հասարակություն

Պայքար կլիմայի դեմ

28.03.2010

Մարտի 27-ին ժամը 20:30-ից 21:30-ը անջատվելու են Երեւանի խորհրդանիշ հանդիսացող շենքերի եւ օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ՝ քաղաքի պողոտաների եւ հիմնական փողոցների լուսավորությունը: Այս մասին երեկ հայտարարել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցիչ Կարեն Մանվելյանը` պարզաբանելով, որ այս կերպ Հայաստանը միանալու է WWF-ի կլիմայի փոփոխությունների դեմ մղվող համաշխարհային ակցիային, որը կոչվում է …

կարդալ ավելին

Քաղաքապետարանում տեսողության պրոբլեմնե՞ր ունեն

28.03.2010

Կիլիկիա թաղամասի 1-ին փողոցի 32 տան բնակչուհի Կարինե Մանսուրյանի խնդրին մենք արդեն անդրադարձել ենք, բայց քանի որ այդ խնդիրը որեւէ լուծում չի ստացել, մենք ստիպված ենք եւս մեկ անգամ ներկայացնել իրավիճակը: Չայած մամուլում տեղ գտած հրապարակումներին եւ պետական պաշտոնյաներին ուղղած Կ. Մանսուրյանի դիմում-բողոքներին, այդուհանդերձ, վերոնշյալ հասցեում ներկայումս կառուցվել է ավտոպահեստամասերի սրահ: «Երկու տարի շարունակ քաղաքապետարանի …

կարդալ ավելին

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին

28.03.2010

Վեհափառ Տեր, Մեր օրերում, երբ Հայաստանի Հանրապետությունը, հայ հասարակությունը եւ հայ մշակույթը գտնվում են ձեւավորման եւ համախմբման բարդ անցումային շրջանում, բոլորիս համար կարեւոր է նրբանկատ լինել հանրային նշանակություն ունեցող հարցերում կողմնորոշվելիս, հատկապես` որոշումներ կայացնելիս ու գործնական քայլեր կատարելիս: Տվյալ պարագայում խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մասին է, որի հավանական քանդման խնդրով անհանգստացած է ոչ միայն …

կարդալ ավելին

«Զանգեց մամայիս ասեց՝ եկեք ձեր դիակին տարեք»,- ասում է տուբերկուլյոզով հիվանդ Արմինե Սահակյանը

28.03.2010

Հիվանդասենյակի ճնշող լռության մեջ անշարժացել է երիտասարդ աղջկա ծանր հեւքը: Եթե չլիներ մահճակալի վերնամասում երեւացող անխնամ մազափունջը` փափուկ անկողնու տակ թաքնված մարմինը չէի նկատի: Երեսը դեպի պատն արած Արմինեն երկար լաց է լինում ու չի հանդգնում շրջվել դեպի ինձ: Մայրն ու մորաքույրն ասում են. «Լաց եղի, աղջիկ ջան, ոչինչ, լաց եղի` հանգստացի»: Արմինեն լաց է …

կարդալ ավելին

36.6-ը ոչ միշտ է առողջության նշան

23.03.2010

Հայաստանն այսօր նման է հիվանդանոցի, ուր հիվանդների մասին պատկերացում կազմելու համար օգտվում են բոլորի ջերմաստիճանի միջին ցուցիչից. մեկը դիահերձարանում է, հասկանալի է, պաղպաղակի պես սառը, մյուսն այրվում է` ջերմաստիճանը 40 աստիճան է, մեկինը` 38,6, սակայն հիվանդների միջինացված ցուցիչը նորմալ է` 36,6: Թյուրընկալման եւ փոխադարձ անվստահության մթնոլորտը, որ կա աշխարհիկ իշխանությունների եւ հասարակության միջեւ, ոչ այդքան …

կարդալ ավելին

5-10 տարի

23.03.2010

ՀՀ ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափի հարկեր եւ պարտադիր սոցիալական վճարներ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առիթով: Երկու անձինք կալանավորվել են, այդ թվում` կազմակերպիչը: Մոտ մեկ տարվա ընթացքում Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մարիա-Տիգման» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սիմոնյանը շուրջ 270մլն դրամի ապրանքների մատակարարում եւ ծառայությունների մատուցում է իրականացրել: Նախաքննությամբ պարզվել է, …

կարդալ ավելին

Կարանտին` Տավուշում

23.03.2010

Խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտ հիվանդության տարածման պատճառով Տավուշի շրջանում կարանտին է հայտարարվել: Վարակի աղբյուր է հայտնաբերվել Տավուշի մարզի 5 գյուղերում: Մարտի 18-ի դրությամբ այդ մարզում հիվանդությունից սատկել է 220 գլուխ խոզ, ուստի մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել են մարզային եւ գյուղական համայնքների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է զբաղվի վարակված խոզերի հաշվառմամբ, ինչպես նաեւ՝ մի …

կարդալ ավելին

«Եթե արդարության մի հատիկ մնացել է…»

23.03.2010

Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի բնակիչ Ռոզա Գեւորգյանն, արդեն մի քանի տարի է, դիմում է ՀՀ իշխանություններին, սակայն որպես կանոն՝ իր դիմում-բողոքների պատասխանը չի ստանում: Լավագույն դեպքում դրանք վերահասցեագրվում են Շիրակի մարզպետարան, որտեղից ի պատասխան՝ վերջինս ստանում է խնդրահարույց եւ անբովանդակ պատասխաններ: Բանն այն է, որ աղետի գոտու բնակիչ Ռ. Գեւորգյանը 1988թ. երկրաշարժի ժամանակ …

կարդալ ավելին

Սպառնացել են

23.03.2010

Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու համար սպառնում են սպանել թուրք հայտնի արվեստագետ եւ դերասանուհի Փելին Բաթուին: Այս մասին անձամբ հայտարարել է դերասանուհին Haberturk հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության հետնասենյակը» հաղորդման ժամանակ: Թուրք դիվանագետ, դեսպան Ինալ Բաթուի դուստրը օրեր առաջ նույն հաղորդման ընթացքում ասել էր, որ «1915թ. իրադարձությունները ցեղասպանություն» է, եւ սկսել էր արտասվել: «Ամենքս պետք է ուշադրություն …

կարդալ ավելին

Ցրտահարվել են

23.03.2010

Հանրապետությունում վերջին օրերին գրանցված ցուրտ եղանակը բացասաբար է անդրադարձել գյուղատնտեսության վրա: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ մարզպետարանների համապատասխան բաժինների մասնագետներն այս օրերին ճշտում են ցրտահարության պատճառած վնասները: Ինչպես Tert.am-ին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը, նախնական տվյալներով՝ ցրտահարությունից հիմնականում տուժել է Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղատնտեսությունը: Վերջին …

կարդալ ավելին

Ի վերջո, ձայն բազմաց՝ ձայն Աստծո

20.03.2010

Աղանդավորական բազում հոսանքների գոհունակ հայացքների ներքո Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներին դժվար է հորդորել, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելը` հաշվի չառնելով հավատացյալ հոտի կարծիքը, այնքան էլ ճիշտ չէ: Գուցե տեղին չէ ցույց տալ, թե հեռուստատեսությամբ լսել եմ մեր հոգեւոր հովիվներից մեկի միտքը, թե պսակադրության արարողությունների ժամանակ մեծ հերթեր են գոյանում եկեղեցիներում, հետեւաբար Երեւանի կենտրոնում նոր …

կարդալ ավելին

«Պետությունը հափշտակել է բնակիչների սեփականությունը»

20.03.2010

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը եւ իրացման գոտու տակ հայտնված մեր բազմաթիվ քաղաքացիների ոտնահարված իրավունքների փաստը բերեց նրան, որ այսօր Եվրոպական դատարանում տրցակներով ՀՀ քաղաքացիների գործեր են քննվում: Հինգ տարի շարունակ դատական ատյաններում իրենց իրավունքների համար պայքարող մեր քաղաքացիներից շատերն այլեւս Հայաստանում արդարության հասնելու հեռանկարն անհնար համարելով` դիմում են Եվրոդատարան: Արամի …

կարդալ ավելին

Բաց «պլյաժ» է լինելու

20.03.2010

Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում շատ կառույցներ ապամոնտաժվելու են: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Ըստ նրա` ՀՀ կառավարության որոշմամբ՝ բոլոր շինությունները պետք է կառուցվեին լճի ափամերձ հատվածից 1905մ վերեւ: Այդ սահմանից ցածր կառուցված բոլոր շինությունները, ըստ Զիրոյանի, կքանդվեն, Սեւանի ափամերձ տարածքը կվերանայվի, կսահմանվեն բոլոր գոտիները: …

կարդալ ավելին

Երբեք հավատքի պարտություն չենք կրել

18.03.2010

Երեկ առավոտյան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը` երկու եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ, ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ պատրիարքն աղոթել է Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: Արարողությունից հետո Կիրիլ պատրիարքը …

կարդալ ավելին

Հերթական բարբարոսությունը

18.03.2010

Երեւանի Պուշկինի 3 շենքի բնակիչներն արդեն երկու տարի Աբովյան 8 հասցեում կառուցվող էլիտար շենքի հող ու փոշին շնչելուց հետո դեռ չէին հասցրել մի կուշտ թթվածին շնչել, հիմա էլ ստիպված են պայքարել մի բանի համար, որը ցանկացած քաղաքակիրթ երկրում սոցիալական բունտ կառաջացներ: Բանն այն է, որ մարտի 11-ին, առավոտյան ժամը 6-ին, Պուշկինի 3 հասցե, Ժուռնալիստների տան …

կարդալ ավելին

ԴԱՀԿ-ն առայժմ չի վտարել

18.03.2010

Մեր թերթի նախորդ համարում «Գաղտնի ճանապարհով բնակարանը յուրացրել են» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք Նոր Արեշ 46/37 հասցեի բնակիչ Աննա Փամբուխչյանի խնդիրը: Հիշեցնենք, որ Ա. Փամբուխչյանը սկեսրոջ եւ ամուսնու մահից հետո օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետում ժառանգության հարցը չէր հասցրել լուծել այն պատճառով, որ սկեսրոջ մահից չորս ամիս անց մահացել էր նաեւ ամուսինը: 2006թ. նրանց բնակարան են …

կարդալ ավելին

«Լեռնավանը» աջարական խաչապուրին ու Կուստուրիցան

18.03.2010

Երեւանյան սրճարանի աղմկոտ միջավայրում հանդիպեցի կինոռեժիսոր Մարատ Սարգսյանին, ում մասին առաջին անգամ լսեցի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի Հայաստան կատարած այցի ժամանակ: Այդ ընթացքում տարածված մամուլի հաղորդագրություններում հպանցիկ նշված էր մի հայ տղայի անուն-ազգանուն, ով Կուստուրիցայի մասին ֆիլմ էր նկարում: Ու եթե չլիներ Մարատի «Լեռնավան» ֆիլմը, ապա մինչ օրս այդպես էլ չէի հավատա այն անհավանական պատմություններին, …

կարդալ ավելին

«Խաղի կանոնները պետք է խախտել՝ որեւէ զիջման չգնալով»

18.03.2010

– Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ: Դժվա՞ր գործընթաց էր: – Երբ դեռ օրենքը նոր էր ընդունվել, ես առաջիններից մեկն էի, որ դիմում էի ուղարկել դեսպանատուն: Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելն ունի տարբեր խորհուրդներ: Նախեւառաջ` բարոյական: Համաձայն միջազգային փաստաթղթի` քաղաքացիության ձեռքբերումը պայմանավորված է ինքնության եւ ազգության ճանաչմամբ: Կարծում եմ` ամենակարեւորը նաեւ այն է, որ քաղաքացիությունը …

կարդալ ավելին

Թյուրիմացությո՞ւն

18.03.2010

Մեր նախորդ համարներից մեկում տպագրված` «Ջրից փող կպցնելու մեթոդը» վերնագրով հրապարակման մեջ ներկայացրել էինք Շիրակի 45 հասցեի բնակիչ Ժորա Ստեփանյանի` «Երեւան Ջուր» ընկերության ջրամատակարարման հետ կապված խնդիրը: Հիշեցնենք, որ վերջինիս դժգոհությունը վերաբերում էր ինչպես խմելու ջրի որակի, այնպես էլ` տարիներ շարունակ կուտակված խոշոր չափի ջրօգտագործման համար կուտակված պարտքին: Ժ. Ստեփանյանը գրավոր փաստաթղթեր էր ներկայացրել, ըստ …

կարդալ ավելին

Քամու հետեւանքները

18.03.2010

Մարտի 15-ին, ժամը 23:20-ի սահմաններում, Շիրակի մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ: Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված …

կարդալ ավելին