Երթուղային զեղչեր

31/08/2009

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը որոշել է 50 տոկոս զեղչ կիրառել Հայաստանի բուհերի եւ քոլեջների ուսանողների համար, ովքեր օգտվում են Երեւան-Արմավիր-Երեւան տակտային գնացքից: Այդ գնացքը, որը սկսել է աշխատել հուլիսի 10-ից, օրական չորս անգամ շարժվում է դեպի Արմավիր Երեւանի գլխավոր կայարանից՝ 6:10, 11:30, 15:30 եւ 19:30, իսկ Արմավիրից Երեւան շարժվում է 8:12-ին, 13:42-ին, 18:02-ին եւ 22:02-ին: Ճանապարհը տեւում է 52 րոպե: