Հեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանին եւ նրա ընտանիքին պատկանող Աթոյան փողոցի թիվ 91 տունը նախօրեի երեկոյան ժամը 11:21-ին հրդեհվել է: Հրդեհի արդյունքում այրվել է տան տանիքը` 150 քմ մակերեսով: Ֆ. Խաչատրյանն «Ա1+»-ին ասել է, որ հրշեջները 5 մեքենա ջուր են օգտագործել, սակայն ոչինչ չի մնացել, եւ իրենց տան գույքն ամբողջությամբ այրվել է: Ըստ Ֆ. Խաչատրյանի` պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել: