Ցրտահարվել են

23/03/2010

Հանրապետությունում վերջին օրերին գրանցված ցուրտ եղանակը բացասաբար է անդրադարձել գյուղատնտեսության վրա: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ մարզպետարանների համապատասխան բաժինների մասնագետներն այս օրերին ճշտում են ցրտահարության պատճառած վնասները: Ինչպես Tert.am-ին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը, նախնական տվյալներով՝ ցրտահարությունից հիմնականում տուժել է Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղատնտեսությունը: Վերջին երկու մարզերում ամբողջությամբ ծաղկած են ծիրանենին, սալորենին եւ վաղահաս դեղձենին: Տեղ-տեղ ցրտահարության դեպքեր են գրանցվել Կոտայքում, Սյունիքում, Վայոց Ձորում: Տավուշից եւ Լոռուց ստացված նախնական տվյալներով՝ այս մարզերում լուրջ վնասներ չեն արձանագրվել: