Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները խուզարկել են Զոլաքար գյուղի բնակիչ, 38-ամյա Աշոտ Ա.-ի տունը: Ննջասենյակի հատակի գաղտնարանից եւ տանիքից հայտնաբերել ու առգրավել են 1 ինքնաշեն հրացան, ինքնաձիգի 5 պահունակ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 120, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» հրացանի 114, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 467, 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» հրացանի 2, 12 մմ տրամաչափի հրացանի 7 եւ 16 մմ տրամաչափի հրացանի 16 փամփուշտ, գնդացրի 470 սմ երկարության ժապավեն, արկի 1 կգ վառոդ, ականի 500 գ վառոդ, «Սոկոլ» տեսակի 150 գ վառոդ, 2 էլեկտրոդետոնատոր, տարբեր տրամաչափի որսորդական հրացանի 62 պարկուճ, որսորդական հրացանի փամփուշտ լիցքավորող 1 գործիք, որսորդական հրացանի փամփուշտի 64 հրապատիճ, որսորդական հրացանի փամփուշտի կաշվե գոտի: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ըստ Ոստիկանության` կատարվում է հետաքննություն: