Գարուն է գալիս

27/02/2010

«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ տարածքում 2010թ. գարնան առաջին ամսվա վերջին կիրակի օրը` մարտի 28-ին, ժամը 2:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ առաջ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: