ԼՂՀ ՊԲ-ից հերքել են երեկ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր Աղդամի շրջանից մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: Տարածված տեղեկությունների համաձայն, նշյալ քաղաքացին հրազենային զենքից արձակված կրակոցից մահացել է: Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով «ԱՊԱ» գործակալությանը, ենթադրություններ են ներկայացրել այն մասին, թե հայ կինը սպանվել է հայկական կողմից արձակված կրակից: Ինչպես «Panorama.am»-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Հեկտոր Սարդարյանը, նմանատիպ դեպք Ադրբեջանի հետ շփման գծում չի գրանցվել, եւ այդ տեղեկատվությունը, ընդհանրապես, չի համապատասխանում իրականությանը: