Արտասրտային

11/06/2010

Երեկ առավոտյան քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոն: Նա այնտեղ համապատասխան բժշկական հետազոտություն է անցել, եւ պարզվել է, որ նրա գանգատներն արտասրտային են: Ըստ բժիշկների` Ս. Միքայելյանը պետք է 6-12 ամիս հետո վերազոնդավորում անցնի: