Օրեր առաջ ամբողջ աշխարհում նշվեց Հունիսի 1-ը` որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Կապանցի Ալեքսն այս ամենին հետեւում էր հեռուստացույցով` փորձելով հասկանալ այդ տոնի իմաստը: Կապանի Շինարարների թաղամասն ասես քաղաքից կտրված արվարձան լինի: Այնտեղ ավտոբուս գնում է հստակ ժամանակացույցով` 1 ժամը կամ 40 րոպեն մեկ անգամ: Ձմռանը այս թաղամաս տանող ճանապարհն ամբողջությամբ սառցակալած է լինում: Բնակիչները …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանն օրերս դիմել է Սահմանադրական դատարան՝ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի (16 ապրիլի 2002թ., ՀՕ-324) 7-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին եւ 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Հունիսի 3-ին Առողջապահության ազգային ինստիտուտի շենքում Հանրային խորհրդի (ՀԽ) կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել են օրենքի որոշ …
կարդալ ավելինԿան երկրներ, ուր ղեկավարները, որոշում կայացնելուց առաջ, ընթերցում են երկրի սահմանադրությունը, օրենքները: Հայաստանն այդ երկրներից չէ. այստեղ երկրի ղեկավարներն ընթերցելու ավանդույթ չունեն: Եվ դա ակնհայտ երեւում է նրանց գործողություններից, որոնք այնքան մանր են: «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող, 22-ամյա Անի Գեւորգյանի ձերբակալությունը եւ նրան երեք օր ազատությունից զրկելը ակցիա էր ոչ միայն Անիի, այլ, եթե կուզեք, …
կարդալ ավելինՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութերի, զարդերի եւ այլ ապրանքների մաքսանենգության դեպքեր են հայտնաբերել Հայաստանի տարբեր սահմանային կետերում եւ շրջանցիկ ճանապարհներին: Թմրանյութերի մաքսանենգության դեպքերը բացահայտվել են Մեղրիի մաքսակետում` օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Հոսեինին փորձել է ներմուծել մոտ 7 գրամ ափիոն, որը թաքցրել էր կոշիկի կրունկի …
կարդալ ավելինՀանրակացարանի` գնացքի թունելի պես ձգվող անվերջանալի միջանցքի երկայնքով` պատերի տակ, մի քանի կանայք նստած` շշուկով քչփչում են: Մթության մեջ մարդկանց խորհրդավոր գաղտնիությունն էլ ավելի է ընդգծում այն տեսարանի դաժանությունը, որին րոպեներ անց պիտի ականատես լինեմ: Տեսարանը շատ նման է ճնշող, հոգեհանգիստ հիշեցնող մթնոլորտին, երբ սեւազգեստ կանայք ու ծխախոտի գլանակների մեջ ցավը զսպած տղամարդիկ են հավաքվում: …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրությունը, որի հեղինակներն են կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, լրագրող Վահան Իշխանյանը եւ սոցիոլոգ Մերի Երանոսյանը: Վերջինիս հավաստմամբ` իրենց նպատակն է եղել ներկայացնել Հայաստանում գործող տարբեր կրոնական կազմակերպություններն ու նրանց խնդիրները: Ուսումնասիրվել են օրենսդրական դաշտը, տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, հասարակական եւ փորձագիտական կարծիքները: Ուսումնասիրվել է կրոնի …
կարդալ ավելինԵրգահան Ռուբեն Հախվերդյանը դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը, քանի որ, ըստ նրա` առանց այն էլ հայ ազգը ամբողջ կյանքում զբաղված է «ռուսաքծնանքով»: «Մենք պետք է առաջին հերթին մեր լեզուն պահպանենք, որը մեր մաշկն է: Հայրենիքը լանդշաֆտն ու սարերը չեն, դա մեր լեզուն է: Հայերն ավելի լավ գիտեն օտարի պատմությունը, անգամ անկողնում ռուսերեն են խոսում: …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ «Արին-Բերդ» գերեզմանատան տնօրենի տեղակալ, 1959թ. ծնված Արթուր Մ.-ն քաղաքացի Ս. Դիլբարյանից, հանգուցյալ երկու մերձավորների աճյունները մեկ այլ գերեզմանատնից տեղափոխելու եւ նոր հողատարածք հատկացնելու համար, պահանջել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Մայիսի 31-ին Ս. Դիլբարյանից 2300 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո տնօրենի աշխատասենյակում փաստով բռնվել են Արթուր Մ.-ն եւ նույն …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց մարտի 1-ին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր` Ռուզաննա Հարությունյանի բողոքը: Հիշեցնենք, որ զինվորի մայրը դատարանից պահանջում էր ճանաչել Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության անգործությունը, քանի որ 2 տարուց ավելի ժամկետում նրանք ոչինչ չեն արել իր որդու սպանությունը բացահայտելու համար: Դատավոր …
կարդալ ավելին«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը երեկ Թեքեյան մշակութային միությունում համաժողով է անցկացրել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի շուրջ: Նախապես այս համաժողովին հրավիրված է եղել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սակայն միջոցառման նախաձեռնող խումբը հայտնել է, որ համաժողովի կազմակերպիչները պաշտոնական տեսակետը եւս մեկ անգամ հնչեցնելը …
