հասարակություն

Մարիխուանան` սրճեփում

05.07.2010

Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի եւ Կրկնակի մաքսային հսկողության (ՄԴՊ եւ ԿՄՀ) վարչության աշխատակիցները` «Հայ Փոստում», օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Գերմանիայից ՀՀ քաղաքացի Ազատուհի Յարալյանի անվամբ ուղարկված ստվարաթղթե արկղը: Նրանում առկա է եղել սուրճ պատրաստող եւ ֆիլտրող սարք, որի ստորին անջատվող մասում էլ` երկու պոլիէթիլենային փաթեթների մեջ, հայտնաբերվել է մարիխուանա …

կարդալ ավելին

Լինե՞լ, թե՞ չլինել

29.06.2010

Ինքնասպանության թեման Ալբեր Քամյուն համարում էր փիլիսոփայության միակ լուրջ խնդիրը: Այսինքն` կարեւորը սա է` որոշել` կյանքն արժե՞ նրան, որ այն ապրես, թե՞ ոչ: Տալ այս հարցի պատասխանը, նշանակում է՝ պատասխանել փիլիսոփայության ֆունդամենտալ հարցին: Իրո՛ք, կյանքը հնարավորինս մանրամասն եւ երկար ապրելու համար մեզնից յուրաքանչյուրը դիմում է հնարավոր բոլոր միջոցներին: Եվ կյանքն ապրելու համար հրաժարվում է կարեւոր …

կարդալ ավելին

Հայցերը քննում են կամայականությամբ

29.06.2010

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը շուտով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի, մասնավորապես՝ իրավահարաբերությունները կարգավորող դրույթների վերաբերյալ բողոքով դիմելու է Եվրոպական դատարան: Բանն այն է, որ 2008թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Վարչական դատավարության օրենսգիրքը, որի հեղինակ են գերմանացի, ինչպես նաեւ՝ մի խումբ հայ մասնագետներ, թյուրիմացության մեջ է գցել ոչ միայն փաստաբաններին եւ ՀՀ Վարչական դատարան դիմող հազարավոր քաղաքացիներին, …

կարդալ ավելին

Գիրք` դիվանագիտական արվեստի մասին

26.06.2010

«Մուղնի» հրատարակչությունը տպագրության է պատրաստում պրոֆեսիոնալ դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի «Դիվանագիտություն» վերտառությամբ ստվարածավալ աշխատությունը: Գրքի առաջին եւ հիմնական մասում հեղինակը մատչելի ձեւով, օգտագործելով իր արտասահմանյան աշխատանքի բազմամյա հարուստ փորձը, ներկայացնում է դիվանագիտական արվեստի կարեւոր ուղղությունների եւ առաձնահատկությունների հոգեբանական ասպեկտները: Դիտարկվում են դիվանագիտական հաղորդակցության հիմնական ձեւերը` բանակցությունները, զրույցները, հանդիպումներն ու փոխշփումները: Միջազգային հարաբերությունների …

կարդալ ավելին

Համակարգի որոշմամբ

26.06.2010

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ցանկալի արդյունքներ չի տալիս: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Նրա դիտարկմամբ` իրական վիճակագրությունն ու քաղաքացիներից իրենց հասցեագրված դիմում-բողոքները միմյանց հակասում են. «Չենք կարող երաշխիքներ ունենալ, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավված պաշտոնատար անձինք կպատժվեն օրենքի խստությամբ: Լավագույն դեպքում 1-2 մարդ է պատժվում, ինչը փոքր քայլ …

կարդալ ավելին

Առանց արքայի

26.06.2010

1960-ականների Հայաստանի քաղաքական, մշակութային զարթոնքը կապվում է հատկապես Տիգրան Պետրոսյանի` աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն դառնալու հետ: Սակայն այսօր գոնե ակնհայտ է, որ Տիգրան Պետրոսյանի հաղթանակն ընդամենը ազդակ էր, մնացյալը հասարակության նախաձեռնությունն էր, առաջ շարժվելու գիտակցությունը: Հակառակ դեպքում, շախմատի Հայաստանի հավաքականը վերջին տարիներին երկու անգամ դարձավ աշխարհի օլիմպիական չեմպիոն, եւ ոչ մի կարգի զարթոնք չհաջորդեց այդ …

