Կաշառք է վերցրել

02/06/2010

Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ «Արին-Բերդ» գերեզմանատան տնօրենի տեղակալ, 1959թ. ծնված Արթուր Մ.-ն քաղաքացի Ս. Դիլբարյանից, հանգուցյալ երկու մերձավորների աճյունները մեկ այլ գերեզմանատնից տեղափոխելու եւ նոր հողատարածք հատկացնելու համար, պահանջել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Մայիսի 31-ին Ս. Դիլբարյանից 2300 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո տնօրենի աշխատասենյակում փաստով բռնվել են Արթուր Մ.-ն եւ նույն ընկերության գեղագիր, 1969թ. ծնված Մուշեղ Շ.-ն ու բերման ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Կաշառքի առարկա 2300 ԱՄՆ դոլարն առգրավված է, փաստի առթիվ կատարվում է քննություն: