Կնոջը գտել են գետի ափին

27/04/2010

Ապրիլի 23-ին Հրազդանի կիրճում գտնվող «Գանձաքար» ռեստորանին հարակից տարածքում` Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է քաղաքացի, որն ինքնուրույն չի կարողացել տեղաշարժվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն ուժասպառ վիճակում գտնվող 1947թ. ծնված Մանուշակ Սեպոյանին տեղափոխել են գետի հակառակ ափ եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Ավելի ուշ` Մ. Սեպոյանը տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ծերանոց: