Հայ կանայք Թուրքիայում դարձել են թրաֆիքինգի զոհ

10/06/2010

Թուրքիայի Սամսուն քաղաքում թուրք իրավապահները մարմնավաճառության դեմ լայնամասշտաբ գործողություն են իրականացրել: «Anadolu» գործակալության փոխանցմամբ` գործողության ժամանակ ձերբակալվել է 39 մարդ, այդ թվում` մի քանի ոստիկան: Իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները, հիմնելով ավազակախումբ, մարմնավաճառության են դրդել 65 օտարերկրացի կանանց, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների: Տուժած կանայք` Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի եւ Դաղստանի քաղաքացիները, որոնք բոլորն էլ ամուսնացած են եղել Թուրքիայի քաղաքացիների հետ, խոստովանել են, որ իրենք Թուրքիա էին մեկնել աշխատելու նպատակով, սակայն իրենց պարտադրել են զբաղվել մարմնավաճառությամբ: