Ինչպես հայտնի է` մայիսի 27-ին Մալաթիայի փողոցի մերձակայքով անցնող ջրատարում 20-25 տարեկան երկու աղջիկների դիակներ էին հայտնաբերվել: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ Ոստիկանության, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դիակների ինքնությունները պարզվել են` 1988թ. ծնված Նարինե Վահանյան եւ 1990թ. ծնված Լուսինե Ալթունյան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: