հասարակություն

Գործը կհասնի՞ դատարան

15.06.2010

Երեւանի Ուսանողական այգին բետոնապատումից փրկել ցանկացող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական խումբը պատրաստվում է հանդես գալ դատական հայցով` վիճարկելով այգում շինարարության օրինականությունը: Այգին հանրային կարիքներին ծառայեցնելու պահանջով ներկայացնող խմբի հայցվորները վստահ են, որ այգին ապօրինի է կառուցապատվում, քանի որ այգում տեղի ունեցող ծառահատումն ու բարձրահարկ 2 սրճարանների կառուցումը խախտում է քաղաքաշինական, բնապահպանական ու պատմամշակութային …

կարդալ ավելին

Կարուսել

15.06.2010

Այն վիզուալ տեսքը (ու դրանից բխող բովանդակությունը), որը ստացել է մեր մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկը` Օպերայի ու բալետի թատրոնն ու նրան շրջապատող հրապարակը, շատ տարօրինակ է: Դա` մեղմ ասած: Իսկ իրականում վերջին օրերի ընթացքում այդ հրապարակն ուղղակի զավեշտալի ձեւավորում է ստացել: Կարծես ինչ-որ ինքնուս, սիրողական նկարիչ որոշել է այն գույնզգույն դարձնել` ենթադրելով, որ գույների առատությունը …

կարդալ ավելին

Փակվելու են

11.06.2010

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքների կապակցությամբ հունիսի 12-ից կփակվի Ծիծեռնակաբերդի խճուղու Բրազիլիայի հրապարակից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհահատվածը: Խճուղին ժամանակավորապես երթեւեկելի կլինի միակողմանի` Լենինգրադյան փողոցից դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ:

կարդալ ավելին

Արտասրտային

11.06.2010

Երեկ առավոտյան քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոն: Նա այնտեղ համապատասխան բժշկական հետազոտություն է անցել, եւ պարզվել է, որ նրա գանգատներն արտասրտային են: Ըստ բժիշկների` Ս. Միքայելյանը պետք է 6-12 ամիս հետո վերազոնդավորում անցնի:

կարդալ ավելին

Կասեցվել է

11.06.2010

Պարզվում է` ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մայիսի 3-ին կասեցվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Միաժամանակ գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին …

կարդալ ավելին

Արի տուն

11.06.2010

Երեկ լրատվական գործակալությունները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Թուրքիայի Սամսունի նահանգային ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել եւ երկրից արտաքսվել են օտարերկրյա 43 քաղաքացիներ, որոնց մեջ եղել են նաեւ ՀՀ քաղաքացիներ: Ոստիկանությունը երկար ժամանակ հետեւել է մի խմբի, որի անդամները զբաղվել են կավատությամբ, եւ հավաքելով համապատասխան ապացույցները, օրեր առաջ ձերբակալել է այդ խմբի անդամներին: Ոստիկանությունը Սամսունի տարբեր …

կարդալ ավելին

Գողացված մեքենա

11.06.2010

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Երեւանի Կոմիտասի պողոտայի տներից մեկի բնակիչ Սերգո Ա.-ի մոտ հայտնաբերել են Վրաստանում հաշվառված BՕB-261 պետհամարանիշի «VW Passat» մակնիշի 2001թ. արտադրության ավտոմեքենան: Ըստ փորձագետի եզրակացության` նշված ավտոմեքենայի նույնացման համարը վերադաջված է, եւ այն նախկինում ունեցել է գործարանային եղանակով դաջված նույնացման մեկ այլ համար: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված …

կարդալ ավելին

Ինքնասպանություն

11.06.2010

Նախօրեին, ժամը 21:15-ին Երեւանի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակիչ, 58-ամյա Ա.Աբգարյանը ինքնասպան է եղել: Նա կախվել է շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 21:58-ին փրկարարների ուժերով Ա. Աբգարյանի դին իջեցվել է եւ հանձնվել Ոստիկանության աշխատակիցներին:

կարդալ ավելին

Սննդամթերքը վնասակար է առողջությանը

10.06.2010

Դեռեւս 2006-ին ՀՀ կառավարությունը հաստատել է մի շարք մթերքների` պտուղ-բանջարեղենի, կաթնամթերքի, մսամթերքի եւ սննդամթերքների այլ տեսակների տեխնիկական կանոնակարգը: Այս կանոնակարգում մանրամասն նշված է, թե տեղական շուկայում վաճառվող որ սննդամթերքը ինչ ստանդարտների պետք է համապատասխանի: Նշված է նաեւ, թե որքան պետք է լինի յուրաքանչյուր հավելանյութի, գունանյութի, կամ, ասենք, ածխաջրերի ու սպիտակուցների առավելագույն սահմանաչափը տվյալ սննդամթերքում: Սակայն …

կարդալ ավելին

Զենք` ննջարանից

10.06.2010

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները խուզարկել են Զոլաքար գյուղի բնակիչ, 38-ամյա Աշոտ Ա.-ի տունը: Ննջասենյակի հատակի գաղտնարանից եւ տանիքից հայտնաբերել ու առգրավել են 1 ինքնաշեն հրացան, ինքնաձիգի 5 պահունակ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 120, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» հրացանի 114, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 467, 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» հրացանի 2, 12 մմ տրամաչափի հրացանի 7 …

կարդալ ավելին

Կեղծում են

10.06.2010

Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե հետազոտությունները ցույց են տվել, որ կեղծվում է հիմնականում հայկական արտադրության դեղորայքը, ինչն էլ հարված է հասցնում հայ արտադրողին: Այդ իսկ պատճառով, ըստ Զաքարյանի` հայ արտադրողները շահագրգռված են, որպեսզի հայաստանյան շուկայում կեղծ եւ ժամկետանց դեղեր չլինեն: Նաեւ հավելել է, թե Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունն …

կարդալ ավելին

Անվճար բուժում՝ սոցիալապես անապահով երեխաներին

10.06.2010

«Արմավենի» հիմնադրամն արդեն 10 տարի իրականացնում է «Քայլիր հպարտ» ծրագիրը, որի նպատակը հենաշարժական ապարատի բնածին ու ձեռքբերովի մի շարք հիվանդություններ ունեցող հիվանդների բուժումն է: Ի դեպ, հիմնադրամի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այս հիմնադրամի գործունեության շնորհիվ մի շարք երեխաներ ոչ միայն ձեռք են բերել քայլելու կարողություն, այլեւ` հավատ են ձեռք բերել ապրելու …

կարդալ ավելին

Հայ կանայք Թուրքիայում դարձել են թրաֆիքինգի զոհ

10.06.2010

Թուրքիայի Սամսուն քաղաքում թուրք իրավապահները մարմնավաճառության դեմ լայնամասշտաբ գործողություն են իրականացրել: «Anadolu» գործակալության փոխանցմամբ` գործողության ժամանակ ձերբակալվել է 39 մարդ, այդ թվում` մի քանի ոստիկան: Իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները, հիմնելով ավազակախումբ, մարմնավաճառության են դրդել 65 օտարերկրացի կանանց, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների: Տուժած կանայք` Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի եւ Դաղստանի քաղաքացիները, որոնք բոլորն էլ …

կարդալ ավելին

«Ես ջհանդամը, երեխիս հետ հանկարծ վատ բան չլինի»

10.06.2010

Բակում խմբված, «բարիկադ» կազմած խիտ բազմության մի մատնաչափ արանքից շնչահեղձ լինելով՝ ճողոպրում է չորուկ մարմնով Ռիմա տատիկը: Երեւի այցիս երկար է սպասել, շունչը պահած ուզում է խոսել, բայց ներսից մի բան «արգելակում» է: Հետո մեզ շրջապատող բազմության սարսափելի նյարդայնացնող աղմուկի վրա իջնում է իմ ու Ռիմա տատիկի մեջտեղում հայտնված լռությունը, որը երկուսիս փոխարեն խոսում է: …

կարդալ ավելին

«Մի՛ խաբվեք, մի՛ վաճառեք ձեր հոգիները»

10.06.2010

Երեւանի տարբեր վայրերում վերջերս որոշ մարդիկ հայտարարություններ են փակցնում այն մասին, որ Հայաստան է գալու «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Հասավեյը, եւ իր իսկ մասնակցությամբ կազմակերպվելու է մեծ հավաք` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղեւոնդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով աղանդավորական կազմակերպությունների հավաքներին, նշել է, որ եթե …

կարդալ ավելին

Կոչ են անում չքննարկել

09.06.2010

Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Լրատվամիջոցների աջակցության «Ինտերնյուս» հ/կ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ Բաց հասարակության ինստիտուտը տարածել են հաղորդագրություն, որում ասվում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված լսումներից (26.05.2010թ.) հետո ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովը …

կարդալ ավելին

Էլի աճում են

09.06.2010

Պաշտոնական վիճակագրությունն այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում արձանագրել է 7.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ թվում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման, ամենից շատ աճել են «բնակվարձ, վառելիք, էլեկտրաէներգիա» ապրանքախմբի եւ տրանսպորտի ու կապի գները՝ ավելի քան 13%-ով։ Պարենային ապրանքները միջինում աճել են 5.5%-ով, իսկ ամենից քիչ չափով՝ 1.3%-ով, թանկացել են ոգելից խմիչքներն ու ծխախոտը։ …

կարդալ ավելին

Զգուշացեք շոգից

09.06.2010

Քանի որ ամռան սեզոնին բնորոշ են աղիքային վարակիչ հիվանդությունները, մարդիկ պետք է օրական առնվազն 4-5 բաժակ հեղուկ օգտագործեն: Երեկ հրավիրված ասուլիսում նման խորհուրդ տվեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Ըստ նրա, շոգ եղանակին մարդկանց օրգանիզմը աղերի եւ հեղուկի պակաս է զգում, հետեւաբար խորհուրդ է տրվում օրական պարտադիր 1-2 բաժակ հանքային ջուր խմել: Մասնագետը խորհուրդ է …

կարդալ ավելին

«Վերջապես մարդ ենք, հո անասուն չե՞նք, պարոն Պուրտոյան»,- ասում են Վարդաշենի հանրակացարանի բնակիչները

09.06.2010

Երեկ մեր թերթի խմբագրություն էին դիմել Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում (նախկինում՝ թիվ 25 հանրակացարան) գտնվող հանրակացարանի բնակիչները: Բանն այն է, որ հանրակացարանի շենքը գտնվում է վթարային ծանր վիճակում, եւ չի բացառվում, որ տեղի բնակիչները հայտնվեն ճիշտ նույն իրավիճակում, ինչ պատահել էր Աէրացիայի 7-րդ հանրակացարանի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ Աէրացիա 4-րդ կարգի վթարային 7-րդ …

կարդալ ավելին

Ինքնասպանություն

04.06.2010

Երեկ ժամը 16:00-ին Ոստիկանությունում ահազանգ են ստացել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոց 5 շենքի 6-րդ հարկի իրենց բնակարանից իրեն ներքեւ է նետել 1993թ. ծնված Գ. Մարտիրոսյանը: Լուրերը, թե ինքնասպանության պատճառը միասնական քննությունից անբավարար գնահատական ստանալն է, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Արմեն Մալխասյանը panorama-ի թղթակցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է. «Կատարվում …

կարդալ ավելին