Սուտ մատնությո՞ւն

17/04/2010

ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը կարճել է քրեական հետապնդումը փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա հարձակված` Ոստիկանության քննիչի նկատմամբ: Փոխարենը սուտ մատնության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել ֆոտոլրագրողի նկատմամբ: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ ասել է, թե գործը գտնվում է Գլխավոր դատախազության հսկողության տակ, եւ ինքն առայժմ մանրամասներ հայտնել չի կարող: Ըստ նրա` ֆոտոլրագրողն առանձնապես չի տուժելու այս գործով, որեւէ տրամադրվածություն նրա նկատմամբ չկա, եւ օրենքի կետ խախտելն ուղղակի բացառվելու է: «Արարքն ըստ արժանվույն կգնահատվի»,- ասել է Սարգսյանը: