հասարակություն

11 տարի

19.05.2010

Նովոռոսիյսկի դատարանը սպանության մեղադրանքով ազատազրկման է դատապարտել երկու հայտնի «օրենքով գողերի»` Արմեն Հարությունյանին եւ Մատվեյ Կարաբուլատին: Արտագնա դատական նիստը տեղի է ունեցել Կրասնոդարում: «Երեւանում 1970թ. ծնված Արմեն Հարությունյանը, որը հանցագործ աշխարհում հայտնի է Կանեւսկի մականունով, Ռուսաստանի հարավում ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն է: Նա մեկ այլ հայտնի քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի հոգեզավակն է: Նրա հանցակիցը` Սուխումում …

կարդալ ավելին

Վճիռը կա, բայց կատարումը «քնացնում» են

19.05.2010

Երեւանի Աղայան 12ա հասցեի բնակչուհի Նինել Մկրտումյանը դիմել է խմբագրություն` ներկայացնելով փաստաթղթերի մի տրցակ, որտեղ 2005-ից մինչ օրս շարունակվող ժառանգություն ստացած բնակարանի դատական արձանագրություններն ու որոշումներն են: Ըստ այդ փաստաթղթերի` թեեւ բոլոր ատյաններով վիճարկված բնակարանի հարցի վերաբերյալ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Ն. Մկրտումյանի, այդուհանդերձ, գործնականում դատարանի վճիռների կատարումը միտումնավոր ձգձգվում է: Բանն այն է, …

կարդալ ավելին

Մեմանդարը, Դեր Զորի ուրվականն ու «մոլլան»

19.05.2010

Կանաչ հովտի ջրափոսերի մեջ արագիլն այնպիսի խրոխտ կեցվածքով էր շրջում, ասես, կարմիր ուղեգորգով քայլելիս լիներ: Մաշված ճանապարհաեզրերին կանգնած հեռագրասյուների վրա գտնվող արագիլները եւս հետեւում էին «թափառող» արագիլի շարժին: Ավելին` արագիլների լուռ հաղորդակցությունը ֆանտաստիկ մոնոներկայացման վերածվեց: Ու թվում էր, թե գտնվում ես Արագիլների Մեմանդարի թատրոնում: Մեմանդարի բժիշկ «մոլլան» Մեմանդարն Արարատի մարզի Հովտաշատ գյուղի նախկին անվանումն է, …

կարդալ ավելին

Այդին Մորիկյանի նոր գիրքը

19.05.2010

Այդին Մորիկյանի նոր՝ «Ասացի եւ ազատեցի հոգին իմ» գիրքը նրա երեսնամյա լրագրողական աշխատանքի մի փոքրիկ մասն է միայն իր խստապահանջ ընտրությամբ: Այսօր Այդին Մորիկյանը կդառնար 52 տարեկան: Չհասցրեց: Այսօր Այդին Մորիկյանի ընկերները եւ հարազատները նրա կարիքը շատ ավելի սուր կզգան: Գիրքը տպագրել է «Նաիրի» հրատարակչությունը, Հրաչ Թամրազյանի հոգատար վերաբերմունքը զգացվում է գրքի ամեն էջում: Այն, …

կարդալ ավելին

Եկեք ասենք, որ իզուր ենք եկել

17.05.2010

Հեռուստադիտողները թերեւս նկատել են, որ վերջին շրջանում առեւտրային բանկերը աննախադեպ ակտիվությամբ սկսել են գովազդել իրենց կողմից տրամադրվող բիզնես վարկավորումը։ Օրը 100 անգամ կրկնվող հոլովակները բոլորին կոչ են անում զարգացնել իրենց բիզնեսը այսինչ բանկի հետ, լիցքավորել այն՝ այնինչ բանկի վառելիքով, կամ «ռոզիսկ» են տալիս վարկերի կարիք ունեցող բիզնեսմենների։ Հեռուստաեթերից ետ չի մնում նաեւ «փողոցային» գովազդը. լայնաֆորմատ …

կարդալ ավելին

Սպանություն Հրազդանում

17.05.2010

Մայիսի 17-ին, ժամը 00։40-ին, հիվանդանոցից Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել: Ըստ հաղորդման` մարմնի տարբեր մասերում ստացած կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1979թ. ծնված Քրիստինե Զ.-ն, 1977թ. ծնված Սամվել Թ.-ն եւ 1948թ. ծնված Մարգարիտ Թովմասյանը: Ստացած վնասվածքներից Մարգարիտ Թովմասյանը հիվանդանոցում մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00։10-ի սահմաններում, նշված …

կարդալ ավելին

Ամենաշատը սիրում է մենակություն ու արեւածաղիկ «չրթել»

