Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Ընտրեք ձեր նախագահին» հոդվածին երեկ արձագանքել են Շենգավիթ վարչական շրջանից: Հիշեցնենք, որ հրապարակումը Շենգավիթ համայնքի բազմաբնակարան շենքերի եւ գետնանցումների պատերին առկա պաստառների մաքրման աշխատանքների վերաբերյալ էր: Շենգավիթ վարչական շրջանի գովազդի պատասխանատու Աննա Ղազարյանը, ով պատասխանատու է արտաքին գովազդի տեղադրման եւ տեղաբաշխման համար, երեկ մեզ տեղեկացրեց, որ ինքն իրավասու չի եղել պատասխանել մեր հարցերին, հետեւաբար այդ խնդրի մասին նրա հնչեցրած մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը: