասում օրերով ջրամատակարարում չի իրականացվում, իսկ լավագույն դեպքում իրականացվում է կես …
կարդալ ավելինՕգոստոսի 27-29-ը երեկոյան ժամերին եւ գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը աստիճանաբար կնվազի` 5-6, 29-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +2 +7, ցերեկը` +15 …
կարդալ ավելին«168 Ժամի» նախորդ համարի «40 աստիճան ջերմությամբ երեխային չեն ընդունել» վերնագրով հոդվածը վերաբերում էր 4 անչափահաս երեխաների մայր Անժելա Խաչատրյանի ահազանգին: Հիշեցնենք, որ վերջինիս 1 տարեկան երեխան անդադար ջերմում էր եւ մարմինն ամբողջությամբ ցանով էր պատվել: Անժելան դիմել էր խմբագրություն` խնդրելով իր ոտնահարված իրավունքները վերականգնելու միջոցներ գտնել: Վերջինիս խոսքերով` 6-րդ պոլիկլինիկայում երեխային պատշաճ բուժօգնություն չէին …
կարդալ ավելինՕրեր առաջ Վանաձորում տատը տնից դուրս է արել 4 եւ 5 տարեկան երկու թոռնիկներին` այն պատճառաբանությամբ, որ ինքն այլեւս չի կարող խնամել նրանց: Երեխաների ծնողները Ռուսաստանում են: Երեխաները գիշերային ուշ ժամին փողոցում երկար թափառելուց հետո ապաստան են գտել տեղի մանկատանը:
կարդալ ավելինՕրերս Սպիտակի Արեւաշող գյուղում մահացել է երեք ամսական մի երեխա: Երեխայի մահվան պատճառը, առայժմ ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, մոր չկերակրելն էր:
կարդալ ավելինՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» ք/հ մեկուսարանի կալանավորներից ոմանք (անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում) երեկ մեզ ահազանգեցին, որ այդ հաստատությունում իսկական «լաբիրինթ» է տիրում: Բանն այն է, որ 12 կալանավորների համար նախատեսված խցերում պահվում են այդ թիվը գերազանցող թվով կալանավորներ: Խցերում տեղադրված 12 մահճակալներից, պարզվում է, կալանավորներն օգտվում են հերթափոխով: Մասնավորապես գիշերային ժամերին խցերում …
կարդալ ավելինԿռիվ… Չգիտես ում նախաձեռնությամբ, չգիտես ում նախախնամությամբ: Կռիվ, որը, պարզվում է` առաջին հերթին քո դեմ է: Կռիվ, որի ժամանակ հորինվում է թշնամի, որը քեզնից մեկն է, որը կռվում է առաջին հերթին ինքն իր դեմ: Թշնամի, որի համար իբրեւ թշնամի հորինվում ես դու, բայց բացառում ես թշնամու կերպարի քո գոյությունը: Հորինվում է թշնամի, հորինվում է պատերազմ: …
կարդալ ավելինԷջմիածին քաղաքում գործող «Էկոլոգիա ՎԿՀ» բժշկական թափոնների ոչնչացման գործարանը շարունակում է Հայաստանի բուժհիմնարկների հետ պայմանագրերի կնքման գործընթացը: Գործարանի տնօրեն Անժելա Մովսիսյանն «Արմենպրեսին» ասել է, որ արդեն իսկ պայմանագրեր են կնքվել տասնյակ հիմնարկների հետ: Նրա խոսքով, ընկերությունը վարում է ճկուն գնային քաղաքականություն. ի տարբերություն եվրոպական երկրներում նման ծառայությունների գների, Հայաստանում այդ գինն անհամեմատ ցածր է, չնայած, …
կարդալ ավելինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցները շարունակում են աշխատել առանց աշխատավարձերի: Ամիսներ առաջ տնօրինությունը խոստացել էր ամենաուշը աշխատավարձերի մասնակի վճարումներ կատարել մինչեւ օգոստոս:
կարդալ ավելինԵրեկ Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել գործարանի դարպասների մոտ: Նրանք այս տարվա մարտ ամսից սկսած աշխատավարձ չեն ստանում, իսկ հունվար-փետրվար ամիսների աշխատավարձերն էլ ստացել էին նախորդ ամիս: Այս անգամ եւս, ինչպես օրեր առաջ, գործարանի տնօրինությունը խոստացավ, որ աշխատավարձերը մարելու է մեկ շաբաթվա ընթացքում:
կարդալ ավելինԱմրագոտիներ կրելու մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգը արդեն լուրջ արձագանք է գտել: Իհարկե, շարքային քաղաքացիները, այդ թվում՝ տաքսիների վարորդները, հետեւում են այդ հրահանգին, եւ արդեն նրանց ուսերին նկատելի են ամրագոտիները, իսկ վարչապետի կարգադրությանը անհամաձայնություն հայտնող կամ դրան անտեղյակ քաղաքացիները հրահանգը չկատարելու համար տուգանվում են նվազագույնը 5000 դրամով: Իհարկե, դժվար է ասել` շքեղ մեքենաներով ու գոլդ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Անժելա Խաչատրյանի կյանքի պատմությանը: Վերջինս չորս անչափահաս երեխաների մայր է եւ ապրում է աննկարագրելի ծանր պայմաններում: Շենգավիթ համայնքի հանրակացարանի սենյակներից մեկում ապրող Անժելային եւ երեխաներին մենք գտել էինք ամիսներ շարունակ անլույս եւ քաղցած վիճակում մնացած: Այս կնոջ նորածին երեխան սովից ուշագնաց էր եղել եւ մի քանի ամիս հիվանդանոցում` …
կարդալ ավելինՄեր երկրում երբեք չի ստացվում պետական մակարդակով հոգատարություն դրսեւորել շարքային քաղաքացիների հանդեպ: Եթե պետությունը հանկարծ որոշում է անհանգստանալ իր քաղաքացիների կյանքի, անվտանգության համար, այդ անհանգստությունը բավական ծանր է անդրադառնում մարդկանց վրա. նախ` անմիջականորեն սպառնում է նրանց առողջությանը, երկրորդ` գրպանին: Պետության անհանգստությունը դառնում է լրացուցիչ հոգս շարքային քաղաքացիների համար: Իսկ երկրի ղեկավարները իրենց հոգատարությամբ հաջողացնում են …
կարդալ ավելին