հասարակություն

«Հիսուս Քրիստոս, խնդրում եմ՝ ինձ մի կտոր հաց տուր, մի հատիկ էլ պեռաշկի»,- ծնկաչոք աղոթում է սակավարյունությամբ տառապող Աննան

28.05.2010

Ամեն ջնջված ներկի տակից ի հայտ եկած նոր ժանգագույն պատառիկները` աղքատության «գունազարդ» պաստառի պես դաջվել են Անահիտ տատիկի տան ջարդուխուրդ եղած դռան վրա: Դռան քրքրված մակերեսին նայող ամեն մի անծանոթ անցորդ գիտի, որ դռնից այն կողմ ծայրաստիճան աղքատություն է: Դռան թակոցին ներսից արձագանքում են ցայտնոտային աղմուկ-աղաղակով: Ներսում ինչ-որ մեկին երկար սպասելու ոգեւորություն է տիրում: Բայց, …

կարդալ ավելին

Մեկնարկել է

26.05.2010

ՀՀ գլխավոր դատախազության եւ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ` «Տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիք (ԹԱՅԵՔՍ)» ծրագրի շրջանակներում երեկ Երեւանում մեկնարկել է «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի դատաիրավապահ մարմնի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ: Ծրագրի հիմնական նպատակը ՀՀ դատաիրավական համակարգի կատարելագործումն է։

կարդալ ավելին

Երեւանը 174-րդ տեղում է

26.05.2010

Ամերիկյան խորհրդատվական «Mercer» ընկերության կողմից ամեն տարի հրապարակվող խոշոր քաղաքների վարկանիշում երկու տարի անընդմեջ կենսամակարդակի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: 2-րդ տեղում է Ցյուրիխը, 3-րդ տեղում` Ժնեւը: Վարկանիշը կազմելիս մասնագետները հաշվի են առել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են՝ հանցավորության մակարդակը, քաղաքական կայունությունը, հիվանդանոցների քանակն ու բուժօգնության որակը, տրանսպորտային համակարգի հարմարավետությունը, սրճարանների եւ ռեստորանների …

կարդալ ավելին

Երեխաները գործընկերներ են

26.05.2010

«Վայրի բնության եւ մշակութային արժեքների» հիմնադրամը պատրաստվում է մի շարք նոր ակցիաներով հանդես գալ: Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, նախատեսվում է սկսել նոր «կանաչ» ակցիաներ, որոնք միտված կլինեն երեխաների ինքնապաշտպանության աստիճանի բարձրացմանը: Չէ՞ որ ցանկացած մարդու պաշտպանությունը հենց իր` պաշտպանվողի ձեռքերում է: Ինչպես խեղդվողի փրկությունն է խեղդվողի ձեռքերում: Հիմնադրամի աշխատաոճի առավելությունը դիպուկ (երբեմն …

կարդալ ավելին

Ներկայացրել են կառավարությանը

26.05.2010

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն անհանգստացած է հայաստանյան դեղորայքի շուկայում տիրող իրավիճակից: Հ/կ նախագահ Աբգար Եղոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Հայաստան ներկրվող դեղերի տուփերի եւ ներդիրների մեծամասնության վրա բացակայում է հայերեն լեզվով տեղեկատվությունը: «Տուփերում առկա թերթիկը հիմնականում անգլերեն, մասամբ նաեւ ռուսերեն եւ վրացերեն լեզուներով է, ինչը մատչելի չէ շատ հիվանդների համար»,- ասել է Եղոյանը` հավելելով, …

կարդալ ավելին

Ճաշակին ընկեր չկա

24.05.2010

Երեկ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի դատավճիռը: Նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ կետով` անչափահասների` իր սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար սույն մանկավարժ-մանկապիղծը դատապարտվել է ընդամենը 2 տարվա ազատազրկման: Ներքին ու արտաքին քաղաքական թոհուբոհի …

կարդալ ավելին

Ավտոկայանատեղին բացվեց

24.05.2010

Երեկ բացվել է Երեւանի Ազատության հրապարակի ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղին, որը նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար: Ավտոկայանատեղիի շինաշխատանքների ավարտից հետո բարեկարգվել է նաեւ Ազատության հրապարակը. ասֆալտապատվել է, տեղադրվել են լրացուցիչ նստարաններ, կառուցվել է արտաքին լուսավորության ցանց: Ավտոկայանատեղիի բացմանը երեկ մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ով ցանկանա կառուցել այսպիսի չափանիշներով կայանատեղիներ, խնդրեմ, կարող են …

կարդալ ավելին

Իսկ ո՞վ պետք է դիմեր

24.05.2010

Ցայտաղբյուրները ոչ միայն քաղաքի կոլորիտի բաղադրիչ մասեր են, այլեւ պատմական առարկայացված սիմվոլներ, ինչպես, ասենք, խաչքարերը: Երբ լսում ենք, որ այս կամ այն երկրում ինչ-որ այլադավան քանդում-ջարդում է մեր այդ սիմվոլները, տարբեր հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ անմիջապես սկսում են այստեղից հայտարարություններ անել` դրանք որակելով սրբապղծություններ: Մինչդեռ, երբ այդ ամենը կատարվում է Երեւանում, այդ կազմակերպությունները խոնարհաբար լռում …

կարդալ ավելին

«Նամակներ գրեք. թե չէ այստեղ ոչինչ չի կատարվում»

24.05.2010

Թվում է` մեր երկրում պետական բոլոր ինստիտուտները խիստ զբաղված են ժրաջան աշխատանքով: Երկրի նախագահը եւ ոչ մի րոպե չի դադարեցնում հայ-թուրքական բարեկամության հաստատմանն ուղղված ջանքերը: Արտգործնախարարի պաշտոնական այցելությունների աշխարհագրությունն ընդարձակվում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ: Երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններն աշխատում են` առանց իրենց (եւ, ի դեպ, միմյանց) խնայելու: Լեփ-լեցուն բանտերը, ապօրինի դատավճիռները, ծաղկող …

կարդալ ավելին

Երկու տարի՞

24.05.2010

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երեկ հրապարակած դատավճռով` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է ընդամենը 2 տարվա ազատազրկման: Մինչ դատավճռի հրապարակումը դատավորը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել նրա անառակաբարո գործողությունների մասին, եւ ապացուցված է համարել այն, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ աշխատելու …

կարդալ ավելին

«Կռվի ժամանակ Սերժ Սարգսյանն ասում էր՝ տղե՛րք, ինչի՞ կարիք ունեք»,- ասում է հինգ երեխաների հայրը

24.05.2010

Ուղիղ մեկ տարի առաջ Գայանեի հինգ երեխաները մեծ խանդավառությամբ էին ներկայացնում իրենց երազանքներն ու իղձերը: Չարաճճի, արագաշարժ, կյանքով ու ապրելու ցանկությամբ լի երեք տղաներն, իրար հերթ չտալով` պատմում էին, թե ով` ինչ մասնագիտություն է ընտրելու, ու ով` ինչպիսի մարդ է դառնալու: Տղաներից փոքրը` 8-ամյա Արսենը, դեռ մեկ տարի առաջ մեր հանդիպման ժամանակ պատմում էր, որ …

կարդալ ավելին

Հիմա էլ ջուրն են սուբսիդավորում

21.05.2010

Երեւանում շարքային սպառողների համար ջրի սակագինն այս տարի կմնա անփոփոխ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն, «Երեւան ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագինը հուլիսի 8-ից կլինի 195 դրամ 1 խմ-ի համար, բայց Երեւանի քաղաքապետարանը որոշել է սուբսիդավորել ջրի սակագինը` 1 խ/մ-ի համար 14 դրամով, ինչի արդյունքում սպառողը 1 խմ-ի համար կվճարի 181 դրամ, …

կարդալ ավելին

Առայժմ` չկա

21.05.2010

Առայժմ չի գտնվում մի նախագիծ, որն արժանանա Երեւանի քաղաքապետարանի եւ Դեմիրճյան ընտանիքի հավանությանը: Ուղիղ 11 տարի է` Մաշտոցի պողոտայում մի ցուցանակ է տեղադրված, որը տեղեկացնում է, որ տվյալ տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը: Ընդ որում` այս ընթացքում մի քանի մրցույթ է հայտարարվել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, մրցութային …

կարդալ ավելին

Ինչպես միշտ

21.05.2010

«Վերջին զանգի» առիթով ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ կոչ է արել վարորդներին առավել զգոն ու աչալուրջ լինել, իսկ շրջանավարտների ծնողներին` մեքենայի ղեկը չվստահել շրջանավարտներին` հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար: Չնայած զգուշացմանը, այնուամենայնիվ, երեկ, ցավոք, դժբախտ պատահարներ են տեղի ունեցել: Առավոտյան ժամը 9-ին վթարի են ենթարկվել մայրաքաղաքի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի շրջանավարտները: Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է …

կարդալ ավելին

Նոր անտառներ՝ գլոբալ տաքացման դեմ

21.05.2010

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղը յուրօրինակ կոկիկություն ունի: Խորդուբորդ ճանապարհներին ձիերի ու մարդկանց շարժը չափազանց ներդաշնակ է, ու այստեղ, կարծես, ամենքն էլ հետեւում են գյուղի թվակիր կապույտ ցուցանակներին ու ժանգագույն դռնակից կախված աղբ չթափելու մասին հորդոր-ցուցանակին: Գյուղի վերջնամասում էլ գտնվում է տնկարանը, որտեղ ոչ միայն Մարգահովտից, այլեւ հարակից գյուղերից են գնում աշխատելու: Շահումյանցի Ռիմա տատիկն, արդեն …

կարդալ ավելին

«Ծեծ ու ջարդով «Փարոսի» գումարը վերցնում՝ խմիչք էր առնում»,- ասում է երկու երեխաների մայր Գոհար Բալյանը

21.05.2010

Երրորդ դասարանցի Վրեժն իրենց բակի ծորակից հոսող սառը ջրի մեջ «թաթախված»` կենցաղային աշխատանքներով է զբաղված: Ճիշտ այնպես, ինչպես գյուղում բնակվող յուրաքանչյուր տղամարդ` ընտանիք պահելու համար հավատում է միայն իր կոպտացած «բազուկներին»: Սառը ջրից մրմռացող ձեռքերը ծալելով, ատամները սեղմած` «սրթսրթում» է: Հետո ծորակին է մոտեցնում իր ձեռքերով աճեցրած, խնամած խնձորենուց քաղած «ընկույզաչափ» խնձորները, որպեսզի լվանա ու …

կարդալ ավելին

Դեպի Ռուսաստան

19.05.2010

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 568.600 ուղեւորություն, որոնցից 280.889-ը կազմել են ժամանումները, իսկ 285.748-ը` մեկնումները: Ըստ նրա, այս թվերը չեն կարող ներկայացնել միգրացիոն ամբողջ պատկերը, քանի որ հիմնված են միայն Ոստիկանության անձնագրային բաժնից ստացված տվյալների …

կարդալ ավելին

Մահացել է

19.05.2010

Երեքշաբթի երեկոյան հիվանդանոցում մահացել է մայիսի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ հարկի պատուհանից դուրս նետված քաղաքացի Գագիկ Ղազարյանը: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ, Ղազարյանը մեղադրվում էր խոշոր չափի թմրամիջոցների, հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության մեջ: Նախկինում երկու անգամ դատապարտվել է նույն արարքի համար: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր …

կարդալ ավելին

Քո մայր լեզուն

19.05.2010

Հիմա բոլորը քափ-քրտինք մտած խոսում են օտարալեզու դպրոցների մասին: ՀՀ կրթության նախարարությունը պատրաստվում է նման դպրոցներ բացել: Համարյա բոլորը դեմ են: Փաստարկները հասկանալի են ու տրամաբանական: Օտար լեզվով մատուցվող կրթությունը դժվար թե բարելավի հանրակրթության որակը: Որակ, որից բոլորն են դժգոհում: Բայց կա մի տեսանկյուն, որի դիրքերից օտարալեզու դպրոցների գոյությունը կարելի է արդարացնել: Եթե դուք ընթերցում …

կարդալ ավելին

Ավագյանը խոստովանել է

19.05.2010

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապղծության մեջ մեղադրվող Լեւոն Ավագյանին երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի բակում դիմավորել են «Ամոթ, ամոթ» վանկարկումներով եւ «Պետությունը հովանավորում է մանկապղծությունը», «Հաջորդը կարող է լինել քո երեխան» պաստառներով: Լեւոն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 142 հոդված 2-րդ կետով` 1985թ. մինչեւ 2008թ. իր սաների նկատմամբ բռնությամբ …

կարդալ ավելին