Երեկ պաշտոնապես գրեթե հաստատվեց, որ ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանություն բերման ենթարկված 24-ամյա Վահան Խալաֆյանին սպանել են: Սպանել են Ոստիկանության բաժանմունքում, ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում: Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության` երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 15-ին Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի …
կարդալ ավելինՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հավաստմամբ` Հայաստանում սեփականության զավթումների գործընթացի սկսվելուց հետո «մեր բոլոր պայքարներն առանձնապես մեծ արդյունք չտվեցին»: «Արդյունքի չհասանք անգամ Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,- երեկ ասել է Ա. Իշխանյանը` հավելելով, թե ՀՀ օրենսդրությամբ անհասկանալի է, թե ինչ ասել է՝ գերակա շահ: «Եթե այդտեղ պետք է կառուցվի որեւէ մայրուղի կամ որեւէ պետական նշանակության …
կարդալ ավելինԱպրիլի 12-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեւանի ավագանու խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ Երեւանում արդեն ներդրվել ու անգամ Նորք-Մարաշ համայնքում տեղադրվել են արեւային էներգիայով աշխատող լուսատուներ: Լուսատուների ներդրման նպատակը մեկն է` կրճատել քաղաքի լուսավորության համար վճարվող գումարները: «Մենք գումարներ ենք դնում բյուջեից, լուսավորում ամբողջ քաղաքը, ինչը երեւանցու այսօրվա պահանջն է, բայց զուգահեռ աճում էին …
կարդալ ավելինՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը, որով նախաքննությունը ապրիլի 15-ից շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում: Վ.Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից …
կարդալ ավելինՄշակույթի եւ հատկապես քաղաքական գործիչների անժամանակ, հանկարծակի մահը հնարավորություն չի տալիս անմիջապես գնահատել նրա ապրած կյանքը: Դա անմիջապես անելը նաեւ էթիկայի կանոնների խախտում է` տեղում գնահատել նրա դերը մեր երկրի կյանքում եւ ըստ այդմ որոշել` որտեղ պետք է հանգչի նրա մարմինը: Մեղավորության անհասկանալի զգացումը հասարակությանը ստիպում է զգացմունքային որոշումներ կայացնել: Եվ ստացվում է այնպես, որ …
կարդալ ավելին«Միլանո» խանութի գործով փաստաբան Հայկ Ալումյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են առաջիկայում բողոք ներկայացնել Եվրադատարան, քանի որ, ըստ նրա` ժողովրդավարական ոչ մի պետությունում նման բարբարոս մեթոդներով վտարման գործընթաց տեղի չի ունենում: Հիշեցնենք, որ Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանոյի» տարածքը «հասարակության եւ պետության կարիքների համար» վերցվել է սեփականատիրոջից` Հովհաննես Ղուկասյանից: «Համոզված եմ` մենք հերթական անգամ …
կարդալ ավելինԱմեն օրվա լուսաբացին արեւն ու Ռաֆիկը հանդիպում են: Արեւի հետ առճակատումը Ռաֆիկի համար որքան հաճելի ու սպասված է, նույնքան էլ` ցավոտ ու տագնապ առաջացնող է: Ամեն օրվա լուսաբացին Ռաֆիկն արեւին դիմավորում է վերջին անգամ տեսնելու տագնապով: Դրա համար էլ` գարնան հետ շփվելու վերջին հույսերը ստիպում են ամբողջ գիշեր բաց աչքերով լուսացնել: «Ամեն օր քնից արթնանում …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ հայտարարվել էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19:30-ին Գեղագիտական ազգային կենտրոնին պատկանող «Փոքր թատրոնի» դահլիճում ցուցադրվելու է «Ընտրություն» ֆիլմը, նախապես հստակեցվել են դահլիճը վարձելու ու ստվար հանդիսատեսին ֆիլմը ներկայացնելու պայմանավորվածությունները: Սակայն ֆիլմի ցուցադրությունն արգելվել է: Իսկ «Ինչո՞ւ» հարցը անհեթեթությունների մեծ շղթա հյուսեց, քանի որ արգելքը ոչ մի հոդաբաշխ բացատրություն ունենալ չէր կարող: …
կարդալ ավելինԱռաջ պարզ էր խորհրդային մարդու համար: Պարզից էլ պարզ էր, թե ով է իրեն նվիրել իր միապաղաղ կյանքը: 30-50-ականներին նվիրատուն ժողովուրդների հայր Ստալինն էր: Հետագա տարիներին` հարազատ Կոմունիստական Կուսակցությունը: Անկախությունից հետո արդեն պարզ չէ: Պարզ չէ, թե ինչու է կյանքը միօրինակ ու միանման ետխորհրդային երկրներում: Ինտերնետային մամուլը կարդալիս, եթե լեզվին ուշադրություն չդարձնես, ոչ մի կերպ …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը կարճել է քրեական հետապնդումը փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա հարձակված` Ոստիկանության քննիչի նկատմամբ: Փոխարենը սուտ մատնության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել ֆոտոլրագրողի նկատմամբ: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ ասել է, թե գործը գտնվում է Գլխավոր դատախազության հսկողության տակ, եւ ինքն առայժմ մանրամասներ հայտնել չի կարող: Ըստ նրա` ֆոտոլրագրողն …
կարդալ ավելինԱլբերտ Սիմոնյանը շուտով կդառնա 50 տարեկան, ու որքան մոտենում է այդ «պատկառելի» «ամյակը» նշելու օրը, այնքան սկսում է մտածել: Որքան սկսում է մտածել` այնքան տխրում ու ափսոսում է: Ափսոսում է այն 25 տարիների համար, որոնք անցկացրել է ազատազրկման վայրերի ճաղերի ետեւում: Երիտասարդ տարիքում սայթաքել է, բայց սխալը դարձել է «դատվածի» պիտակ, ու այնպես է ստացվել, …
կարդալ ավելինՀայաստանում շքեղությունը խիստ հարաբերական հասկացություն է: ԱԺ-ում, սակայն, փորձ է արվում ընդունել օրենք «Շքեղության մասին»: Նման օրենքը ենթադրում է օրենքով կարգավորել հարուստ մարդկանց թուլությունները: Ի դեպ, օրենքի նախագիծը ենթադրում է լրացուցիչ հարկել նաեւ որկրամոլությունը. ըստ նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանի` ռեստորաններում առատ ճաշը եւս շքեղություն է, որն, ամենայն հավանականությամբ, հարկվելու է ըստ Օրենքի` «Խնջույք` ժանտախտի ժամանակ» …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Մարդասիրական օգնություն` խուճապի ելքով» հրապարակման մեջ ներկայացրել էինք հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց հարազատների «ահազանգերը»` կապված հոգեմետ դեղորայքի հետ: Հիշեցնենք, որ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը 2009թ. նոյեմբեր ամսին որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկել «Մելտոլան-5» կոչվող հոգեմետ դեղերի մեծ խմբաքանակ, որն արտադրում է հնդկական «Alkem laboratories» …
կարդալ ավելին«ՀայՌուսգազարդ» ընկերության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշաննա Սարդարյանը երեկ հերքել է մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկությունը, թե իրենց աշխատակիցները բնակիչներից ստորագրություններ են հավաքում, որտեղ վերջիններս կողմ են գազի սակագնի բարձրացմանը: «Այդ բնակիչների գանգատները բանահյուսության ժանրից են, եւ, բնականաբար, իրականությանը չեն համապատասխանում: Մեր աշխատակիցների այցերը այլ նպատակ ունեն: Նրանք բնակիչներին եւս մեկ անգամ ծանուցում …
կարդալ ավելինԸստ «Kommersant»-ի` ձերբակալվել է «Մոսկվայի գինու եւ կոնյակի ԿիՆ գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ եւ համասեփականատեր Արմեն Եգանյանը: Հայազգի գործարարին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են անցյալ չորեքշաբթի` խոշոր չափերի խարդախության կասկածանքով: Ձեռնարկատերը քննչական մեկուսարանում է եղել մինչեւ ուրբաթ կեսօր, երբ Տվերի շրջանային դատարանը նրան ազատ է արձակել 15 մլն ռուբլի գրավի դիմաց: Եգանյանի …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի մրցանակ շնորհելու մասին: ՀՀ նախագահի 2009թ. մրցանակի են արժանացել. բնական գիտությունների զարգացման բնագավառում` Վարուժան Աթաբեկյանը` «Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր» գիտական հոդվածաշարի համար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն Մելիքյանը` «Ցածր էներգասպառմամբ եւ բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար, արվեստի բնագավառում` …
կարդալ ավելին«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում էկոլոգիական դաստիարակությանն եւ Հայաստանի տարբեր մարզերում գործող իր էկո-ակումբների միջոցով՝ բնության հանդեպ հարգալից ու պատասխանատու վերաբերմունք է քարոզում հիմնականում պատանի հայաստանցիների շարքերում։ Երեխաները ներգրավվում են իրենց հայրենի բնակավայրի աղբազատման ու մաքրման աշխատանքներին։ Նաեւ ֆիլմեր ու ցուցահանդեսներ են պատրաստում՝ իրենց հուզող հարցերի մասին։ Փորձ է …
կարդալ ավելինՆ.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 12-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվելու է միջազգային գիտաժողով «Կոմունիզմի «դասերը» Եկեղեցիներին» թեմայով: Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հետեւյալ հիմնահարցերը. Ինչպե՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ, ինչպե՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան, ինչպիսի՞ արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ, ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս …
կարդալ ավելինՀոլիվուդի ռեստորաններից մեկում զինված հարձակման եւ 4 հայերի սպանության մեջ կասկածվում է ծագումով հայաստանցի 28-ամյա Ներսես Գալստյանը: Այդ մասին անցած շաբաթավերջին կայացած ասուլիսում հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը` հավելելով, որ կասկածյալը դեռ ձերբակալված չէ: Ըստ Ոստիկանության վարկածի` ապրիլի 3-ին Գալստյանը «Հոթ սփոթ» ռեստորանում մասնակցել է անցած տարի ավտովթարից մահացած մի ծանոթի ծննդյան օրվան …
կարդալ ավելինՄարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխարհագրությունը (ՀՀ մայրաքաղաք Երեւան), համաժողովի բացմանը կազմակերպության նախագահի պահանջն իշխանություններին` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն «արդյունավետ» քննել եւ վերաբացել «Ա1+»-ը, ինչ խոսք, հաճելի իրադարձություններ էին: Բավական հուզիչ մթնոլորտում էր անցել իրավապաշտպանների հանդիպումը քաղբանտարկյալների, նրանց եւ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Եթե այս ամենին գումարենք նաեւ …
կարդալ ավելին