հասարակություն

«Լավ օրից չենք կամավոր զինծառայության մեխանիզմը ներդրել»

07.03.2010

Ըստ ժողովրդագետ Համլետ Սարգսյանի, արդեն 2 տարի է` իշխանությունը զգում է, որ բնակչության բնական աճի էական նվազման հետեւանքով զինակոչիկների քանակը մոտակա 2-3 տարիներին չի բավականացնելու: Այդ պատճառով, Հ. Սարգսյանի կարծիքով, ստիպված են եղել ներդնել պայմանագրային ծառայության մեխանիզմը: Հայաստանի բնակչության բնական աճի տարեցտարի նվազող ցուցանիշները մոտ ապագայում կարող են աղետալի հետեւանքներ ունենալ` դառնալով նաեւ ազգային անվտանգությանը …

կարդալ ավելին

Ավտովթարի 17 զոհ` մեկ ամսում

07.03.2010

Փետրվարին ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 124 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է՝ 17, եւ մարմնական վնասվածք ստացել՝ 160 քաղաքացի: Ի դեպ, 2009թ. փետրվարի ընթացքում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 137 պատահար: Ըստ Ոստիկանության ամփոփագրերի` դրանց հետեւանքով զոհվել է՝ 26, մարմնական վնասվածք է ստացել՝ 172 քաղաքացի:

կարդալ ավելին

Գարուն է գալիս

27.02.2010

«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ տարածքում 2010թ. գարնան առաջին ամսվա վերջին կիրակի օրը` մարտի 28-ին, ժամը 2:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ առաջ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

կարդալ ավելին

«Մենք շարունակում ենք սիրել Արարատի նկարը, բայց՝ ոչ Արարատը»

27.02.2010

Արմատներով մշեցի գործարարը տարիներ շարունակ զբաղվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման հարցերով եւ բարեգործական աշխատանքներով: Այնուհետեւ ինքն էլ բնակություն հաստատեց Հայաստանում: – Ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում մշտական բնակություն հաստատել: Մի՞թե ԱՄՆ-ում կյանքը վատ էր: – Երբ ԱՄՆ-ում իմ ընկերներն իմացան Հայաստանում բնակություն հաստատելու իմ մտադրության մասին, այս նույն հարցը տվեցին ինձ: Այդ ժամանակ ես պատասխանեցի, որ …

կարդալ ավելին

Կյանքը՝ թանկ ու գեղեցիկ, ինչպես գազը

27.02.2010

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ, վերջապես, կարելի է ասել` երկար սպասումից հետո, ընդառաջ գնալով «ՀայՌուսգազարդի» ցանկությանը` բնական գազի մեկ խմ-ի գինը 96 դրամից սահմանեց 132 դրամ: Ընդամենը` 36 դրամ: Կարելի է ասել` կոպեկներ: Թանկացման տնտեսական հիմնավորվածության մասին մեր թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, վստահ եմ, անպայման կարտահայտի իր մասնագիտական կարծիքը եւ, ինչպես բազմաթիվ տնտեսագետներ` կհիմնավորի, …

կարդալ ավելին

ՀԾԿՀ-ն հաստատեց «ՀայՌուսգազարդի» ագրեսիվությունը

27.02.2010

Ինչպես եւ սպասվում էր, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկվա նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդի» առաջարկած գազի նոր սակագինը` որոշ կոսմետիկ փոփոխություններով: «ՀայՌուսգազարդը» առաջարկել էր ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողների համար նախկին 96 դրամ/խմ սակագնի փոխարեն 136 դրամ/խմ սակագին, իսկ ՀԾԿՀ-ն հաստատեց 132 դրամ/խմ սակագին: Ամսական 10 հազար խմ-ից շատ գազ սպառողների կամ խոշոր ընկերությունների …

կարդալ ավելին

Իրար ծեծել են

27.02.2010

Փետրվարի 23-ին, ժամը 3:50-ի սահմաններում Մոսկվա-Երեւան չվերթ կատարող օդանավի սրահում վիճաբանություն է տեղի ունեցել: Ուղեկցորդուհի Նատալյա Շ.-ն հայտնել է, որ ուղեւոր, 31-ամյա Սերգեյ Վարդանյանն օդանավում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ շշով հարվածել է 31-ամյա Կարեն Գրիգորյանի գլխին եւ պատճառել վնասվածք: Կ. Գրիգորյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:

կարդալ ավելին

Արձագանքեցին

27.02.2010

Մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Կիսատ ուղեղով` կիսատ-պռատ կյանք» վերնագրով հոդվածը մեծ արձագանք է ստացել: Հիշեցնենք, որ Ալիկ Հովհաննիսյանն իր բազմանդամ ընտանիքով հանգրվանել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի մի վագոն-տնակում, որտեղ այս ընտանիքն ապրում է աննկարագրելի վատ պայմաններում: 6 տարեկան Հովհաննեսը վիրահատման կարիք ուներ, սակայն ընտանիքի ծանր պայմանների պատճառով այս երեխան ճողվածքի ցավերից տառապում էր: …

կարդալ ավելին

Ժորան իր փրկությունը տեսնում է լոգարանի խողովակից կախվելու մեջ

27.02.2010

Խմբագրություն զանգահարած տղամարդու կաշկանդված ձայնի խորության մեջ ամոթ է զսպվել: Խոսափողն արձագանքում է սրտի արագ դմբդմբոցից՝ շնչառության աններդաշնակ, անկանոն կանգը: Ասում է` «Հասկանո՞ւմ եք, վերջին փորձն եմ անում. երեւի անհույս մի փորձգ բայց հեռախոսով ասելու բան չի: Կյանքի ու մահվան հարց է»: Ասում եմ` «Դե՛, եկեք` կխոսենք»: Խնդրում է ցերեկային ժամերին հրավիրել, որովհետեւ 2-րդ կարգի …

կարդալ ավելին

Եվրոպան թափում է, իսկ հայ նորածիններն ուտում են

25.02.2010

Հայաստանում դեռեւս 1993 թվականից ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է նորածիններին մայրական կրծքով կերակրելուն ուղղված տարբեր միջոցառումների շարք: ՀՀ ԱՆ (Առողջապահության նախարարության) կոլեգիայի կողմից հաստատված ռազմավարական ծրագիրը ենթադրում էր ինչպես քարոզչամեքենայի, այնպես էլ` առողջապահական հաստատությունների բուժաշխատողների` ծնողների հետ խորհրդատվության մեխանիզմով բարձրացնել երեխային կրծքով կերակրելու գիտակցությունը: ՀՀ Ան Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե …

կարդալ ավելին

Կողմ է

23.02.2010

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ ինքը կողմ է քվեարկելու գազի սակագների բարձրացմանը: «Ես որեւէ հիմք չունեմ չհավատալու իմ աշխատակազմին, որն այդ հաշվարկները կատարել է: Ինքս մասնակցել եմ այդ քննարկումներին եւ բավականին լավատեղյակ եմ եւ անպայման կողմ կքվեարկեմ որոշմանը, որովհետեւ դա օբյեկտիվ անհրաժեշտություն է»,- ասել է նա:

կարդալ ավելին

Շարունակվող գործադուլ

23.02.2010

Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին գործադուլ հայտարարած «Վաղարշ եւ Որդիներ» (Ոսկու շուկա), «Տաշիր» եւ «Մալաթիա» տոնավաճառների անհատ ձեռներեցները, որոնք դժգոհում էին հարկային փոփոխություններից ու ՊԵԿ աշխատակիցների գործունեությունից: Օրենսդրական փոփոխությունների համաձայն, 2010թ. հունվարի 1-ից տոնավաճառների առեւտրականները դադարել են համարվել հաստատագրված հարկ վճարողներ եւ տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ: Եվ եթե նախկինում նրանք վճարում էին …

կարդալ ավելին

Նախընտրել է սերիա՞լը

23.02.2010

Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը նախօրեին պարզաբանել է, թե ինչու է «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել: «Մեզ մոտ որոշակի փոփոխություններ կատարվեցին: Հարություն Հարությունյանը չի հեռացվել Հանրային հեռուստաընկերությունից, երկու պաշտոն ուներ` Հ1-ի գործադիր տնօրենի տեղակալ եւ «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար: Դժվար է երկար տարիներ առանց շաբաթ-կիրակիի, առավոտյան ժամը 9-ից երեկոյան 23։00-ն …

կարդալ ավելին

«Արարի» սպառողին պարտադրում են «Բյուրեղ»

23.02.2010

Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկություններով, Հայաստանում արտադրվող բնական ջրերի շուկայում հայտնի «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վերջին շրջանում բառիս բուն իմաստով «փակել է» տալիս իրեն մրցակից փոքր ընկերությունները: Օրինակ, վերջերս բնական ջրերի շուկայում սկսել է պահանջարկ վայելել «Արար» ընկերության արտադրած թթվածնով հարստացված ջուրը, որը էականորեն կրճատել է «Ջերմուկ գրուպ» ընկերության «Բյուրեղ» աղբյուրի ջրի վաճառքը: Խոսքը մասնավորապես 5 եւ …

կարդալ ավելին

Մեր լեզուն ճկուն է, մենք՝ բարբարոս

23.02.2010

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` փետրվարի 17-ին աշխարհում նշվում է Մայրենիի միջազգային օրը: Այսինքն` այդ օրը հատուկ առիթ է` վերհիշելու` ո՛րն է քո երկրի պետական լեզուն, հասկանալու` որքանով ես տիրապետում այդ լեզվին, ինչպես նաեւ հասարակության ո՛ր մասն է կարողանում գրագետ շարադրել սեփական մտքերը եւ որ մասը` նաեւ գրել: Հայաստանում էլ, թույլ, բայց անդրադարձ եղավ Մայրենիի միջազգային օրվան. Լեզվի …

կարդալ ավելին

Բարեկամության կոչ

23.02.2010

Ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Կիմ Քարդաշյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, երեկվա ասուլիսում հայտարարել է, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է բարեկամներ լինեն: «Ես քաղաքականապես շատ իրազեկված չեմ, որպեսզի մեկնաբանեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Սակայն հավատում եմ, որ հարեւանները պետք է բարեկամներ լինեն: Գիտեմ, որ Հայաստանը եւ Թուրքիան երկար եւ հակամարտություններով լի անցյալ ունեն: Անցյալի վերքերը …

կարդալ ավելին

Ծնունդդ շնորհավոր, Ստեփան պապիկ

23.02.2010

Փետրվարի 25-ին «168 Ժամի» ամենաակտիվ ընթերցողներից մեկի` Հայրենական Մեծ պատերազմի ակտիվ մասնակից, պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորի Բեկյանի ծննդյան 91-ամյա տարեդարձն է։ Ս. Բեկյանը ծնվել է Գոխտանգոռի գավառի Փառակա գյուղում` խոհարարի ընտանիքում։ 1935-38թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Նախիջեւանի բժշկական տեխնիկումը: Այնուհետեւ, մինչեւ 1941թ. հունիսը աշխատել է Նախիջեւանի շտապ օգնության կայանում՝ որպես բուժակ, որից …

կարդալ ավելին

«Կա՛նգ առ, ակնթարթ, ինչ չքնաղ ես»

21.02.2010

– Արվեստի բոլոր ճյուղերը զարգանալու, կատարելագործվելու հնարավորություն ունեն, եթե արվեստագետը տաղանդավոր է, ունի երեւակայություն: Նկարիչը գտնում է ինքնարտահայտման ի՛ր ձեւը, քանդակագործն` իր, երաժիշտը` իր: Լուսանկարչության դեպքում հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այսինքն` բովանդակությունը նոր ձեւով արտահայտելու հնարավորություն, թվում է, չկա: – Նույն ձեւով կարելի է ասել գեղանկարչության մասին. ի՞նչ նոր բան կա` վրձին է, ներկով նկարում …

կարդալ ավելին

Կիսատ ուղեղով՝ կիսատ-պռատ կյանք

21.02.2010

Յոթ երեխաների մայր Աստղիկ տատը ժամանակին Արմավիրի մարզի Մերձավանի հերոսուհին է համարվել: Ամուսնու մահից հետո «մեղվի» պես աշխատելով՝ միայնակ մեծացրել է երեխաներին ու ամեն մեկին ինչպես հարկն է` «օժիտով», տուն ու տեղով ընտանիքի տեր է դարձրել: Ասում է` «Բալամ, իմ դարդ ու ցավը մենակ Ալիկս ա: Սա փոքր ժամանակից անբախտ էր, տենց անբախտացած էլ մնաց»: …

կարդալ ավելին

Կառավարական ռեպրեսիաների արդյունքը

19.02.2010

2009թ. աշխարհում սպանվել է 70 լրագրող: Սա ավելին է, քան երբեւէ` վերջին 30 տարիների ընթացքում, ինչ սկսվել է նման տվյալներ հավաքվել: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի վերջերս հրապարակված «Հարձակումներ մամուլի վրա 2009 թվականին» զեկույցում: Մոտ 150 լրագրող ներկայում գտնվում են բանտերում, որոնցից 60-ը` Իրանում: Լրագրողների պաշտպանության կոմիտեի կարծիքով, առավել խոցելի են «online» լրագրողները: …

կարդալ ավելին