Կասեցվել է

11/06/2010

Պարզվում է` ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մայիսի 3-ին կասեցվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Միաժամանակ գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար: Հիշեցնենք, որ սպանությունից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Գ. Մհերյանի սպանության բացահայտումը «Ոստիկանության պատվի հարցն է»: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: