հասարակություն

Առանց փոխհատուցելու դադարեցրել են օգտագործման իրավունքը

30.01.2010

Կենտրոն համայնքի Արամի 38 հասցեի նախկին բնակիչ Տիգրան Փիլոյանը պետության կարիքների համար իրացված իրեն պատկանող հողատարածքի դիմաց պետության վճարած 64.000 դոլարը ծախսում է վարձակալած բնակարանի, դատարանների եւ բուժհիմնարկների վրա: 2006թ. մարտի 13-ին Տ. Փիլոյանին երկու դուստրերի, կնոջ եւ եղբոր հետ վտարել են Արամի 38 հասցեից` նրան որպես սեփականատեր վճարելով ընդամենը 64.000 դոլար: «Այդ գումարով նույնիսկ …

կարդալ ավելին

Ոչ ավտոմեքենա, այլ՝ բնակարան

28.01.2010

Բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու մասին օրենսդրական նախագիծ է պատրաստվում Թեեւ սոցիալական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները չեն դադարում ամբիոններից հնչեցնել ծնելիության մակարդակը բարձրացնելուն ուղղված պետական ծրագրերի անհրաժեշտության մասին տվյալներ, այդուհանդերձ, Հայաստանում, մասնավորապես նորաստեղծ ընտանիքները նախընտրում են երկու երեխայից ավելի երեխաներ չունենալ: Պատճառը թերեւս սոցիալական պաշտպանության օրենսդրական դաշտում բազմազավակ ընտանիքների մասին օրենքի բացակայությունն է, քանի որ անկախություն ձեռք …

կարդալ ավելին

Բաց նամա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Լոռու մարզի Լեռնավան գյուղի անօթեւան բնակիչներից

28.01.2010

Մեծարգո պրն նախագահ Բաց նամակով դիմում ենք Ձեզ, քանի որ ոտնահարվել է մեր իրավունքը` ընդգրկվելու «Բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների» ցուցակներում, իսկ այդ պատճառով արդեն մեկ տարի տարբեր ատյաններ կատարած մեր գրավոր կամ բանավոր դիմումներին սպառիչ պատասխան չենք ստացել: Բանն այն է, որ մեր ընտանիքները նույնպես, ինչպես որ մեր համայնքի …

կարդալ ավելին

Ավարտվել է

28.01.2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Բարսեղյանը 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապօրինի ձեռք է բերել …

կարդալ ավելին

Հարուցվել է քրգործ

28.01.2010

Ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Հայաստանի Գլխավոր դատախազությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Այդինյանը, 2008թ. նոյեմբերին նույն մասնաճյուղի հաշվապահ Ա. Ջաղինյանի հետ նախնական համաձայնության գալով, կազմել, …

կարդալ ավելին

«Երթեւեկությունը» միակողմանի է

26.01.2010

Արդեն տեւական ժամանակ է` գործում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ինտերնետային բլոգը (http://tigransargsyan.livejournal.com), որի նպատակը, ինչպես նախաբանում Տ. Սարգսյանն է գրել` իր մտածողությունը հանրությանը հասկանալի դարձնելն է: Նրա կարծիքով` մամուլը զրկում է իրեն ժողովրդի հետ անմիջական շփման հնարավորությունից` «պարտադրելով իր կարծիքը», ուստի նա ստիպված ընտրել է վիրտուալ շփման միջոցը: «Անկեղծ ասած` ինձ համար կարեւոր է, …

կարդալ ավելին

«Հայաստանի Հանրապետությունը 30.000 քկմ-անոց բազար է»

26.01.2010

– Նախ խոսենք քաղաքական մշակույթի մասին: Ի՞նչ է այն ենթադրում: – Նախեւառաջ քաղաքական մշակույթը ենթադրում է մշակույթ: Քաղաքագիտության մեջ քաղաքական մշակույթ տերմինը հայտնվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, բայց որպես քաղաքական մշակույթ՝ ձեւավորվել է դեռեւս 16-րդ դարում: Մինչ 16-րդ դարը աշխարհի քաղաքական քարտեզում կարելի էր տեսնել միայն կայսրություններ` բյուզանդական, չինական, պարսկական, թուրքական եւ այլն: …

կարդալ ավելին

Ուժ են կիրառել

23.01.2010

Երեկ «Ֆիրդուսի» շուկայում առեւտրով զբաղվող քաղաքացիները ի նշան բողոքի փորձել են երթ անցկացնել դեպի Կառավարության շենք: Սակայն, դա նրանց չի հաջողվել, քանի որ բողոքի ակցիայի մի քանի տասնյակի հասնող մասնակիցները հանդիպել են ոստիկանական «պատի»: Ի պատասխան այն բողոքների՝ թե ինչ հիմքով են արգելում իրենց քայլել մայթով, երբ իրենց թիվը չի գերազանցում 100-ը, զայրացած ոստիկանները լեզվակռվից …

կարդալ ավելին

Առանց «Մոցարտի էֆեկտի»

23.01.2010

Դաժանությունը, վրեժխնդրությունը, չարությունը քաղաքական լուրջ գործիքներ են Հայաստանում: Եվ այդ վատ օրինակը արագ յուրացնում է հասարակության ամենաանպաշտպան մասը` երեխաները: Ասել, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն այդպիսին է, որովհետեւ մանուկ հասակում հեծանիվ չի ունեցել, շատ ռոմանտիկ կլինի: Ամեն դեպքում, մանկությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ: Հիշո՞ւմ եք, վերջերս Երեւանում դանակահարվեց Չարենցի անվան թ. 67 դպրոցի 9-րդ դասարանի …

կարդալ ավելին

«Իմ տերն Աստվածն է, իսկ թիկունքս՝ Դուք»

23.01.2010

Դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իր բաց նամակում գրել է վեց երեխաների մայր Անուշ Խեչումյանը Թեեւ սոցիալական ոլորտի պատասխանատուների հրապարակած գործազրկության պաշտոնական թվերը դեռեւս չեն ահազանգում 2010թ. սպասվող գործազրկության թվի աճման միտումի մասին, այդուհանդերձ, մասնագետների գնահատմամբ` այս տարի Հայաստանում սպասվում է գործազրկության 30%-ից ավելի աճ: Այս կանխատեսումները հաստատվում են նաեւ «168 Ժամ» թերթ դիմող բազմաթիվ …

կարդալ ավելին

«Ոչ թե հիվանդությանն է տրվում հաշմանդամություն, այլ հիվանդին»

21.01.2010

Հայաստանում նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հայտարարված էր հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Մասնավորապես այդ միամսյակի առիթով սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդկանց կողմից հնչում էր այն կարծիքը, թե ՀՀ-ում հաշմանդամության կարգը հաստատելու համար ստվերային մեծ գումարներ են շրջանառվում: Գաղտնիք չէ, որ մեր հասարակության սոցիալապես խոցելի խմբերի գիտակցության մեջ կարծրատիպ կա, որ հաշմանդամությունն ամրագրելու համար …

կարդալ ավելին

«Բոլոր աղանդների թիկունքին հզոր մարդիկ են կանգնած»

21.01.2010

– Պարոն Ամարյան, թերեւս սկսենք հենց կենտրոնի անվանումից: Ո՞րն է քայքայիչ աղանդը, եւ ո՞րը` ոչ քայքայիչը: – Քայքայիչ եւ ոչ քայքայիչ աղանդների տարբերակման համար պետք է լինի հստակ օրենք, որը Հայաստանում չկա: Միջազգային պրակտիկայում ցանկացած կրոնական կառույց, որն իր գաղափարախոսությամբ եւ կրոնաբանությամբ շեղվում է տվյալ պետության եկեղեցու ավանդական գաղափարներից, կոչվում է աղանդ: Աղանդ հասկացության մեջ …

կարդալ ավելին

Բողոքի ալիք ոսկու շուկայում

19.01.2010

Մեկ տարի էլ չի անցել այն օրից, ինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկա: Այն ժամանակ տեղի վարձավճարների թանկացման պատճառով Ոսկու շուկայում գործունեություն ծավալող վարձակալները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ոսկյա իրերի առքուվաճառքով զբաղվողներին, սակայն, մինչ օրս հետաքրքրում է, թե ինչո՞ւ է հենց իրենց վրա տարածվում իշխանական վերահսկողության «շոուն», …

կարդալ ավելին

«Գրանդ Քենդին» «քցել» է բազմանդամ ընտանիքին

19.01.2010

Փայտե վառարանի ծխացող սեւ գոլորշուց «մգացած» երեխաները ծալապատիկ նստել են հատակին ու ջերմություն են որսում: Վառարանը չի հասցնում տաքացնել. ջարդուխուրդ եղած դուռ ու պատուհանի ծուռտիկ ճեղքերից ջերմությունն աննկատ ծլկում է: Ընդամենը մի քանի քմ տարածք զբաղեցնող պահակակետ-տնակում այնքան մեծ ու փոքր մարդ կա, որ ինձ երկար բացատրում են, թե ով` ում բարեկամն է: Այստեղ բոլորն …

կարդալ ավելին

Նիստը հերթական անգամ հետաձգվեց

19.01.2010

Երեկ Սյունիքի մարզի ընդhանուր իրավասության դատարանի բակում հավաքվել էին Կապանի Շահումյան բանավանի սեփականատերերը, որոնք դեռեւս ամիսներ առաջ դատարան էին ներկայացրել հայց` Մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի եւ դրա փոխհատուցման մասին: Հիշեցնենք, որ Կապանի «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հորատման եւ պայթեցման աշխատանքներից վտանգվել է Շահումյան բանավանի բնակիչների կյանքը: Վերջիններս էլ իրավական օգնության համար դիմել …

կարդալ ավելին

Անկում

19.01.2010

Մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ լավատեսությունը, թե 2010թ. կլինի ավելի լավը, քան նախորդը, այնքան էլ արդարացված չէ: Թեեւ բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանի եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի հետ զրույցից պարզվեց, որ հիասթափությունը, անզորության զգացողությունը բոլորին չէ, որ պատել են: Լ.Ա.- Պարո՛ն Ավագյան, հունվարի 10-ին Երեւանի կենտրոնում …

կարդալ ավելին

«Ուզում եմ փախնել…»,- ասում է չորս երեխաների մայրը

19.01.2010

41 տարեկան Նարինեի «անկշիռ» մարմինը բնազդաբար թաքստոց է փնտրում, որպեսզի իր ներկայությունն աննկատ մնա մի տան մեջ ապրող չորս տղամարդկանցից: Հյուծված, դալուկ դեմքից միայն չորուկ այտոսկրերն են երեւում ու աչքերի արտահայտությունը պարբերաբար մշուշվում է, որովհետեւ չի կարողանում կենտրոնանալ: Թերսնուցումից գլխապտույտներ է ունենում, այդուհանդերձ, մշտապես հարմար թաքստոց է որսում, որ մի տան մեջ ապրող չորս հարբեցող …

կարդալ ավելին

Շնորհավոր Ամանոր

25.12.2009

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը զբաղված են լինելու անցնող 2009 թվականն ամփոփելով: Բնականաբար, իշխանությունները թվարկելու են բոլոր իրական ու քարոզչական ձեռքբերումները, դիմագրավված մարտահրավերները, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, եւ այլն, եւ այդպես շարունակ: Նույն կերպ ընդդիմադիրները կհայտարարեն, որ 2009 թվականը ամենավատագույն տարին էր Հայաստանի համար, որ իշխանություններն ավելի են երկիրը մոտեցրել կործանման, որ հաջորդ …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը դիմավորում ամանորը

25.12.2009

Ֆինլանդիայում Ամանորը ձմեռային լավագույն տոնն է համարվում: Ֆինն ընտանիքները Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 25-ին` համախմբվելով սեղանի շուրջ: Ամանորի գիշերը նրանք նաեւ զբաղվում են գուշակություններով: Իսկ, օրինակ, Շոտլանդիայում Ամանորի գիշերը բնակիչները տակառներ են վառում եւ գլորում փողոցներում: Այդպիսով, նրանք «վառում» են հին տարին եւ լուսավորություն ապահովում գալիք տարվա համար: Շոտլանդիայում ամենապատասխանատու պահը Ամանորին հաջորդող առավոտն …

կարդալ ավելին

Թաթարներին համախմբում է ազգային մշակութային միությունը

25.12.2009

Նիգյար ՄՈՒՍԱԵՎԱ անկախ լրագրող, Ադրբեջան Բաքվում Սաբանտույ թաթարական տոնը նշելու համար` հավաքվում են ոչ միայն իրենք` թաթարները, այլեւ ադրբեջանցիները, լեզգինները, հրեաները, ռուսները… Այն մեծ շուքով նշվում է ամռանը, բնության գրկում` ուղեկցվելով երաժշտությամբ, պարերով, ձիարշավով եւ այլ զվարճանքներով: Ամեն տարի այդ տոնը կազմակերպում է «Տուգանտել» թաթարական մշակույթի հանրապետական միությունը: Ադրբեջանում մոտ 30 հազար թաթար է բնակվում, …

կարդալ ավելին