17 մարդ կալանավորվել է

22/04/2010

Ապրիլի 17-ին Նոր Նորք համայնքում թաղային հեղինակությունների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 36 անձանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ: Ձերբակալվածներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն` չհեռանալու մասին: Մնացած 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Դատարանի կողմից 17 անձանց նկատմամբ կիրառվել է կալանավորում, 2-ի նկատմամբ` գրավ: Որպես վկա հարցաքննվել են ավելի քան 30 անձինք: «Խուլիգանության» եւ «ապօրինի զենք-զինամթերք կրելու» հատկանիշներով հարուցված Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, մատնադրոշմային, տոքսիկաքիմիական փորձաքննություններ: