Նոյեմբերի 26-ին Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 19 ԼՍ 402 եւ «ԳԱԶել» մակնիշի 0832 Լ պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «Իվեկո»-ի վարորդ, 1950 թ. ծնված Համլետ Հարությունյանը եւ 1 ուղեւոր եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1950 թ. ծնվ. Ժիրայր Կուբարյանը եւ 10 ուղեւոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել Երեւան, Գյումրի եւ Թալին քաղաքների հիվանդանոցներ: Ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: