Այցելել են թանգարան

29/04/2010

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեցին Երեւան քաղաքի պատմության թանգարան` դիտելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում բացված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը: Այն ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, Երեւան քաղաքի Պատմության թանգարանը, Ռուսաստանի հայերի միությունը, Հայաստանի նկարիչների միությունը եւ Լիբանանի «Նոյան տապան» ցուցասրահը: