Հարգելի ընթերցող, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) ձեր ուշադրությանն է ներկայացնում իր «Հարեւաններ» նախագծի շրջանակներում պատրաստված արդեն հինգերորդ ներդիրը: Նախագծի թղթակիցները այս համարում ներկայացնում են երկու հարեւան երկրներում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան ու խնդիրները: Հոդվածները պատմում են Հայաստանում հայտնաբերված ամենահին հրեական դամբարանի ու Ադրբեջանում բնակվող հրեական լեռնային գյուղի մասին, ներկայացնում են երկու երկրներում բնակվող …
կարդալ ավելինՆունե ԱՅԼԱՆՋՅԱՆ Հանրային գործերի կովկասյան ինստիտուտի ուսանողուհի, Հայաստան «Հիշում եմ, մենք նման մի ավանդույթ ունեինք, երբ փոքր էինք, մեզ տանում էին գյուղ, տատիկիս մոտ, որպեսզի նրա հետ շփվեինք, խոսեինք ու չմոռանայինք մեր մայրենի լեզուն ու սովորույթները, հիմա նման բաներ այլեւս չկան»,- պատմում է ազգությամբ ասորուհի 49-ամյա Իրինա Գասպարյանը, ով ծնվել է Հայաստանում եւ ամուսնացել հայ …
կարդալ ավելինՎաֆա ՄԱՄԵԴՈՎԱ IWPR-ի ադրբեջանական գրասենյակի աշխատակցուհի, Ադրբեջան Կիշլիում (Բաքվի արվարձան) մեկհարկանի տան վարձու բնակարանի փոքրիկ սենյակում ապրում է չորս հոգուց բաղկացած ռուսական ընտանիքը` բոլորը կանայք, երկու քույր եւ նրանցից մեկի երկու դուստրերը: Կացարանի մոլոկան բնակիչների դավանանքի մասին են վկայում «քույրիկ, եղբայր» հարգալից դիմելաձեւը, բարեհամբույր վերաբերմունքի մթնոլորտը, սրբապատկերներից ու խաչերից զուրկ սպիտակ պատերը: 48-ամյա մոլոկանուհի Նադեժդա …
կարդալ ավելինԱնահիտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Հայաստան Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից մեկի` մոլոկանների նոր սերնդի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են միանշանակ ընդունել իրենց սովորությունները, որոնց դարեր շարունակ անվերապահորեն հետեւել է ամեն մի մոլոկան: Որպեսզի ամուր պահեն իրենց ավանդույթները` Հայաստանում բնակվող 5000 մոլոկանները շատ քիչ են շփվում հայերի ու մյուս ազգերի ներկայացուցիչների հետ: Դպրոցում ես սովորում էի …
կարդալ ավելինՍամիրա ՀԱՍԱՆԼԻ անկախ լրագրող, Ադրբեջան Ադրբեջանի հյուսիսում գտնվող Մուկտադիր ավանը այն վայրերից մեկն է, որտեղ կոմպակտ բնակվում են լեզգինները: Այստեղ ապրում է ավելի քան 5000 մարդ, մեծամասնությունը` լեզգինները: Մուկտադիրի մեկ միջնակարգ դպրոցի ադրբեջաներենի 58-ամյա ուսուցչուհի Գյուլեսեր Խանմետովան ասում է, որ դպրոցում երկու բաժին կա` ադրբեջանական եւ ռուսական. «Լեզգինները հիմնականում սովորում են ռուսական սեկտորում, ադրբեջանականում նրանք …
կարդալ ավելինՆվարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Հայաստան Հայաստանում բնակվող ասորական համայնքը բավարար տեղեկություններ չի ստանում համայնքի նորություններից, քանի որ միակ ռադիոհաղորդումը չի լուսաբանում դրանք, իսկ ստեղծվելիք կայքը հասանելի չի լինի համայնքի բնակիչներին: Հայաստանում բնակվող տասնմեկ ազգային փոքրամասնությունները կազմում են երկրի բնակչության 2,2 տոկոսը: Նրանց թվում ապրում է 3500 ասորի, ովքեր հիմնականում տեղակայված են Դիմիտրով, Վերին …
կարդալ ավելինԷդգար ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, Հայաստան Իսրայելից դուրս գտնվող հրեական պատմական ամենահին դամբարանը Հայաստանում է: Այս մասին Հայաստանի եւ Երուսաղեմի հնէաբաններին հիմք են տվել պնդելու Վայոց Ձորի Եղեգիս գյուղի հրեական դամբարանում անցկացված երեք տարվա պեղումները: Երկուսուկես հեկտար տարածք զբաղեցնող հրեական գերեզմանատունը, որը վկայում է հայ-հրեական հնամյա հարաբերությունների մասին, տասներկու տարի առաջ հայտնաբերել է Սյունիքի …
կարդալ ավելինՍաբինա ՎԱԳԻՖՔԶԻ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, Ադրբեջան Անցնելով Բաքվից մոտ 200 կիլոմետր դեպի հյուսիս տեղակայված Կրասնայա Սլոբոդա ավանի միջով` հարուստ բնակելի շինությունների կողքին միանգամից աչքի են զարնում հրեական շատ գեղեցիկ եկեղեցիները` սինագոգները: Արդեն տասնհինգ տարի Կրասնայա Սլոբոդայի լեռնային հրեաների կրոնական առաջնորդ Բորիս Սիմանդուեւը պատմում է, որ Կրասնայա Սլոբոդա ավանի տասներեք սինագոգներից միայն ութն են պահպանվել: Ներկայում …
կարդալ ավելինԼՂՀ ՊԲ-ից հերքել են երեկ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր Աղդամի շրջանից մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: Տարածված տեղեկությունների համաձայն, նշյալ քաղաքացին հրազենային զենքից արձակված կրակոցից մահացել է: Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով «ԱՊԱ» գործակալությանը, ենթադրություններ են ներկայացրել այն մասին, թե հայ կինը սպանվել …
կարդալ ավելինԴեկտեմբերի 19-ին` շաբաթ օրը, Մարզահամերգային համալիրում տոնական տրամադրություն էր. նշում էին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի սեփականատերերից մեկի` Բորիս Մուրադյանի (ԲԱՄՕ ընկերության համանախագահ Մուրադ Մուրադյանի եղբայրը) որդու` Արման Մուրադյանի, հարսանյաց հանդեսը: Ի դեպ, Արման Մուրադյանը Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է: Հարսանիքի քավորը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: Մինչ Համալիրում միջոցառման սկսվելը` …
կարդալ ավելին– Նարինե՛, երբ Թիֆլիսում քանդվեց Մուղնեցոց ս. Գրիգոր եկեղեցին, հայերս հերթական անգամ վրդովված հիշեցինք, որ «այդ» վրացիները մեր եկեղեցուն պետական կարգավիճակ չեն տալիս, Վրաստանի տարածքում գտնվող մեր եկեղեցիները, պատմամշակութային արժեք ունեցող կառույցները մեր աչքի առաջ կործանվում են: Նման ձեւով արձագանքեցինք նաեւ նախորդ տարի, երբ Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի վերջին բնակարանը վրաց գործարարին հանձնվեց գրոշներով: – Այո, …
կարդալ ավելինՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը լուրջ բացահայտումներ է արել ատոմակայանում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանի կենտրոնական ավտոկայանը գումարի դիմաց գրավադրված է եղել բանկերից մեկում: «Երեւանի կենտրոնական ավտոկայանը 631.000 դոլարի դիմաց գրավադրվել էր բանկերից մեկում` իբր ավտոբուսներ ձեռք բերելու համար: Վարկը չէին կարողանում փակել, այսինքն` խիստ վտանգված էր ավտոկայանի հետագա ճակատագիրը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ շատ կարճ …
կարդալ ավելին2008թ. Հայաստանի երկաթգիծը կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնվեց ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Համաձայն կառավարության եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի` երկաթգիծը կոնցեսիոն կառավարման հանձնելու սկզբունքներից մեկն էլ երկաթգծի գույքը` ակտիվները, ընկերությանը հանձնելն է` «առանց ծանրաբեռնման երրորդ անձի կողմից»: Այլ կերպ ասած` ՀՀ կառավարություն եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմերից բացի` չպետք է լինի երրորդ անձի մասնակցություն: …
կարդալ ավելինԴեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանում Գորիսի սարերի ուրցն ու կարմիր լոբին «ձեռնոց» էին նետել ֆրանսիական օծանելիքին: Ո՞րն ավելի արագ կվաճառվի, ո՞վ ավելի շատ եկամուտ կստանա` թերեւս սա չէր գերխնդիրը, այլ այն, թե բարեգործական տոնավաճառի շրջանակներում ո՞վ` որքա՞ն հասույթով կաջակցի Երեւանի Շենգավիթ համայնքի երեք մանկապարտեզների կարիքների լուծմանը: Ամանորյա բարեգործական տոնավաճառը կազմակերպել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկինը` …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը Կենտրոն համայնքի հազարավոր կազմակերպությունների սեփականատերերին (խանութներ, կենցաղսպասարկման օբյեկտներ, գրասենյակներ ու այլ հիմնարկներ) գրություն է ուղարկել` տեղեկացնելով, որ այդ կազմակերպությունները պետք է բարեկարգեն իրենց շենքերի հարակից տարածքները: Մեր ձեռքի տակ եղած գրության համաձայն, այդ օբյեկտների սեփականատերերը պետք է պարբերաբար մաքրեն, կանաչապատեն ու խնամեն իրենց շինություններին կից սիզամարգերը, անհրաժեշտ լուսավորություն …
կարդալ ավելինԵրեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Նա շնչուղիների միանգամից երեք վիրահատություն է տարել, որոնք հաջող ավարտ են ունեցել: Վիրահատությունը տեւել է մոտ 5 ժամ: Հիշեցնենք, որ Միքայելյանի վիրահատությունը նախատեսված էր նախօրեին, սակայն չէր կատարվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
կարդալ ավելինԱնցած գիշեր հանկարծամահ է եղել հետխորհրդային Ռուսաստանում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած եւ ազատական տնտեսության ամենամոլի ջատագովներից մեկը համարվող Եգոր Գայդարը: Նրա մահը վրա է հասել մոտ ժամը 3-ին, թրոմբի պայթելու հետեւանքով: Գայդարը ղեկավարել է Անցումային շրջանի տնտեսության ինստիտուտը, եղել է «Աջակողմյան ուժերի միություն» շարժման համանախագահ:
կարդալ ավելինԵրեկ Լոռու մարզում կայացած արտագնա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է մի շարք բացահայտումների մասին: Զբոսաշրջության զարգացման գործակալությունում օրենքով սահմանված պետական տուրքերի գծով պետբյուջե չի վճարվել 15 մլն դրամ: Իսկ Լոռու մարզում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտում կատարված բացահայտումներին անդրադառնալով՝ Ի. Զաքարյանն ասել է. «Գիտության մարդկանց շատ եմ հարգում, բայց 70-91 տարեկան 183 աշխատող, …
կարդալ ավելինՆախօրեի երեկոյան երկաթուղու Բայանդուր-Գյումրի հատվածում երկաթուղային սայլը (դրեզին) հարվածել է 50-55 տարեկան մի տղամարդու, ով մահացել է: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայության, վատ տեսանելիությունը մեքենավարին թույլ չի տվել ժամանակին նկատել երկաթգծերին նստած տղամարդուն, ով ոչ մի կերպ չի արձագանքել ազդանշաններին: Ըստ նրանց` արգելակելու համար անհրաժեշտ էր առնվազն 700-800մ հեռավորություն: Տղամարդու ինքնությունը պարզելու համար հրավիրել …
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության` Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Ըստ այդմ, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ոստիկանության` Լոռու մարզային …
կարդալ ավելին