2010թ. հոկտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նշելու է Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 190-ամյակը: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ` ատենապետությամբ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի: Առաջիկա ամիսներին հանձնախումբը կքննարկի եւ կկազմակերպի Հայրապետի ծննդյան 190-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական միջոցառումներ: