Մայիսի 2-ին, ժամը 06:17-ին Խանջյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՏ 742 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 ՏՍ 597 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի` անձը չպարզված, մոտ 50-ամյա կին ուղեւորը զոհվել է, իսկ վարորդ Ս. Մնացականյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարների ուժերով զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Ապրիլի 30-ին Երեւանի Արշակունյաց պողոտա 13 հասցեում գտնվող շինհրապարակում տեղի է ունեցել պատահար` մահվան ելքով: «ԳԱԶ-53» մակնիշի 20 ԼՕ 146 պետհամարանիշի բեռնատարից բեռը դատարկելիս գրունտը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան տեղաշարժվել է, բեռնաթափվող ավազը թափվել է կանգնած բանվորի վրա, այնուհետեւ ծանրության ազդեցությամբ լցվել անցնող ջրանցքը: Պատահարի հետեւանքով բանվորը՝ 1975թ. ծնված Կարեն Շահվերդյանը, զոհվել է: