Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Զանգեց մամայիս ասեց` եկեք ձեր դիակին տարեք» հոդվածում անդրադարձել էինք տուբերկուլյոզով հիվանդ Արմինե Սահակյանի հետ կատարված ծանր պատմությանը: Հիշեցնենք, որ Ա. Սահակյանն, արդեն մի քանի ամիս է, բուժվում է Աբովյանում գտնվող Տուբերկուլյոզային դիսպանսերում, եւ բժիշկների ասելով` երիտասարդ կինը ոչ թե լիարժեք կապաքինվի, այլ իրենք ամեն ինչ անում են նրա …
կարդալ ավելինԱպրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մոտ ոստիկանը կրակ է բացել երթուղային ավտոբուսի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայ վարորդը հետույքի վնասվածք է ստացել: Ուղեւորները մտադիր են դիմել Դատախազություն եւ բողոք ներկայացնել ոստիկանի դեմ: Մինչդեռ վերջինս պնդում է, թե վարորդն ինքն է նախահարձակ եղել: Golden Dragon ընկերության N 350 ավտոբուսի վարորդը կանգնել է Խառլամովի կամրջի մոտ` ճանապարհի …
կարդալ ավելինՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում 2009թ. իրականացված համապետական հարցման ընթացքում կանանց բաժանվել են նաեւ ծրարներ ժպտացող եւ լացող դեմքերի նկարներով, եւ հարցվողները պետք է միայն նշեին, թե իրենք իրենց ո՞ր դեմքի հետ են նույնացնում: Հայ կանանց մոտ 70 տոկոսն իրեն նույնացրել է լացող դեմքի հետ` այսպիսով հաստատելով, որ դժբախտ է …
կարդալ ավելինԱպրիլի 8-ին 52-ամյա Ռոբերտ Վարդանյանը ընկել է Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցում գոյացած փոսը, կոտրել ոտքը: Ժամը 23:20-ի սահմաններում, փրկարարների ուժերով Ռոբերտ Վարդանյանը ոտքի բաց կոտրվածքով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույն օրը ժամը 18:40-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Ուլնեցու փողոցի 74-րդ շենքի նկուղային հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:54-ին, մարվել` ժամը 19:06-ին: Այրվել է …
կարդալ ավելինՀայաստանում շատ է խոսվում տնտեսվարողներին օգնելու, նրանց կյանքը հեշտացնելու, բյուրոկրատիան նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Դատելով Համաշխարհային բանկի՝ «Doing Business 2010 – Armenia» զեկույցից, մենք ոչ միայն խոսում ենք, այլեւ՝ ահագին բան ենք արել այդ ուղղությամբ։ Բիզնես անելու դյուրինության առումով՝ 2010թ. զեկույցում Հայաստանը 183 երկրների շարքում զբաղեցրել է 43-րդ տեղը՝ 7 հորիզոնականով առաջ անցնելով 2009թ. ցուցանիշից։ Ընդ …
կարդալ ավելին«Հարութ Սասունյանը բարերարի համբավ ձեռք բերելու համար կասկածելի դեղեր է ուղարկել»,- ասում են հոգեկան հիվանդների հարազատները: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում դիսպանսերային բուժօգնության եւ կազմ-մեթոդական աշխատանքների կազմակերպման ցանկում, ի թիվս հակաուռուցքային, մաշկավեներաբանական, արյունաբանական եւ այլ հիվանդությունների` ընդգրկված է նաեւ նյարդահոգեբուժական դիսպանսերային օգնության կազմակերպումը: Ներկայումս Հայաստանում պաշտոնական տվյալներով` գրանցված է հոգեկան հիվանդություն …
կարդալ ավելինՆախկին ԽՍՀՄ «Հայխնայբանկում» քաղաքացիների ունեցած ավանդների վերադարձման հարցը ընտրությունից ընտրություն միշտ էլ շահարկվել է քաղաքական ամենատարբեր ուժերի կողմից: Օրինակ` «Օրինաց Երկիր» կուսակցությունը ավանդների փոխհատուցման մասին օրինագծի «հայրը» համարում է իրեն, բայց թե՛ նրանցից առաջ ու թե՛ նրանցից հետո շատերն են փորձել այս միշտ արդիական խնդիրը ընտրազանգված գրավելու միջոց դարձնել: Երբ ավանդների փոխհատուցման հարցը խոսակցական մակարդակից …
կարդալ ավելինՍովորաբար համարվում է, որ մեր երկրի ներքին կյանքում սոցիալական խնդիրները գործոն չեն: Անցած 20 տարիների ընթացքում սոցիալական որեւէ պրոբլեմ հասարակական դժգոհության պատճառ չի դարձել: Բունտի կամ գոնե ցույցերի մակարդակի դժգոհության: 90-ականների առաջին կեսին (էներգետիկ ճգնաժամի ամենաթունդ տարիներին) քիչ թե շատ բազմամարդ էին խաբված ավանդատուների հանրահավաքները: Խոսքն այդ տարիներին իրար ետեւից պայթող նորաթուխ բանկերի ու ֆինանսական …
կարդալ ավելինԱնկախություն ստացած Հայաստանի դիվանագիտության ծառայության ամենահիմնական խնդիրներից մեկը եղել եւ հիմա էլ մնում է լեզվի` ոչ թե օտար, այլ մայրենի բանավոր ու գրավոր խոսքի հետ կապված դժվարությունները: Երբ ԱԳՆ-ն սկսեց համալրվել օպերատիվ-դիվանագիտական կադրերով, պարզ դարձավ, որ բարձրագույն կրթությամբ երիտասարդներից շատերը, մեղմ ասած, «կաղում են» հայերենից: (Հայկական իրականության մեջ կար, այժմ էլ որոշ չափով դեռ կա …
կարդալ ավելինՊետական եկամուտների կոմիտեի Քննչական եւ Օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական տնտեսվարողի, ում կողմից կատարված գործարքների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Երկու տարվա ապօրինի գործունեություն, հետեւանքը` պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր առմամբ շուրջ 150մլն դրամի վնաս: Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության եւ Քննչական վարչությունների աշխատակիցների իրականացրած միջոցառումների …
կարդալ ավելինԱպրիլի 6-ին, ժամը 12:15-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ում` Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: Իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի WVB501 Վրաստանի պետհամարանիշով եւ «ԲՄՎ» մակնիշի 09 ԼՕ 062 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Երեւանի բնակչուհի, 1951թ. ծնված Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել է: «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` ՌԴ Սոչի …
կարդալ ավելինԱպրիլի 6-ին «TIEARAS de Armenia» ընկերությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:30-ին Արմավիրի մարզի Արեւադաշտ համայնքի` իրենց ընկերությանը պատկանող տարածքում աշխատող գյուղացիների կողմից հայտնաբերվել է արկի նմանվող առարկա: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկացմամբ` դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պաշտպանության նախարարությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՊՆ մասնագետների խումբը …
կարդալ ավելինԱպրիլի 6-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 4/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Դեպքի վայր մեկնած փրկարարները, Ոստիկանության աշխատակիցների ու հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937թ. ծնված Մերի Բորդյանը` սրտի կաթվածով: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր …
կարդալ ավելինՍուրբ Հարության տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը` ապրիլի 5-ին, հայտարարված է ոչ աշխատանքային օր: Այդ օրվա փոխարեն աշխատանքային օր է լինելու հաջորդ շաբաթ օրը` ապրիլի 10-ը: իսկ «168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի ապրիլի 8-ին:
կարդալ ավելինԵրեկ առավոտյան` ժամը 9:50-ին, Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Շրջվել է 24 69 S պետհամարանիշով 113 համարի երթուղային տաքսին: Դեպքի վայր են ժամանել հետաքննիչներ եւ «Շտապ օգնության» ծառայության խմբեր, սակայն մինչ այդ վիրավոր ուղեւորներն իրենց հարազատների անձնական մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար, զոհեր եւ ծանր վիճակում տուժածներ չկան: Երթուղայինը բարձրանալիս է եղել դեպի Ազատության …
կարդալ ավելինԱպրիլի 1-ին Սեւանի Նաիրյան փողոցում մի քանի քաղաքացիներ ծեծել են իրար ու նաեւ կրակել են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ծովագյուղի բնակիչներ` 1966թ. ծնված Ալեքսան Թովմասյանը, 1970թ. ծնված Մարտիրոս Սարգսյանը, 1987թ. ծնված Սպարտակ Թովմասյանը, Ծովագյուղի գյուղապետարանի բաժնի վարիչ, 1984թ. ծնված Վահրամ Գեւորգյանը, 1975թ. ծնված Հովհաննես Սարգսյանը եւ 1992թ. ծնված …
կարդալ ավելին«Խնդրում եմ, մի հատ թուղթ տուր, որ ես ընդդիմադիր եմ, թողեմ, գնամ էս երկրից, մի տեղ քաղաքական ապաստան խնդրեմ, գլուխս հանգիստ ու փորս կուշտ ապրեմ»,- ընդդիմադիր գործիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ այսպիսի խնդրանքով իրեն ամեն օր տասնյակ ծանոթ ու անծանոթ մարդիկ են դիմում: Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է` հատկապես 2008 …
կարդալ ավելինԹերեւս միայն Զատիկի նախօրեին է, որ, այսպես ասած` սովորական կանաչ խոտն ունենում է բարձր պահանջարկ ու նույնքան էլ բարձր գին: Հավի տեսք ունեցող զամբյուղներում աճեցրած խոտն ամենաթանկն է` 1000 դրամ, իսկ խոտի միջին գինը սկսում է 500 դրամից: Բրնձի միջին գինը 550 դրամ է, ընդ որում` երեւանյան շուկաներում ամենաբարձր գինն ունի կլոր բրինձը, որի գինը …
կարդալ ավելինԵրեկ խմբագրություն էր դիմել Նոր-Արեշ 35փ. 127/1, բնակարան 19 հասցեի բնակիչ Լարիսա Մաթեւոսյանն` ահազանգելով Երեւանում գործող սուպերմարկետների, մեղմ ասած` անբարեխիղճ գործունեության մասին: Բանն այն է, որ վերջինիս թոռնիկի` Սեւակ Հակոբյանի մոտ մարտ ամսվա սկզբներից ի հայտ է եկել տարօրինակ քոր, այնուհետեւ ամբողջ մարմնի վրա ցան է առաջացել: Նա դիմել է տեղամասային բժշկին, ներկայացրել է երեխայի …
կարդալ ավելինԼինելով ժողովրդական երկրի քաղաքացի, ինձ իրավունք եմ վերապահում դիմել իմ հարազատ Ազգային ժողովին։ Մի քանի օր առաջ մի երիտասարդ քաղաքական գործիչ հեռուստաէկրանից բացատրում էր մեզ, որ մեկ անձը, որի բյուջեն կազմում է 30.000 դրամ, գազի թանկացման պատճառով կորցնելու է ընդամենը 2000 դրամ, եւ, որ այդ չնչին գումարը չարժե որ դառնա խոսակցության առարկա։ Վերջերս ռադիոյով հաղորդում …
կարդալ ավելին