կարդալ ավելին

Ալյուրի գործով

26.06.2010

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը երեկ հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Պաշտպանության նախարարության կողմից Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալությանը վստահված, սակայն հետագայում փչացած 2,5 մլրդ դրամի ալյուրի գործի վերաբերյալ: «Հարցը գաղտնի է, լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Գրիգորյանը` հավելելով, թե վարչապետի վերահսկողական ծառայությունը ստուգող մարմին չէ, պարզապես ուսումնասիրություններ է կատարում: «Մեր …

կարդալ ավելին

«Անտարբերությունն է սպանում կյանքը»

26.06.2010

4-ամյա Էրիկ Սարգսյանը տառապում է քաղցկեղով (ավշային հանգույցների սարկոմա): Էրիկը հաշվառված է «Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», սակայն առողջության վատթարացման հետեւանքով ծնողները նրան տեղափոխել են Մոսկվա: Բժիշկները հույս են հայտնում, որ Էրիկի կյանքը հնարավոր է փրկել, սակայն դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, որը երեխայի ծնողները չեն կարողանում հայթայթել: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել …

կարդալ ավելին

Խայտառակ դատավարություն

24.06.2010

Արաբկիր վարչական շրջանի Այգեկցի 30 հասցեի (նախկին Րաֆֆու փող. 30) բնակիչ Անուշ Դեմիրճյանը դիմելով արդարադատության համակարգը ներկայացնող մեր դատավորներին՝ հորդորում է` «Այսուհետ դատական վճիռների վրա դակել ոչ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության» մակագրությունն, այլ «Հանուն ՀՀ դատավորների գրպանների» արտահայտությունը: Բանն այն է, որ Ա. Դեմիրճյանը երեխաների, թոռների եւ ամուսնու հետ ապրում է վերոնշյալ հասցեում գտնվող տանը, …

կարդալ ավելին

Վարձակալված Երեւան

24.06.2010

Տարիներ առաջ Ռուբեն Հախվերդյանը Երեւանի մասին երգեց ու գրեց` «Անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական»: Պոետի փոխարեն դժվար է միանշանակ ասել, որ այն կոնկրետ մարդկանց մասին է գրված: Որովհետեւ երգը բնութագրական դարձավ մայրաքաղաքի իրար հերթափոխող իշխանությունների համար: Երեւանում տարեցտարի փոքրանում է «հասարակական տարածք» ու «հասարակական շահ» հասկացությունների ծավալը: Այդ հասկացությունները տեսանելի ապագայում …

կարդալ ավելին

«Հայերի թրքախոսության դեմ պայքարեցի իմ երգերով»,- ասում է սփյուռքահայ երգիչ Լեւոն Գաթրճյանը

24.06.2010

Վերջերս պատահաբար իմացա, որ Հայաստան է եկել սփյուռքահայ երգիչ Լեւոն Գաթրճյանը, ում սփյուռքահայերը առանձնակի երախտագիտությամբ են վերաբերվում: Նրա գրած շուրջ 500 երգերից շատերը կատարում էին Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Աստղիկ Գամալյանը եւ այլք: Երգիչը մոտ 2000 համերգային շրջագայություններ է ունեցել Լիբանանում, Եգիպտոսում, Սիրիայում, Հորդանանում, Կիպրոսում, Պարսկաստանում եւ այլուր: Նա առաջին հայ երգիչն էր, ով Փարիզի …

կարդալ ավելին

Թունավորվել է

24.06.2010

Հունիսի 22-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15։35-ին դեղորայքային թունավորումով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բնակիչ, 2009թ. ծնված Արեւիկ Միքայելյանը: Ըստ բժիշկների` երեխայի վիճակը միջին ծանրության է:

կարդալ ավելին

«Գալայի» գործով

24.06.2010

Ուրբաթ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Գյումրիի քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի եւ վերջինիս հակընդդեմ հայցով միացյալ գործերով դատաքննությունը: Այդ մասին հաղորդում է Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը: Գործը քննող դատավոր Շիրակ Հակոբյանը օրերս ՀԸ է ուղարկել մի գրություն, որով իրազեկում է գործի վարույթը վերսկսելու մասին: Գործի քննությունը նշանակված է հունիսի 25-ին, ժամը 12։00-ին: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Կարճվել է

22.06.2010

ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Դելեյանի որոշմամբ հունիսի 12-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է Սարիբեկ Սուքիասյանի եւ Արտաշես Ստեփանյանի կողմից «Բյուրեղ» ՍՊԸ նախկին բաժնետեր Գոռ Դավթյանին ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը: Իսկ նույն որոշման համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիք) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով …

կարդալ ավելին

Խճուղին կփակվի

22.06.2010

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքներով պայմանավորված հունիսի 22-ից ամբողջությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում: Այս ճանապարհով շահագործվող ավտոբուսային թիվ 19, 26, 33, 50ա եւ միկրոավտոբուսային թիվ 62, 70, 74, 87, 90, 102, 110 երթուղիների համար սահմանվել են ժամանակավոր ուղեգծեր: Մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը նշված ներքաղաքային երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Պարոնյան, …

կարդալ ավելին

Ցուցադրական պատարագ

22.06.2010

«Թեեւ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կայանալիք պատարագին շուրջ երեք ամիս է մնացել, սակայն Վան քաղաքում գտնվող բոլոր հյուրանոցներում տեղերն արդեն պատվիրված են»,- թուրքական «Hurriyet»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է Վանի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն: Նրա խոսքերով, տեղական իշխանությունները սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագից առաջ փորձելու են տեղեր ազատել նաեւ Վանի ուսանողական հանրակացարաններում, ինչը, սակայն, հայ …

կարդալ ավելին

Թողած Կարսում գետի ափին

22.06.2010

«Հայաստանից կանայք Թուրքիա են ժամանում հիմնականում մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով»,- նման պնդում է ներկայացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովին կից «Թուրքիայում փախստականների, ապաստան հայցողների եւ ապօրինի բնակվողների խնդիրների ուսումնասիրության» համար ստեղծված հատուկ հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Զեկույցում տեղ են գտել 1995-ից ի վեր Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող խնդիրները: «Հատկապես առկա են Հայաստանից մարմնավաճառությամբ զբաղվելու …

կարդալ ավելին

Աղետի գոտու բնակիչը կհայտնվի փողոցում

22.06.2010

Նոր Նորքի ուսանողական ավանի առաջին մասնաշենքի բնակիչ Ռոզա Գեւորգյանը (նրա խնդրին «168 Ժամը» բազմիցս անդրադարձել է) հայտարարում է, որ մի քանի օրից մեկնելու է ուսաստան, այնուհետեւ դիմելու է Թուրքիայի դեսպանատուն` խնդրելով այդ երկրում ապաստան տալ: «Ես էլ չեմ կարող էս երկրում գայլի օրենքներով ապրել, ես ազնիվ ու արդարություն սիրող մարդ եմ: Եթե Հայաստանի Հանրապետությունն իմ …

կարդալ ավելին

Ճշտում

22.06.2010

Մեր թերթի հունիսի 19-ի համարում տպագրել էինք «Դիմելու են դատարան» հոդվածը, որտեղ նշել էինք, որ «Ուսանողական այգում» ընթացող կառուցապատման դեմ պայքարող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խումբը պատրաստվում է դատական հայցով դիմել դատարան: Նշել էինք նաեւ, որ հայցին միացել է Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Երեկ գրադարանի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ Դ. Սարգսյանն, …

կարդալ ավելին

«ԳԱԶել»-ն ընկել է ձորը

22.06.2010

Հունիսի 19-ին, ժամը 22:20-ի սահմաններում Երեւան-Կապան ավտոմայրուղու 261 կմ-ում` «Թասի» ոլորաններում, ձորն է ընկել «ԳԱԶել» մակնիշի երթուղային ավտոմեքենան: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶել» մակնիշի 3994 S պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 39 մ բարձրությունից ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ 9 ուղեւոր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում են «Արտակարգ ալիք» …

կարդալ ավելին