Սպասվում են տեղումներ

27/08/2009

Օգոստոսի 27-29-ը երեկոյան ժամերին եւ գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը աստիճանաբար կնվազի` 5-6, 29-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +2 +7, ցերեկը` +15 +20, ցածրադիր մասերում՝ գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +23 +26, Լոռիում` գիշերը՝ +7 +10, ցերեկը` +15 +20, Տավուշում՝ գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +22, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը` +10 +14, ցերեկը՝ +25 +28, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +23 +28, եւ նախալեռներում՝ գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +22 աստիճանի սահմաններում:

Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 5 (5), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-85 տոկոսի սահմաններում: Երեւանում օգոստոսի 27-ի երեկոյան եւ 28-ի գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաեւ՝18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Օգոստոսի 29-ին էական տեղումներ չեն սպասվում: Ջերմաստիճանը գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +23 +25, երեկոյան կողմ` +21 +23 աստիճան: