«Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպության կողմից ԶԼՄ-ների ազատությունների մասին ամենամյա զեկույցը հրապարակելուց հետո ու իմանալով, թե որ երկիրն ինչ տեղ է գրավում, մենք շեշտը դրեցինք ու ընդգծեցինք այն փաստը, որ մենք Ադրբեջանից մի քանի աստիճան բարձր ենք: Ներքին արժեքների մասով ցանկալի չէ հակառակորդի նմանատիպ խնդիրներին անդրադառնալ: Ցանկալի կլիներ, որ համեմատություններ անենք այլ հարցերում` բանակի մարտունակություն, …
կարդալ ավելինՀայրենական մեծ պատերազմի վետերաններն իրենց` թերեւս միակ կոստյումի վրա կփակցնեն շքանշաններն ու նոսրացող շարքերով կբարձրանան «Հաղթանակ» զբոսայգի: Վստահ եմ, օլիգարխներից մեկ-երկուսը ճաշ կկազմակերպեն տարիքն առած եւ տաք կերակուրի այնքան կարոտ այդ մարդկանց համար: Այդ նպատակի համար վարձված օպերատորները խոշոր կադրով կցուցադրեն մենյուն, ու թե ինչպես են այդ խեղճ մարդիկ օգտվում սեղանից: Արցախյան պատերազմում հրաշքով ողջ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ շենքի դիմաց էին հավաքվել Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր բողոքում էին ԱԺ-ում ներկայացված այն օրինագծի դեմ, որի ընդունման դեպքում այլեւս առանց զինվորական գրքույկի հնարավոր չի լինի ընդունվել ՀՀ ոստիկանության ակադեմիա: «Մենք չենք խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվենք, հետո նոր միայն գնանք ծառայելու, հիմա մեր իրավունքներն են ոտնահարում»,- «Ա1+»-ի թղթակցին ասել է Ակադեմիա …
կարդալ ավելին5-ամյա Էդգարը` հենված մոր ծնկներին, խոշոր աչքերը ճպճպացնելով՝ անշարժ նայում է ուղիղ աչքերիս մեջ: Դեսից-դենից մտքիս եկած իմ հարցերին չի պատասխանում, որովհետեւ «մանկական» ոճի խոսակցություն չի սիրում: «Ասելու բան չունեմ»,- հանդիսավոր հայտարարում է նա: Բայց երբ հարցնում եմ` ինչի՞ մասին ես երազում, մի տեսակ հրճվանքով պատասխանում է`«Երազում եմ, որ պապա դառնամ»: Էդգարի անմիջական պատասխանից ես …
կարդալ ավելինՄայիսի 2-ին, ժամը 06:17-ին Խանջյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՏ 742 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 ՏՍ 597 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի` անձը չպարզված, մոտ 50-ամյա կին ուղեւորը զոհվել է, իսկ վարորդ Ս. Մնացականյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարների ուժերով զոհվածի …
կարդալ ավելինՄայիսի 2-ին Վայոց ձորի մարզի «Մագիլի քարանձավ» կոչվող տարածքում ժայռից ընկել է Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Հայկ Հարությունյանը: Նա փորձել է բարձրանալ քարանձավ, սակայն ոտքը սայթաքել է եւ 5-6 մ բարձրությունից ընկել է ներքեւ: Տուժածը փրկարարների օգնությամբ պատգարակով դուրս է բերվել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:
կարդալ ավելինԱրմավիրի մարզում մայիսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում մեղվի խայթոցից թունավորվել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Լուկաշին գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Ռադիկ Ավետիսյանը:
կարդալ ավելինԵթե Կրթության եւ Գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը կրթական ոլորտում անմահացավ որպես դպրոցների օպտիմալացման ծրագրի հեղինակ, ապա ներկայիս նախարար Արմեն Աշոտյանը մի քայլ առաջ անցավ: Պատմությունը վերջինիս կհիշի որպես հայկական դպրոցներ փակող նախարար: Արդեն հայտնի է, որ ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ, կասեցվել է «Հույսի փարոս», «Բացվող այգ», «Բարիկա-Ա» եւ «Կյանքի խոսք» մասնավոր դպրոցների գործունեությունը: Ընդամենը …
կարդալ ավելին2010թ. ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սուրեն Ավետիսյանը, պարանով կախվելու միջոցով, ինքնասպանություն է գործել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Միաժամանակ, Քրեակատարողական վարչության պետի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն` դեպքի հանգամանքները պարզելու եւ դեպքը կանխելու գործում թերացած ծառայողների շրջանակը պարզելու ու պատասխանատվության ենթարկելու նկատառումով:
կարդալ ավելինԱպրիլի 28-ին, Թեհրանի Հայոց ազգային Ռոստոմ աղջկական դպրոցի Ծնողական խորհրդի պահանջով եւ ԹՀԹ Կրթական խորհրդի նախաձեռնությամբ, նույն դպրոցի դահլիճում կայացել է հանդիպում, ուր ներկա են եղել Կրթական խորհրդի նախագահ Հրայր Շահնազարյանն ու խորհրդի անդամներից 3-ը, դպրոցի Ծնողական խորհրդի անդամները, ուսուցիչները ու աշակերտության ծնողների մեծամասնությունը, ինչպես նաեւ՝ Տ. Մաշտոց քհն. Խաչատրյանը: Բացակա են եղել քաղաքամասի պատգամավորները: …
կարդալ ավելինՀրապարակվել է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության 2010թ. զեկույցը: Հայաստանը համարվում է ոչ ազատ երկիր. սա վերջին խումբն է` մամուլի համար կան ազատ, մասամբ ազատ ու ոչ ազատ երկրներ: Հայաստանը նույն ցուցանիշներն ունի Կամերունի, Կոտ դգԻվուարի, Մարոկկոյի, Կատարի հետ։ Այս հինգ երկրները նույն ցուցանիշով 146-151-րդ տեղերում են: Չնայած Հայաստանը մնացել է ոչ ազատ երկրների …
կարդալ ավելին«Վայրի բնության ու մշակութային արժեքների» հիմնադրամը տարբեր բնույթի՝ մանր ու խոշոր, աննկատ ու լայն գովազդվող, րոպեական արձագանք ակնկալող կամ երկարատեւ հեռանկարներին միտված ակցիաներ է կազմակերպում։ Հիմնադրամի ծրագրերից շատերի հիմքում էկոլոգիական դաստիարակությունն է։ Հայաստանում էկո-ակումբների ցանց է գործում, որտեղ հավաքված երեխաներն ու պատանիները մասնակցում են իրենց բնակավայրերի աղբահանությանը, ֆիլմեր ու լուսանկարներ են անում իրենց հուզող խնդիրների …
կարդալ ավելին2010թ. մայիսի 31-ից Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ոչ-ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձանցից պահանջելու է ներկայացնել արտոնագրի դիմումի նոր ձեւ: ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի գրասենյակը ներդրել է արտոնագրի դիմումի նոր ձեւ, մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի դիմումի ինտերնետ տարբերակ, ձեւ DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, արտոնագրի դիմումի երեք ձեւաթղթերն ընդգրկող էլեկտրոնային տարբերակներին: Այն դիմորդներն, ովքեր լրացրած կլինեն ներկայումս …
կարդալ ավելինՀայպետհիդրոմետի օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ ասել է, որ կանխատեսումների համաձայն, մայիսի 1-ի առավոտյան տեղումները կշարունակվեն, ցերեկը կդիտվի դադար: Մայիսի 2-ի գիշերն ու ցերեկը տեղումների առումով հարաբերական դադար կդիտվի, իսկ 2-ի երեկոյան ու 3-ին հանրապետությունում ամենուրեք սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` զգալի: Ըստ նրա` մայիսի 4-ին եւ 5-ին տեղումները հանրապետությունում պահպանվելու են, …
կարդալ ավելինՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեցին Երեւան քաղաքի պատմության թանգարան` դիտելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում բացված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը: Այն ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, Երեւան քաղաքի Պատմության թանգարանը, …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Ոստիկանության քրեական հետախուզության խմբի կրտսեր օպեր-լիազոր Գեւորգ Գրիգորյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության, 2009թ. դեկտեմբերի 18-ին` 03:20-ի սահմաններում, Ոստիկանության Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպեր-լիազոր Գեւորգ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «tert.am»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն առկախելու մասին ՀՀ իշխանության որոշման՝ ասել է, թե այն հասարակության ճնշման արդյունք էր: «Բավական հետաքրքիր է, որ մարդիկ, որոնք ամիսներով պաթետիկ պաշտպանում էին արձանագրությունները, հիմա նույն պաթոսով հակադրվում են դրան: Այսօր, ցավոք, քիչ է խոսվում այն ամենակարեւորի մասին, որ արձանագրությունների տապալումը` ժամանակավոր թե ընդմիշտ, մեծ …
կարդալ ավելինՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեկվա ասուլիսում հակադարձեց որոշ գիտնականների այն պնդումներին, թե ոլորտի գումարները փոշիացվում են։ «Փոշի որ չկա, ի՞նչը պետք է փոշիացվի: Փոշին Իսլանդիայում է եւ ծածկել է ամբողջ Եվրոպայի երկինքը: Մենք չունենք փոշի»,- հեգնել է Ռ. Մարտիրոսյանը: Այնուհետեւ հավելել է, թե համակարգի ֆինանսավորումը չնչին է, եւ «փոշիացում էլ որ լինի, …
կարդալ ավելինԵրեւանի մասին շատ երգեր են գրվում, շատ սիրո խոստովանություններ են արվում, ասվում է, որ առանց մեր փոքր (տարիներ առաջ վարդագույն հռչակված ու չգիտես ինչո՞ւ՝ հիմա էլ վարդագույն համարվող) քաղաքի կարոտը մեզ ուղղակի խեղդում է։ Եթե նկատել եք, Երեւանը բոլոր երգերում պարտադիր հանգավորվում է «օթեւան», «հանգրվան», «աննման» ու «սեր անսահման» բառերի հետ, որոնք զվարթ ու կրքոտ …
կարդալ ավելինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Բաքու` մասնակցելու ապրիլի 26-27-ին Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթաժողովին` նվիրված կրոնների եւ ավանդական արժեքների վրա համաշխարհայնացման ազդեցության խնդիրներին: «Մեր սրբազան պարտականությունն է ամեն ջանք, ուժ եւ եռանդ բերել պատերազմների եւ ահաբեկչությունների դադարեցման, աղքատության եւ դրանից բխող սոցիալական խնդիրների վերացման ուղղությամբ` հանուն մարդկության ապահով, բարօր …
կարդալ ավելին