կարդալ ավելինՎերջին տարիներին, ըստ ազգագրագետների, Հայաստանում խիստ բացասական վերաբերմունք կա Երեւանի հանդեպ: Երեւանի ու երեւանցիների հանդեպ: Գավառական մեծ ու փոքր քաղաքներից մայրաքաղաք եկած մարդու համար դժվար է: Դժվար է ու ցավալի՝ տեսնել մայրաքաղաքն իր աշխույժ կյանքով, գիշերային լուսավորությամբ: Վերջին մեկ-երկու տարին մասնագիտության բերումով հայաստանյան շատ բնակավայրերում եմ եղել: Առանց բացառության, ամենուր լսել եմ նույն ձեւակերպումը. «Մեր …
կարդալ ավելինՀՀ Առողջապահության նախարարության կայքէջում ընթերցում ենք շրջանառության մեջ դրված «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության» չափորոշիչները. նշված են հիվանդությունների եւ սոցիալական խմբերի համար նախատեսված պետական պատվերները: Նշյալ փաստաթղթերով բավական մանրամասն նկարագրվում է բնակչությանը պետական միջոցներով տրամադրվող բուժօգնության կարգերն ու չափորոշիչները: Այնուհետեւ նշվում է, որ բնակչության բժշկական օգնություն ստանալու իրավունքը բուժաշխատողների կողմից թերանալու կամ չկատարելու դեպքում` նրանք …
կարդալ ավելինԵրբ 1951 թվականին Պեր Լագերկվիստին Նոբելյան մրցանակ տվեցին, այն ձեւակերպեցին այսպես. «Գեղարվեստական ուժի եւ գրողի` բացարձակ անկախ մտորումների համար: Գրողին, ով փնտրում է մարդկության առաջ կանգնած հավերժական հարցերի պատասխանները»: Դժվար չէ եզրակացնել` իսկական արվեստագետը կամ ցանկացած անհատ (գիտնական, քաղաքական գործիչ, պարզապես` քաղաքացի) գնահատվում է, իրենից արժեք է ներկայացնում, երբ ունի բացարձակ անկախ տեսակետ եւ, զուգահեռաբար, …
կարդալ ավելինՍտորեւ ներկայացվողը մտացածին բանավեճ է ոչ մտացածին կերպարների միջեւ: Հումորից զուրկ անձանց խորհուրդ չի տրվում կարդալ: Լրագրող – Եվ այսպես, այսօր քննարկելու ենք «Լեզվի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» հայտնի նախաձեռնությունը: Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ: Խնդրեմ, պարոն Զուրաբյան, սկսենք ձեզնից: Լեւոն Զուրաբյան – Ժողովրդին շեղելու հերթական ձեւն է: Ապաշնորհ իշխանության հերթական փորձն անփառունակ …
կարդալ ավելին«2010թ. ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2010թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման եւ դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական եւ մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման եւ արդյունավետ սոցիալականացման նպատակով»: Սա ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի …
կարդալ ավելինՄեկ շաբաթից կլրանա Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի երկու ամիսը, սակայն նախկինի նման լրագրողի հետագա ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հետ զրույցում Էռնեստի կինը` Իրինա Վարդանյանը, ասել է, որ պարզ չէ՝ արդյոք նախաքննական մարմինը կդիմի՞ Էռնեստի կալանքը երկարաձգելու պահանջով, թե՞ ոչ: Ընտանիքի անդամների հետ …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է` մայիսի 27-ին Մալաթիայի փողոցի մերձակայքով անցնող ջրատարում 20-25 տարեկան երկու աղջիկների դիակներ էին հայտնաբերվել: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ Ոստիկանության, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դիակների ինքնությունները պարզվել են` 1988թ. ծնված Նարինե Վահանյան եւ 1990թ. ծնված Լուսինե Ալթունյան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելինՄայիսի 31-ին, ժամը 03:47-ին Բագրատունյաց պողոտայում` Երեւանյան լճին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտովթար: Ժամը 03:48-ին դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ՎԱԶ-2106 մակնիշի 14 ՕՍ 301 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Փրկարարների …
կարդալ ավելինՄայիսի 30-ին Երեւան-Իջեւան ավտոմայրուղու 135 կմ-ում` «Քարարտ» գործարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ժամը 14:40-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել» մակնիշի 08 ԼՏ 360 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով Երեւանի բնակիչներ` 1979թ. ծնված Կառլեն …
կարդալ ավելինՈստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հետ կապված ծառայողական քննության արդյունքում Չարենցավանի ոստիկանության պետ Նորիկ Հեբոյանը եւ բաժնի եւս երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այդ մասին երեկ ասել է ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, Հեբոյանին ազատել են հինգ օր առաջ: Միաժամանակ, Ա. Սարգսյանը հերթական անգամ բացառել է Չարենցավանի ոստիկանությունում Խալաֆյանի սպանության վարկածը: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելին