Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Ոստիկանության քրեական հետախուզության խմբի կրտսեր օպեր-լիազոր Գեւորգ Գրիգորյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության, 2009թ. դեկտեմբերի 18-ին` 03:20-ի սահմաններում, Ոստիկանության Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպեր-լիազոր Գեւորգ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել էր նույն ակումբի անվտանգության աշխատակիցների հետ եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել: