Հունիսի 19-ին, ժամը 22:20-ի սահմաններում Երեւան-Կապան ավտոմայրուղու 261 կմ-ում` «Թասի» ոլորաններում, ձորն է ընկել «ԳԱԶել» մակնիշի երթուղային ավտոմեքենան: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶել» մակնիշի 3994 S պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 39 մ բարձրությունից ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ 9 ուղեւոր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել ուղեւոր, 1963թ. ծնված Դ. Մելքոնյանը եւ շտապօգնության բրիգադի միջոցով տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: Ըստ բժիշկների` Դ. Մելքոնյանի վիճակը գնահատվում է բավարար: