Մեկնարկել է

26/05/2010

ՀՀ գլխավոր դատախազության եւ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ` «Տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիք (ԹԱՅԵՔՍ)» ծրագրի շրջանակներում երեկ Երեւանում մեկնարկել է «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի դատաիրավապահ մարմնի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ: Ծրագրի հիմնական նպատակը ՀՀ դատաիրավական համակարգի կատարելագործումն է։