17.05.2010

Ես ու մարդկանց ներկայությունից խուսափող Էլմիրան հասակակիցներ ենք, բայց Էլմիրան դպրոց չի գնացել, բակում մանկական խաղեր չի խաղացել, զբոսայգիներում չի քայլել ու կյանքի հրաշքի զգացողությունը չի վայելել: Էլմիրային մտավոր հետամնաց երեխաների դպրոց տանելու մոր որոնումներն ավարտվել են նրանով, որ դպրոցի տնօրենն ասել է. «Ավելի լավ ա, դու իրան տանես Սեւանի տուն-ինտերնատ»: Այսինքն` այնտեղ, որտեղից չեն …

կարդալ ավելին

Բաց նամակ

17.05.2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին Ձեզ են դիմում Երեւանի Րաֆֆու 19 (Ջիվանի 2) շենքի բնակիչները։ Մեր շենքի եւ փողոցի միջեւ գտնվող կանաչ տարածքի վարձակալը կամ սեփականատերը շինարարություն է սկսում՝ վտանգելով թե՛ կանաչ տարածությունը, թե՛ ողջ թաղամասը սպասարկող խմելու ջրի խողովակաշարի անվտանգությունը (խողովակաշարը գտնվում է հենց այդ տարածքում)։ Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ օգնել …

կարդալ ավելին

Ուսանողն առաջին հերթին սպառող է

17.05.2010

Աբովյան-Տերյան փողոցների միջնահատվածում, Ազգային գրադարանին կից ընկած հատվածը, որը հայտնի է «Ուսանողական այգի» անվամբ, դեռ անցյալ տարի խաղաղ, զով, կանաչ ու ոչ մարդաշատ վայր էր: Այդտեղ գործում էին մի քանի բացօթյա սրճարաններ, որոնք գրեթե երբեք լիքը չէին լինում, իսկ աստղադիտարանի հատվածը հիշեցնում էր այն անդորրի մասին, որով էլ, ըստ մեր մայրաքաղաքի «հեղինակ» Ալեքսանդր Թամանյանի` պետք …

կարդալ ավելին

Լղոզված հաստատում

16.05.2010

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված ու բաժնում սպանված Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության, Վ.Խալաֆյանի մահը վրա է հասել «ներքին սուր արյունահոսությունից` որովայնի առաջնային պատի աջ կեսի ծակված-կտրված թափանցող վիրավորման` զստաղու միջընդերքի անոթների` զարկերակի եւ երակի վնասումների հետեւանքով»: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված …

կարդալ ավելին

Իսլամադավան Ադրբեջանում քանդվում են մզկիթները

16.05.2010

– Արա՛քս, դավանաբանական ինչ-ինչ խնդիրներից անկախ` իսլամը պիտի որ միավորեր իսլամադավան երկրները: Սակայն իրականությունն այն է, որ Ադրբեջանում քանդվում են հարեւան Իրանի մզկիթները: Հետաքրքիր է` ի՞նչ հիմնավորմամբ: – Մզկիթներն Ադրբեջանում փակվում են գրանցման, անվտանգության կամ վերանորոգման խնդիրներ ունենալու` թերեւս ոչ այնքան փաստարկված հիմնավորումներով: Նշված գործընթացի համար օրենսդրական հենք դարձավ 2009թ. Ադրբեջանի խորհրդարանի կողմից «Կրոնի դավանման …

կարդալ ավելին

Ճիշտ էր ծերուկ Ֆրեյդը

12.05.2010

«Եվրոնյուզը» ուղիղ եթերով հեռարձակում էր, թե ինչպես Բուքինգհեմյան պալատից, արդեն՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ, դուրս եկան Դեւիդ Կեմերոնը եւ նրա տիկինը: Մեկնաբանն ազդարարեց. «Ահա՛, պալատի ելքի մոտ նրա մեքենան «կշրջափակի» մոտոցիկլետիստների կորտեժը, որովհետեւ այսուհետ նրանց պետք է պահպանեն»: Մեկ րոպե անց մեկնաբանն ինքն էլ զարմացավ. «Իսկ ո՞ւր են մոտոցիկլետիստները»: Տեսարանը վերեւից նկարահանող ուղղաթիռից երեւում էր, …

կարդալ ավելին

Առաջիկա մրցույթում թվայնացման պահանջ է առաջադրվելու

12.05.2010

Հուլիսի 20-ին հայտարարվելիք մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվելու 28 հեռուստաընկերություններ, որոնցից 9-ը հեռարձակվելու են հանրապետության ողջ տարածքով, 10-ը` մայրաքաղաքում, իսկ 9 հեռուստատեսություն` մարզերից յուրաքանչյուրում: Լիցենզիաները տրամադրվելու են 10 տարի ժամկետով: Նոր լիցենզիաները սկսելու են գործել 2011թ. հունվարի 20-ից: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը` հավելելով, թե մայրաքաղաքում լիցենզիա ստացող հեռուստաալիքների …

կարդալ ավելին

Երկրի ուսյալ զավակների բողոքը

12.05.2010

Մեր ուսանողները մի թեթեւ զայրացած են: Նույնիսկ փորձում են ցույցեր կազմակերպել: Պատճառը տարկետման իրավունքով ասպիրանտուրայի տեղերի կրճատումն է: Զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տվող տեղերի կրճատումը: Ուսանողաց ազնիվ դասը պնդում է, որ Կրթության նախարարությունն իրեն խանգարում է գիտությամբ զբաղվել: Գենետիկան իսկապես ճշգրիտ գիտություն դուրս եկավ: Մեր երեխաները ճիշտ ու ճիշտ մեր կտորն են: Պապերի գործի շարունակողը: …

կարդալ ավելին

Հերթականը

12.05.2010

Մայիսի 14-ին կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական` 19-րդ նիստը, որը նախագահելու է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, տեղական մարմինների ներկայացուցիչները, գործադիր վարչության աշխատակիցներ, բարերարներ, հրավիրյալներ գործընկեր կազմակերպություններից: Նիստի ընթացքում ներկայացվելու են 2009թ. գործունեությունն ամբողջացնող ծրագրային եւ ֆինանսական հաշվետվությունները, Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի …

կարդալ ավելին

Պարտատոմսերի մասին մոռացել են

12.05.2010

Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյակը առիթ հանդիսացավ, որ կառավարությունը որոշի վերջապես առաջնահերթության կարգով փոխհատուցել գոնե պատերազմի վետերանների ավանդները: Հայաստանում հաշվառված 3649 վետերանների գումարները վերադարձնելու համար պետբյուջեից կհատկացվի մոտ 900 միլիոն դրամ: Նշենք, որ Խորհրդային բանկերին պահ տված յուրաքանչյուր 1000 ռուբլու դիմաց ավանդատուն կստանա 84 հազար դրամ: Նկատի ունենալով, որ պատերազմի մասնակիցների միջին տարիքը գերազանցում է 86-ը, …

կարդալ ավելին

Պաշտպանության տոն եւ տուն, որը բոլորինս է

12.05.2010

Տասնամյակ, որն «Օրրանի» հետ երբեւէ առնչված յուրաքանչյուր մարդու համար տոնի զգացողություն էր առաջացրել: Կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանը զարմանալի մարդ է, քանի որ նա իր սրտում բոլորի համար տեղ է հատկացրել ու դեռ մեծ տարածություն էլ «բացել» է «Օրրանի» ջերմության կարիքն ունեցող մարդկանց համար: Մեր քաղաքում կա մի տուն, որտեղ բոլորը` անօթեւան երեխաները, կարիքավոր միայնակ ծերերը, …

կարդալ ավելին

«Թող ասեն` արդարություն չի լինելու»,- ասում է խմբագրություն այցելածփ Արմավիրի մարզի Խորունկ գյուղի բնակիչ Վարդան Այվազյանը

11.05.2010

Արդարության հասնելու ակնկալիքով խմբագրության օգնությանը դիմելուց առաջ Վարդան Այվազյանը երկար ճանապարհ է անցել` դատարան, փաստաբաններ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հասարակական կազմակերպություններ եւ այլ հաստատություններ, որտեղից վերջինիս բողոքին ի պատասխան, ըստ նրա, որպես կանոն, նշել են` «Անտեր երկիր է… ի՞նչ արդարություն»: «Հասկանո՞ւմ եք, ո՞նց կարելի է մարդուն սթրեսի մեջ գցել, ինչ է թե՝ իշխանություն են պահում: …

կարդալ ավելին

«Տղավարի սուտ են խոսում»

11.05.2010

Տեւական ժամանակ է` «168 Ժամ» թերթի խմբագրություն են դիմում Շենգավիթ համայնքի Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների բնակիչները: Վերջիններս մեզ խնդրեցին շրջել վերոնշյալ փողոցների խաչմերուկի մերձակայքով եւ տեսնել, թե օրական քանի ավտոմեքենա է «ջարդվում» փողոցի անբարեկարգ վիճակի հետեւանքով: Արձագանքելով բնակիչների ահազանգին՝ մենք եղանք տարածքում եւ զրուցեցինք ինչպես Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների, այնպես էլ տեղում երթեւեկող ավտոմեքենաների, հասարակական …

կարդալ ավելին

Ամենակարեւոր, բայց չարժեւորվող հաղթանակը

11.05.2010

Վաղը, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակից բացի, Հայաստանում եւ Արցախում նշելու են Շուշիի ազատագրման 18-ամյակը: Հաղթանակներից, թերեւս, ամենակարեւորը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Սակայն, ինչպես անցած տարիներին, այս տարի եւս Շուշիի ազատագրման տոնը նշվում է ավելի շատ զուտ «արարողակարգի» համար: Պաշտոնյաները, քաղաքական տարբեր գործիչները, ինչպես միշտ, ճոռոմ ուղերձներ են ասելու եւ ծաղկեպսակներ …

կարդալ ավելին