հասարակություն

Կնոջը գտել են գետի ափին

27.04.2010

Ապրիլի 23-ին Հրազդանի կիրճում գտնվող «Գանձաքար» ռեստորանին հարակից տարածքում` Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է քաղաքացի, որն ինքնուրույն չի կարողացել տեղաշարժվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն ուժասպառ վիճակում գտնվող 1947թ. ծնված Մանուշակ Սեպոյանին տեղափոխել են գետի հակառակ ափ եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Ավելի ուշ` Մ. Սեպոյանը տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական …

կարդալ ավելին

Գործ է հարուցվել

24.04.2010

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրգործ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Հայինկասացիա» ՓԲԸ հաշվապահության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԲ-ից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա.Գրիգորյանը, հանդիսանալով նաեւ «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահ, …

կարդալ ավելին

Արձագանքել է

24.04.2010

Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Ընտրեք ձեր նախագահին» հոդվածին երեկ արձագանքել են Շենգավիթ վարչական շրջանից: Հիշեցնենք, որ հրապարակումը Շենգավիթ համայնքի բազմաբնակարան շենքերի եւ գետնանցումների պատերին առկա պաստառների մաքրման աշխատանքների վերաբերյալ էր: Շենգավիթ վարչական շրջանի գովազդի պատասխանատու Աննա Ղազարյանը, ով պատասխանատու է արտաքին գովազդի տեղադրման եւ տեղաբաշխման համար, երեկ մեզ տեղեկացրեց, որ ինքն իրավասու չի եղել …

կարդալ ավելին

Կներդրվի վերահսկողության նոր համակարգ

24.04.2010

2009թ. ամռանը Նիդեռլանդների Թագավորության Հաշվիչ դատարանի (Algemene Rekenkamer) հրավերով Նիդեռլանդներ էր այցելել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Կողմերը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի` ՀՀ ՎՊ-ն 700. 000 եվրոյին համարժեք տեխնիկական աջակցություն կստանա: «Ծրագրի շրջանակներում լինելու են համատեղ վերահսկողություններ երկու պալատների մասնագետների ջանքերով, ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) աշխատակիցների ուսուցում եւ վերապատրաստում Նիդեռլանդների Հաշվիչ դատարանում …

կարդալ ավելին

Մեր երկրում փիլիսոփաները արքա չեն, իսկ արքաներն էլ, կարծես, փիլիսոփա չեն

24.04.2010

Զրույց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հասարակական գիտությունների եւ լեզուների ֆակուլտետի դեկան, Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդվարդ Կյուրեղյանի հետ – Պարոն Կյուրեղյան, ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ մարդիկ ունեն բազմաթիվ անպատասխան հարցեր, չեն գտնում շատ խնդիրների լուծման ճանապարհները: Նման դեպքերի համար ասում են` կյանքին պետք է նայել փիլիսոփայորեն: Դուք փիլիսոփա եք …

կարդալ ավելին

«Արժանիքի համար ազգային շքանշանը»` Սարկոզիի անունից

24.04.2010

Ֆրանսիայի դեսպանատունը հավատարիմ է իր երկրում գոյություն ունեցող ավանդույթներին, այդ թվում` գործունեության տարբեր բնագավառներում իրենց սկզբունքներին հավատարիմ եւ պրոֆեսիոնալ մարդկանց գնահատելու գեղեցիկ ավանդույթին: Այդ օրերին գեղեցիկ եւ խորհրդանշական արարողությամբ գնահատվում է մարդն իր ապրած կյանքով եւ կատարած գործերով: Ապրիլի 22-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հավաքվել էին տարբեր բնագավառների մարդիկ. արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսոֆը «Գրանթ …

կարդալ ավելին

17 մարդ կալանավորվել է

22.04.2010

Ապրիլի 17-ին Նոր Նորք համայնքում թաղային հեղինակությունների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 36 անձանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ: Ձերբակալվածներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն` չհեռանալու մասին: Մնացած 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն է …

կարդալ ավելին

Օպեր-լիազորը ձերբակալվել է

22.04.2010

Պաշտոնական լիազորություններն անցնելու եւ «ինքնասպանության հասցնելու» կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազոր Մ.Հայրապետյանը: Նա ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Ա1+»-ին փոխանցել են, որ քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են …

կարդալ ավելին

Ուզում են անօթեւա՞ն դարձնել

22.04.2010

Երեկ ՀՀ Կառավարության շենքի մոտ հավաքվել էին Արտաշատի Օգոստոսյան 23 փողոցում տեղակայված «Արտաշատ» հյուրանոց-հանրակացարանի բնակիչները: Վերջիններս իրենց դժգոհությունն էին փորձում ներկայացնել Կառավարությանը` իրենց շենքից վտարելու վերաբերյալ: «Մենք դիմեցինք Կառավարության ընդունարան: Ոստիկանները մեզ խորհուրդ տվեցին քաղաքացիներին ընդունող Ղազարյանին դիմել: Էս Ղազարյանն էլ շատ կոպիտ ասաց, որ ինքը մեզ չի ընդունելու, որովհետեւ մեզ մի քանի անգամ ընդունել …

կարդալ ավելին

Պարզաբանել են

22.04.2010

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Փողերը քամուն տալու մտահղացում» հոդվածի առնչությամբ երեկ պարզաբանում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի խմբագրություն. «168 Ժամ» թերթում հրապարակված «Փողերը քամուն տալու մտահղացում» հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Երեւանի ավագանու նիստում, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ մայրաքաղաքի լուսավորության համակարգին …

կարդալ ավելին

Ալարկոտ գյուղի առասպելը

22.04.2010

Մեր հասարակությունը վերապահ վերաբերմունք ունի վիճակագրության հանդեպ: Սա հայտնի փաստ է: Այն, որ իշխանություններն էլ լուրջ չեն ընկալում դրանք, պակաս հայտնի ու համարյա անապացուցելի փաստ է: Ավելի ստույգ՝ անապացուցելի էր մինչեւ երեկ: Երկու-երեք օր առաջ Ազգային վիճվարչությունը հրապարակեց, որ երկրի գյուղատնտեսությունն աճում է (այս տարվա առաջին եռամսյակում՝ 2,7 տոկոսի չափով): Համարյա մեկ օրվա ընթացքում ՀՀ …

կարդալ ավելին

Սեւազգեստ, լուռ, մոմերով եւ ծաղիկներով

22.04.2010

Ապրիլի 24-ին առաջին անգամ թուրք մտավորականները 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված ցույց են անցկացնելու Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակում: «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է: 1915 թվականին, երբ Թուրքիան ընդամենը 13 միլիոն բնակչություն ուներ, այս հողի վրա նաեւ 1.5-2 միլիոն հայ էր ապրում: Նրանք նպարավաճառներ էին, դերձակներ, ոսկերիչներ, հողագործներ, նրանք մեր դասընկերներն էին, ուսուցիչները, …

կարդալ ավելին

«Ընտրեք երկրի նախագահին»

22.04.2010

Շենգավիթ վարչական շրջանի ինչպես բազմաբնակարան շենքերի, այնպես էլ` մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակի գետնանցումի պատերին դեռեւս փակցված են 2008թ. ՀՀ նախագահական եւ Երեւան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների նախընտրական պաստառները: Շենգավիթ համայնքի բնակիչները զանգահարելով խմբագրություն` իրենց դժգոհությունն են հայտնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի գործունեությունից: Մասնավորապես մատնանշելով «Գարեգին Նժդեհ» հրապարակի մերձակայքում տիրող իրավիճակը` վերջիններս պահանջում են …

կարդալ ավելին

Սպանել կարելի է նաեւ առանց զենքի. կամաց-կամաց

22.04.2010

2010թ. հունվար ամսին ՀՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» է տեղափոխվել 26-ամյա Արմինե Սահակյանը: Ա. Սահակյանի էպիկրիզում արձանագրված բժշկական ախտորոշման համաձայն, նրա մոտ արձանագրվել է` «Թոքերի դիսեմինացված տուբերկուլյոզ. ինֆիլտրացիայի եւ քայքայման փուլ, ԲԿ + (դրակ), տոքսիկ հեպատիտ, թոք-սրտային անբավարարություն 2-րդ աստիճանի»: Ինչպես հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ, այնպես էլ այսօր` բժիշկները երիտասարդ աղջկա կյանքը փրկելն անհույս են …

կարդալ ավելին

Բաց նամակ

22.04.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Նոր Արեշ 46 փողոցի 37 տունը սեփականության իրավունքով պատկանել է տատիկիս մորը` Սրբուհի Քոչումյանին: Նա մահացել է 1984թ. եւ տունը որպես ժառանգություն ընդունել է նրա դուստրը` իմ տատիկը՝ Մարգարիտա Քոչումյանը փաստացի տիրապետմամբ: Տատիկս ունեցել է երկու զավակ. հայրս` Հարություն Համբարձումյանը եւ …

կարդալ ավելին

Պատրա՞ստ են

20.04.2010

«Մենք պատրաստ ենք ցանկացած ուսումնասիրության եւ բաց ենք»,- երեկ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` անդրադառնալով Դատախազության կողմից նախարարությունում իրականացվող ուսումնասիրություններին: «Դատախազությունը պահանջել է որոշ փաստաթղթեր, մենք էլ ներկայացրել ենք»,- ասել է Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ֆինանսատնտեսական ստուգումներ է նշանակել նախարարությունում, որի համար հիմք են հանդիսացել Սեւանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների …

կարդալ ավելին

Շարունակում են դատապարտել

20.04.2010

«Հարավ-արեւելյան եվրոպական մեդիա կազմակերպությունը» խստորեն դատապարտել է Մերձդնեստրի իշխանությունների կողմից լրտեսության մեղադրանքով հայազգի հայտնի լրագրող Էռնեստ Վարդանյանի անհիմն ձերբակալությունը` պետական պաշտոնյաների եւ հասարակական շահերի անտեսման մասին քննադատական հոդվածներ հրապարակելու համար: Հիշեցնենք, որ ռուսական «Նովիյ ռեգիոն» գործակալության թղթակից, անցած տարվանից մոլդովական «Պուլս» պարբերականում աշխատող Է. Վարդանյանը ձերբակալվել է Մերձդնեստրում ապրիլի 7-ին` «լրտեսության եւ պետական դավաճանության» մեղադրանքով: …

կարդալ ավելին

Երկու տոն, եւ «առարկայական ոչ մի բան՝ գոնե ձեւի համար»

20.04.2010

Ծանր տանել իրողությունը, որ Հայաստանի ոստիկանության մասնագիտական օրը հետաքրքիր զուգադիպությամբ համընկել է Արվամոլների համաշխարհային օրվա հետ, լուրջ չէ: Եվ այս թեմայով երկիմաստ ժպիտներն ու ակնարկներն էլ վաղուց արդեն հետաքրքիր չեն: Իրականությունն այն է, որ մարդկության համար ավելի լավ է (ճիշտ ձեւակերպեմ` ավելի օգտակար է) տաղանդավոր արվամոլը, քան ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ ոստիկանը: Միքելանջելո, Օսկար Ուայլդ, Բեթհովեն, …

կարդալ ավելին

Նշելու են 190-ամյակը

20.04.2010

2010թ. հոկտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նշելու է Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 190-ամյակը: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ` ատենապետությամբ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի: Առաջիկա ամիսներին հանձնախումբը կքննարկի եւ կկազմակերպի Հայրապետի ծննդյան 190-ամյակին նվիրված մի շարք …

կարդալ ավելին

2020թ. դեպրեսիան դառնալու է ամենամեծ խնդիրը

20.04.2010

Հոգեբանների հավաստմամբ՝ մարդը չի կարող ֆիզիկապես առողջ լինել առանց հոգեկան առողջության: Համաձայն վիճակագրական տվյալների` աշխարհում 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան եւ վարքային խանգարումներով: – Ի՞նչ է ենթադրում հոգեկան առողջությունը: – Հոգեկան առողջությունը լայն հասկացություն է: Օրինակ, երբ մարդը հիասթափություններին վերաբերվում է համարժեք ձեւով, չի կորցնում, այսպես ասած` իր գլուխը, կարողանում է հասկանալ իր զգացմունքները …

կարդալ ավելին