Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հավաստմամբ` Հայաստանում սեփականության զավթումների գործընթացի սկսվելուց հետո «մեր բոլոր պայքարներն առանձնապես մեծ արդյունք չտվեցին»: «Արդյունքի չհասանք անգամ Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,- երեկ ասել է Ա. Իշխանյանը` հավելելով, թե ՀՀ օրենսդրությամբ անհասկանալի է, թե ինչ ասել է՝ գերակա շահ: «Եթե այդտեղ պետք է կառուցվի որեւէ մայրուղի կամ որեւէ պետական նշանակության կառույց, էլի ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Բայց երբ տները քանդում են եւ կառուցում են այլ տներ, դա մի փոքր անհասկանալի է»,- նկատել է նա: Ըստ Ա. Իշխանյանի` այս բնագավառում առաջացող բոլոր խնդիրների, ինչպես նաեւ՝ ընտրությունների կեղծման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում օրենքով սեփականության իրավունքը պաշտպանված չէ: «Մարդու սեփականությունը կարող է պաշտպանված լինել միայն այն դեպքում, երբ նա իշխանության կազմում է: Մնացած դեպքերում այդպես չէ»,- նշել է նա` որպես օրինակ բերելով «Բջնի» գործարանի հետ կատարվածը: