Հայաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 11-ի` նախօրեին արձանագրվել է հիվանդացության եւս 5 դեպք: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Ըստ նրա, բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, նրանցից 3-ը առողջացել եւ դուրս են գրվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, մյուսները գտնվում են բժիշկների հսկողության տակ: