Նոյեմբերի 26-ին Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 19 ԼՍ 402 եւ «ԳԱԶել» մակնիշի 0832 Լ պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Իվեկո»-ի վարորդ, 1950 թ. ծնված Համլետ Հարությունյանը …
կարդալ ավելինԹե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճամբարում վաղուց ներքին հակասություններ կան, որոնք արդեն որեւէ մեկը թաքցնել չի էլ փորձում: Ակնկալել, որ քաղաքական տարբեր կենսագրություններ ունեցող մարդիկ պետք է ունենան միեւնույն կարծիքը այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ, նաիվ է: Հետաքրքիրն այն է, որ բոլորը կարծես թե նույն բանն են ցանկանում` Արցախի խնդրի խաղաղ հանգուցալուծում, Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի …
կարդալ ավելին«Հաշմանդամություն ունեցող մարդը քո հասարակության անդամն է, որը պաշտոնապես հայտարարված միամսյակի կարիք չունի»,- ասում է Գայանե Կլեկչյանը: Չորուկ կազմվածքով կույր տղան մարդկանց օգնությամբ բարձրանում է բեմ: Նա ինքնավստահ է. մտածում եմ` ուրիշների օգնությունը ոչ այնքան իրեն է պետք, որքան հենց այդ ուրիշներին, որովհետեւ այդ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում մթության մեջ ապրող տղային: Լեւոնը մոտենում է …
կարդալ ավելինՀայաստանում հաջորդ տարի կենսաթոշակները չեն բարձրանա, սակայն դրանք կսկսեն վճարել ոչ կանխիկ` բանկոմատների միջոցով: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: «2010թ. հունվարի 1-ից, կառավարությունում քննարկվում է այդ ծրագիրը, եւ ցանկացողները կարող են արդեն դրանով սպասարկվել: 2011-ից` պարտադիր, իսկ 2010-ին` արդեն կամավորության հիման վրա»,- ասել է Խաչիկյանը: Հարցին` …
կարդալ ավելինԱրդեն երկու տարի է` ինչ «168 Ժամի» խմբագրություն են դիմում Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները: Վերջիններս չեն դադարում ահազանգել իրենց կյանքին սպառնացող վտանգի մասին, սակայն անօգուտ: Մի քանի հրապարակումներով մենք անդրադարձել ենք հանրակացարանի նկուղային հարկում բնակվող 16 ընտանիքների սոսկալի կենսապայմաններին: Նաեւ պարբերաբար տպագրում ենք այն մարդկանց լուսանկարներն, ովքեր ապրելով …
կարդալ ավելինԵրեկ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գ. Բարսեղյանը: ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ, վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի փողկապի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գրամ «Հերոին», 3 …
կարդալ ավելինԳինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի դիտարկմամբ` ճգնաժամի ընթացքում հայերն ավելի շատ օղի են խմում, քան` գինի ու կոնյակ: Ըստ նրա` ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալների համաձայն, հանրապետությունում նկատվել է 10 % գինու սպառման եւ 30 % կոնյակի սպառման նվազում: Նրա խոսքով, այսպիսի շարունակության դեպքում տարեվերջին հանրապետությունում գինու սպառման ծավալների 30% եւ կոնյակի սպառման ծավալների 50% …
կարդալ ավելին– Առաջին անգա՞մ եք գալիս Հայաստան: – Ոչ, սա իմ 4-րդ այցելությունն է: Եվ 4 անգամ էլ եկել եմ «Թուրք-հայկական գործարարության զարգացման կենտրոնի» շրջանակներում: Ես այդ կենտրոնի անդամներից եմ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վիեննայում, Լոնդոնում, Բրյուսելում ունեմ շատ հայ ընկերներ: Նրանց հետ մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք: Առաջին այցելությունս Հայաստան 2003թ.-ին էր: Այսինքն` շուրջ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում կա Խոզի գրիպ: Երեկ ստացվել են Լոնդոնի համապատասխան լաբորատորիայի պատասխանները, որոնք հաստատել են, որ կասկածյալներն, իրոք, վարակված են Խոզի գրիպով` A H1/N1-ով: Հիշեցնենք, որ Լոնդոն էին ուղարկվել առաջին 5 հիվանդների՝ լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները։ Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը երեկ ասել է, որ Հայաստանում մինչ …
կարդալ ավելինՓայտե վառարանի ծխացող սեւ «գոլորշին» պատել է Ռոզա տատիկի ընտանիքի անդամներին: Բոլորը կարծես ուրվականներ լինեն: Սենյակի խավարի մեջ կենդանության միակ նշանը միայն աջ ու ձախից երեւացող «պլպլացող» աչքերն են, մեկ էլ երեխաների աղմուկը: Մեծից փոքր հյուծված ու մի տեսակ տարօրինակ դեմքի արտահայտություն ունեն: Անծանոթի ներկայությունից ակնթարթորեն «ծպտվող» փոքրիկներն արագ թաքնվում են սենյակի անկյուններում: Ծանր լռություն …
կարդալ ավելինՍարուխան գյուղի բնակչուհի, 76-ամյա Շուրկա Թ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը դիմակավոր 3 անձինք թակել են իր բնակարանի դուռն ու պահանջել բացել: Երբ կինը դուռը բացել է, նրանք ներխուժել են ներս եւ դանակի սպառնալիքով գումար պահանջել: Տանտիրուհուն հաջողվել է մոլորեցնել անծանոթներին, ավտոտնակով դուրս գալ բակ եւ կանչել հարեւանությամբ բնակվող որդուն: Մոր օգնության …
կարդալ ավելին8-ամյա Գոհարի փայլից շողշողացող աչքերը չարաճճի շարժով անընդհատ թվեր են փնտրում: Բայց քանի որ իրենց դատարկ ու անշունչ սենյակում թվաբանության համար հարմար առարկա չի գտնում` սկսում է ճկուն շարժումներով փոքրիկ մատներով գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել: Ինձ հետ զրուցելու ընթացքում հարցնում է տարիքս ու հարցերիս պատասխանելու ընթացքում մտովի հաշվարկում է, թե իր ընտանիքի անդամներից ումից` …
կարդալ ավելինՀայաստանում արդեն հաստատվել է A /H1N1 վարակով վարակման 15 դեպք: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը հայտնել է, թե ներկայումս 8 հիվանդ գտնվում են բժիշկների հսկողության տակ` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն բացառված չէ, որ նրանցից մի քանիսը հենց այսօր դուրս գրվեն: Նրա խոսքերով, բժիշկները հիվանդների վիճակը բավարար են գնահատում: Հունանյանի փոխանցմամբ, …
կարդալ ավելինԷրեբունի համայնքի Արցախի 32 հասցեում գտնվում է ժողովրդական լեզվով հայտնի Դեպոն, որը ներկայումս գնել է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Երկաթուղու կենտրոնական կայանը զբաղեցնում է մի քանի հեկտար տարածություն, որտեղ «շարքից դուրս եկած», վերանորոգման ենթակա գնացքի վագոններից բացի, պարզվում է` նաեւ մարդիկ են ապրում: Գնացքների «գարաժում» մեծանում են երեխաներ, որոնց վաղվա օրը խիստ անորոշ է: Բանն …
կարդալ ավելինԵրեկ Բրյուսելում մեկնարկել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում անցկացվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ադրբեջանի 240 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվրամիության կողմից խորհրդաժողովին մասնակցում են Շվեդիայի արտգործնախարարը, ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
կարդալ ավելինՀայաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 11-ի` նախօրեին արձանագրվել է հիվանդացության եւս 5 դեպք: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Ըստ նրա, բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, նրանցից 3-ը առողջացել եւ դուրս են գրվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, մյուսները գտնվում են բժիշկների հսկողության տակ:
կարդալ ավելինԵրկրի նախագահը ստեպ-ստեպ ակնարկում է, որ հայագիտությունը զարգացնելու համար իշխանությունները պետք է անեն հնարավորը: Թերեւս այդ ենթատեքստում էլ ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով կառուցվում է Մատենադարանին կից շենքը, որը պետք է դառնա տեխնիկայի վերջին ճիչով հագեցած, խիստ հարմարավետ հայագիտական կենտրոն: Սակայն տեխնիկայի ճիչը որքան էլ վերջինը լինի, միեւնույն է, առանց խնդրի կարեւորությունը պետականորեն նկատելու եւ առանց …
կարդալ ավելինՏիկին Էմման, արդեն 28 տարի է, ինչ կարմիր գծերով տրոլեյբուսի հետ միասին «կռիվ» է տալիս այն էլեկտրալարերի հետ, որոնք հաճախ փաթաթվում են տրոլեյբուսին ու զայրացնում արդեն թոռնիկատեր տատիկին: «Մայրս կռունկավար էր: Ես մանկուց միշտ երազել եմ ղեկը: Իսկ տրոլեյբուս ընտրել եմ պատահաբար: Ճիշտ է, սկզբից աղջիկներս չխրախուսեցին ընտրությունս, բայց հետո հաշտվեցին: Հիմա նույնիսկ թոռս է …
կարդալ ավելին85 տարեկան Վիկտորյա տատիկն իսկական կինոյի կերպար է` բուռն, էմոցիոնալ, խնդրահարույց, բարի ու մեկ-մեկ էլ ագրեսիվ: Ձեռքի տակ ընկած իրից բռնվելով՝ մոտենում է ինձ ու ստիպում է իր հյուրասիրած խնձորն ուտել, իսկ երբ հրաժարվում եմ` հոնգուր-հոնգուր լաց է լինում: Արդեն մեկ տարի է, ինչ Վիկտորյա տատը զանգահարում է խմբագրություն ու «լրագրող է ուզում»: Մեր գործավարուհի …
կարդալ ավելինԵրեկվա դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է «Խոզի գրիպով» վարակվածության եւս 2 դեպք: Այդ մասին երեկ հաղորդել է Առողջապահության նախարարի օգնական, «Խոզի գրիպի» դեմ պայքարի Օպերատիվ հանձնաժողովի անդամ Շուշան Հունանյանը: «Եվս երկու հոգի տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ H1N1 կասկածով, եւ հետազոտության արդյունքում դիագնոզը հաստատվել է»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Շ. Հունանյանը` ավելացնելով, որ հիվանդների վիճակը գնահատվում …
կարդալ ավելին